Երեմիա 16։1-21

  • Երեմիան չպիտի ամուսնանա, սգա և ծոմ պահի (1-9)

  • Պատիժ և վերադարձ (10-21)

16  Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով.  «Դու չպետք է ամուսնանաս և որդիներ ու աղջիկներ չպետք է ունենաս այստեղ,  որովհետև Եհովան սա է ասում այս երկրում ծնված տղաների ու աղջիկների, նաև նրանց մայրերի ու հայրերի մասին.  «Նրանք մահացու հիվանդություններից կմեռնեն,+ նրանց համար սուգ չեն անի և նրանց չեն թաղի: Նրանք գոմաղբի պես կլինեն երկրի երեսին:+ Նրանք կընկնեն սրից ու կմեռնեն սովից,+ և նրանց դիակները թռչունների ու գազանների համար կերակուր կլինեն»:   Եհովան ասում է. «Մի՛ մտիր այն տունը, որտեղ սգո հաց են ուտում,Մի՛ գնա այնտեղ՝ լացուկոծ անելու և նրանց ցավակցելու,+Քանի որ ես,– ասում է Եհովան,– այս ժողովրդին զրկել եմ իմ խաղաղությունից,Իմ հավատարիմ սիրուց ու գթասրտությունից:+   Թե՛ անվանի և թե՛ աննշան մարդիկ մեռնելու են այս երկրում: Նրանք չեն թաղվելու,Նրանց համար սուգ չեն անելու,Եվ ոչ ոք իր վրա կտրվածքներ չի անելու ու նրանց համար իր գլուխը չի սափրելու:*   Ոչ ոք սգացողներին հաց չի տալուՆրանց մխիթարելու համար,Ոչ էլ մխիթարության բաժակ է տալու նրանց,Ովքեր կորցրել են իրենց հորն ու մորը:   Խնջույքի տուն մի՛ մտիրՈւ նրանց հետ կերուխումի մի՛ նստիր»:  Սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես ձեր օրերում և ձեր աչքի առաջ այս վայրում կկտրեմ ցնծության և ուրախության ձայները, փեսայի ու հարսի ձայները»:+ 10  Երբ ժողովրդին ասես այս բոլոր խոսքերը, նրանք քեզ կհարցնեն. «Ինչո՞ւ է Եհովան ասում, որ մեզ վրա այդպիսի մեծ աղետ է գալու: Ի՞նչ հանցանք ու մեղք ենք գործել մեր Աստված Եհովայի դեմ»:+ 11  Նրանց կասես. «Որովհետև ձեր նախահայրերը լքեցին ինձ,+– ասում է Եհովան:– Նրանք ուրիշ աստվածների պաշտեցին, նրանց ծառայեցին ու նրանց առաջ խոնարհվեցին,+ իսկ ինձ թողեցին և իմ օրենքը չպահեցին:+ 12  Բայց դուք ձեր նախահայրերից ավելի վատ եք վարվում,+ և ձեզնից յուրաքանչյուրն ինձ հնազանդվելու փոխարեն լսում է իր չար ու համառ սրտին:+ 13  Ուստի ես այս երկրից ձեզ կվռնդեմ մի երկիր, որը ո՛չ ձեր նախահայրերին էր ծանոթ, ո՛չ էլ ձեզ է ծանոթ:+ Այնտեղ գիշեր-ցերեկ ուրիշ աստվածների կծառայեք,+ որովհետև ձեր հանդեպ բարեհաճ չեմ լինի»: 14  Սակայն օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ այլևս չեն ասի՝ «Երդվում եմ Եհովայի գոյությամբ, ով Իսրայելին հանեց Եգիպտոսից»,+ 15  այլ կասեն. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ, ով Իսրայելին հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, որտեղ նրանց ցիրուցան էր արել»: Ես նրանց կվերադարձնեմ իրենց երկիր, որն իրենց նախահայրերին եմ տվել:+ 16  Ես կանչել եմ տալիս շատ ձկնորսների,– ասում է Եհովան,–Եվ նրանք կորսան նրանց: Դրանից հետո կանչել կտամ շատ որսորդների,Եվ նրանք կորսան նրանց ամեն լեռան, ամեն բլրի վրաՈւ ժայռերի խոռոչներում: 17  Չէ՞ որ իմ աչքերը տեսնում են նրանց բոլոր գործերը: Նրանք չեն կարող թաքնվել ինձանից,Ոչ էլ նրանց մեղքերն են թաքնված իմ աչքերից: 18  Նախ ամբողջությամբ կհատուցեմ նրանց իրենց հանցանքների ու մեղքերի դիմաց,+Որովհետև նրանք պղծեցին իմ երկիրը իրենց անշունչ գարշելի կուռքերովԵվ իմ սեփականությունը լցրին իրենց պղծություններով»:+ 19  Ո՜վ Եհովա, ի՛մ զորություն և ի՛մ ամրոց,Նեղության օրվա ի՛մ ապաստան,+Երկրի ծայրերից ազգերը քեզ մոտ կգանՈւ կասեն. «Մեր նախահայրերը կեղծիք,Ունայնություն և անօգուտ բաներ ժառանգեցին»:+ 20  Մի՞թե մարդ կարող է իր համար աստվածներ պատրաստել. Չէ՞ որ դրանք աստվածներ չեն լինի:+ 21  «Այդ ժամանակ ես նրանց ցույց կտամ իմ ուժն ու զորությունը,Եվ նրանք կիմանան, որ իմ անունը Եհովա է»:

Ծանոթագրություններ

Սա սուգ արտահայտող հեթանոսական սովորույթ էր, որին, ակներևաբար, հետևում էին հավատուրաց իսրայելացիները: