Թվեր 27։1-23

  • Սալպաադի աղջիկները (1-11)

  • Հեսուն առաջնորդ է նշանակվում, որ փոխարինի Մովսեսին (12-23)

27  Մովսեսի մոտ եկան Սալպաադի աղջիկները՝+ Մաալան, Նոան, Էգլան, Մելքան և Թերսան: (Սալպաադը Հովսեփի որդի Մանասեի տոհմերից էր՝ Մանասեի որդի Մաքիրի որդու՝ Գաղաադի թոռը՝ Օֆերի որդին):  Նրանք կանգնեցին հանդիպման վրանի մուտքի մոտ՝ Մովսեսի, Եղիազար քահանայի, տոհմապետների+ և ողջ ժողովրդի առաջ, ու ասացին.  «Մեր հայրը մահացավ անապատում: Բայց նա Եհովայի դեմ դուրս եկած խմբի՝ Կորխի համախոհների+ հետ չէր և այդ ապստամբության պատճառով չէր, որ մահացավ:* Նա որդիներ չուներ:  Ինչո՞ւ մեր հոր անունը վերանա իր տոհմից, ինչ է թե նա որդի չունի: Մեր հորեղբայրների հետ մեզ էլ հողաբաժին տուր»:  Մովսեսը նրանց գործը ներկայացրեց Եհովային:+  Եհովան Մովսեսին ասաց.  «Սալպաադի աղջիկները ճիշտ են ասում: Իրենց հորեղբայրների հետ նրանց էլ հողաբաժին տուր, իրենց հոր ժառանգությունը նրանց փոխանցիր:+  Եվ իսրայելացիներին ասա. «Եթե որևէ մարդ որդի չունենա ու մահանա, նրա ժառանգությունը փոխանցեք իր աղջկան:  Եթե աղջիկ չունի, նրա ժառանգությունը տվեք իր եղբայրներին: 10  Եթե եղբայրներ չունի, նրա ժառանգությունը տվեք իր հորեղբայրներին: 11  Իսկ եթե հորեղբայրներ էլ չունի, նրա ժառանգությունը տվեք իր տոհմի մեջ ամենամոտ արյունակից ազգականին. թող այն դառնա նրա սեփականությունը: Այս վճիռը իսրայելացիների համար պետք է կանոն լինի: Սա է Եհովան պատվիրել Մովսեսին»»: 12  Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Բարձրացիր Աբարիմի շրջանի այս լեռը+ և տես այն երկիրը, որը տալու եմ իսրայելացիներին:+ 13  Այն տեսնելուց հետո դու կմիանաս քո նախահայրերին,*+ ինչպես որ քո եղբայր Ահարոնը,+ 14  որովհետև երբ Ցին անապատում ժողովուրդը վիճեց ինձ հետ, դուք չհնազանդվեցիք իմ պատվերին, ու երբ նրանց ջուր տրվեց, ինձ չսրբացրիք նրանց առաջ:+ Խոսքը Ցին անապատում՝+ Կադեսի+ մոտ գտնվող Մերիբայի ջրերի+ մասին է»: 15  Մովսեսն էլ ասաց Եհովային. 16  «Եհո՛վա, ո՜վ Աստված, որ կյանք ես տալիս բոլոր մարդկանց,* ժողովրդի վրա մի մարդ նշանակիր, 17  ով նրանց առաջնորդը կլինի և ուղղություն ցույց կտա ամեն հարցում,* որպեսզի Եհովայի ժողովուրդը հովիվ չունեցող ոչխարների պես չլինի»: 18  Ուստի Եհովան ասաց Մովսեսին. «Բեր Նավեի որդի Հեսուին, որն ընդունակ մարդ է,* ձեռքդ նրա վրա դիր+ 19  և կանգնեցրու Եղիազար քահանայի ու ամբողջ ժողովրդի առաջ: Նրանց ներկայությամբ նրան առաջնորդ նշանակիր:+ 20  Քո հեղինակության* մի մասը նրան փոխանցիր,+ որ Իսրայելի ողջ ժողովուրդը լսի նրան:+ 21  Հեսուն կկանգնի Եղիազար քահանայի առաջ, ու քահանան նրա համար ուրիմի*+ միջոցով կհարցնի Եհովային և կիմանա նրա որոշումները: Այդ որոշումներին կհետևեն բոլորը՝ և՛ Հեսուն, և՛ իսրայելացիները՝ ամբողջ ժողովուրդը»: 22  Մովսեսն արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան իրեն պատվիրեց: Նա բերեց Հեսուին, կանգնեցրեց Եղիազար քահանայի և ամբողջ ժողովրդի առաջ, 23  ձեռքերը դրեց նրա վրա և առաջնորդ նշանակեց.+ ամեն բան արվեց ճիշտ այնպես, ինչպես որ Եհովան ասել էր Մովսեսի միջոցով:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «նա իր մեղքի պատճառով մահացավ»:
Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:
Բռց.՝ «ամեն տեսակ մարմնի ոգու Աստված»:
Բռց.՝ «ով նրանց առաջ դուրս կգա ու կմտնի և նրանց դուրս կտանի ու ներս կբերի»:
Բռց.՝ «մի մարդ, ում մեջ ոգի կա»:
Կամ՝ «փառքի»:
Բառարանում տես «Ուրիմ և թումիմ»: