Թվեր 7։1-89
-
Խորանի նվիրման համար մատուցված ընծաները (1-89)
7 Այն օրը, երբ Մովսեսը խորանը կանգնեցրեց,+ նա օծեց+ ու սրբագործեց* այն, դրա ամբողջ կահկարասին, ինչպես նաև զոհասեղանն ու դրա բոլոր պիտույքները:+ Երբ օծեց ու սրբագործեց դրանք,+
2 Իսրայելի ցեղապետները՝+ նահապետական տների գլուխները, ընծա բերեցին: Այս ցեղապետները, որոնք վերահսկել էին հաշվառման գործընթացը,
3 իրենց բոլորի կողմից ընծա բերեցին Եհովայի առաջ՝ վեց փակ սայլակառք և 12 ցուլ* (մեկական սայլակառք՝ երկու ցեղապետից և մեկական ցուլ՝ յուրաքանչյուր ցեղապետից): Այդ ամենը նրանք բերեցին խորանի առաջ:
4 Եհովան ասաց Մովսեսին.
5 «Ընդունիր նրանց բերածը, քանի որ դրանք հարկավոր են հանդիպման վրանի բոլոր պարագաները փոխադրելու համար: Դրանք ղևտացիներին տուր, յուրաքանչյուրին այնքան, ինչքան անհրաժեշտ է իրենց պարտականությունները կատարելու համար»:
6 Մովսեսը սայլակառքերն ու ցլերը վերցրեց և տվեց ղևտացիներին:
7 Նա երկու սայլակառքն ու չորս ցուլը տվեց Գերսոնի որդիներին, այնքան, ինչքան պետք էր նրանց ծառայության համար,+
8 իսկ չորս սայլակառքը և ութ ցուլը տվեց Մերարիի որդիներին, այնքան, ինչքան պետք էր նրանց ծառայության համար, որ արվում էր Իթամարի՝ Ահարոն քահանայի որդու վերահսկողության տակ:+
9 Սակայն Կահաթի որդիներին Մովսեսը ոչինչ չտվեց, քանի որ նրանց պարտականությունը սուրբ վայրի իրերը կրելն էր,+ որոնք նրանք տանում էին իրենց ուսերին դրած:+
10 Զոհասեղանի հանդիսավոր բացման* ժամանակ,+ երբ այն օծվեց, ցեղապետները այլ ընծաներ էլ բերեցին: Երբ նրանք իրենց ընծաները դրեցին զոհասեղանի առաջ,
11 Եհովան ասաց Մովսեսին. «Թող ցեղապետները զոհասեղանի հանդիսավոր բացման առթիվ իրենց բերած ընծաները հերթով մատուցեն, ամեն օր՝ մեկը»:
12 Առաջին օրը իր ընծան մատուցեց Ամինադաբի որդի Նաասոնը՝+ Հուդայի ցեղից:
13 Նրա ընծան էր՝ սուրբ վայրի կշռաչափով*+ 130 սիկղ* կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ* կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար),
14 10 սիկղ* կշռող մեկ ոսկե անոթ՝* խնկով լի,
15 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ,
16 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ
17 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Նաասոնի՝ Ամինադաբի+ որդու ընծան:
18 Երկրորդ օրը իր ընծան մատուցեց Սոգարի որդի Նաթանայելը՝+ Իսաքարի ցեղապետը:
19 Նրա ընծան էր սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար),
20 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի,
21 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ,
22 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ
23 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Նաթանայելի՝ Սոգարի որդու ընծան:
24 Երրորդ օրը Քելոնի որդի Եղիաբը՝+ Զաբուղոնի որդիների ցեղապետը
25 մատուցեց իր ընծան. սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար),
26 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի,
27 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ,
28 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ
29 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Եղիաբի՝+ Քելոնի որդու ընծան:
30 Չորրորդ օրը Սեդիուրի որդի Ելիսուրը՝+ Ռուբենի որդիների ցեղապետը
31 մատուցեց իր ընծան. սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար),
32 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի,
33 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ,
34 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ
35 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Ելիսուրի՝+ Սեդիուրի որդու ընծան:
36 Հինգերորդ օրը Սուրիսադայի որդի Սալամիելը՝+ Շմավոնի որդիների ցեղապետը
37 մատուցեց իր ընծան. սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար),
38 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի,
39 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ,
40 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ
41 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Սալամիելի՝+ Սուրիսադայի որդու ընծան:
42 Վեցերորդ օրը Դագուելի որդի Ելիասաֆը՝+ Գադի որդիների ցեղապետը
43 մատուցեց իր ընծան. սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար),
44 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի,
45 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ,
46 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ
47 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Ելիասաֆի՝+ Դագուելի որդու ընծան:
48 Յոթերորդ օրը Ամիուդի որդի Ելիսաման՝+ Եփրեմի որդիների ցեղապետը
49 մատուցեց իր ընծան. սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար),
50 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի,
51 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ,
52 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ
53 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Ելիսամայի՝+ Ամիուդի որդու ընծան:
54 Ութերորդ օրը Փադասուրի որդի Գամաղիելը՝+ Մանասեի որդիների ցեղապետը
55 մատուցեց իր ընծան. սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար),
56 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի,
57 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ,
58 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ
59 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Գամաղիելի՝+ Փադասուրի որդու ընծան:
60 Իններորդ օրը Գեդեոնիի որդի Աբիդանը՝+ Բենիամինի որդիների ցեղապետը+
61 մատուցեց իր ընծան. սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար),
62 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի,
63 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ,
64 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ
65 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Աբիդանի՝+ Գեդեոնիի որդու ընծան:
66 Տասներորդ օրը Ամիսադայի որդի Աքիեզերը՝+ Դանի որդիների ցեղապետը
67 մատուցեց իր ընծան. սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար),
68 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի,
69 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ,
70 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ
71 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Աքիեզերի՝+ Ամիսադայի որդու ընծան:
72 Տասնմեկերորդ օրը Եքրանի որդի Փագիելը՝+ Ասերի որդիների ցեղապետը
73 մատուցեց իր ընծան. սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար),
74 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի,
75 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ,
76 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ
77 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Փագիելի՝+ Եքրանի որդու ընծան:
78 Տասներկուերորդ օրը Ենանի որդի Աքիրեն՝+ Նեփթաղիմի որդիների ցեղապետը
79 մատուցեց իր ընծան. սուրբ վայրի կշռաչափով+ 130 սիկղ կշռող մեկ արծաթյա ափսե, 70 սիկղ կշռող մեկ արծաթյա թաս (երկուսի մեջ էլ՝ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր՝ հացի ընծայի+ համար),
80 10 սիկղ կշռող մեկ ոսկե անոթ՝ խնկով լի,
81 ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ,
82 մեղքի զոհի+ համար՝ մեկ ուլ
83 և խաղաղության զոհի+ համար՝ երկու ցուլ, հինգ արու ոչխար, հինգ արու այծ և մեկ տարեկան հինգ արու գառ: Սա էր Աքիրեի՝+ Ենանի որդու ընծան:
84 Սա էր այն ողջ ընծան, որ Իսրայելի ցեղապետները մատուցեցին զոհասեղանի հանդիսավոր բացման ժամանակ,+ երբ այն օծվեց. 12 արծաթյա ափսե, 12 արծաթյա թաս, 12 ոսկե անոթ:+
85 Յուրաքանչյուր արծաթյա ափսեն կշռում էր 130 սիկղ, յուրաքանչյուր թասը՝ 70 սիկղ. ողջ սպասքի արծաթը 2 400 սիկղ* էր՝ սուրբ վայրի կշռաչափով:+
86 Խնկով լի 12 ոսկե անոթներից ամեն մեկը կշռում էր 10 սիկղ՝ սուրբ վայրի կշռաչափով. անոթների ամբողջ ոսկին 120 սիկղ* էր:
87 Ողջակեզի համար ընդհանուր հաշվով բերվել էր 12 ցուլ, 12 արու ոչխար, մեկ տարեկան 12 արու գառ՝ հացի ընծաների հետ միասին, մեղքի զոհի համար բերվել էր 12 ուլ,
88 իսկ խաղաղության զոհի համար՝ 24 ցուլ, 60 արու ոչխար, 60 արու այծ և մեկ տարեկան 60 արու գառ: Սա էր զոհասեղանի օծումից+ հետո դրա հանդիսավոր բացման առթիվ բերված ընծան:+
89 Ամեն անգամ, երբ Մովսեսը մտնում էր հանդիպման վրան՝ Աստծու* հետ խոսելու,+ լսում էր նրա ձայնը, որ խոսում էր իր հետ Վկայության տապանակի կափարիչի+ վերևից՝ քերովբեների+ մեջտեղից: Այսպես էր Աստված խոսում նրա հետ:
Ծանոթագրություններ
^ Բառարանում տես «Սրբագործել»:
^ Հնարավոր է՝ նկատի ունի ցլի համեմատաբար հլու տեսակ, որին օգտագործում էին գյուղատնտեսության մեջ և բեռներ փոխադրելու համար:
^ Կամ՝ «նվիրման»:
^ Կամ՝ «սուրբ նպատակով օգտագործվող սիկղով»:
^ Մոտ 1,5 կգ: Տես հավելված Բ14:
^ Մոտ 800 գ:
^ Մոտ 114 գ:
^ Կամ՝ «փոքր թաս»:
^ Մոտ 27,4 կգ:
^ Մոտ 1,4 կգ:
^ Բռց.՝ «նրա»: