Եսայիա 60։1-22
60 «Վե՛ր կաց, ո՛վ կին,+ լո՛ւյս շողացրու, որովհետև քո լույսը եկել է:
Եհովայի փառքը քեզ լուսավորել է:+
2 Ահա մթություն կպատի երկրին,Եվ թանձր խավար՝ ազգերին:
Բայց քեզ Եհովան կլուսավորի,Նրա փառքը կցոլա քեզ վրա:
3 Ազգերը կգան դեպի քո լույսը,+Եվ թագավորները՝+ դեպի քո պայծառ փառահեղությունը:*+
4 Բարձրացրու աչքերդ և շուրջդ նայիր:
Նրանք բոլորը հավաքվել ու քեզ մոտ են գալիս:
Հեռվից գալիս են որդիներդ,+Գրկի մեջ առնված՝ բերվում են աղջիկներդ:+
5 Դա տեսնելով՝ դու կշողաս,+Սիրտդ ուրախությամբ կլցվի ու կթրթռա,Որովհետև ծովի գանձերը դեպի քեզ կհորդեն,Եվ ազգերի հարստությունը քեզ մոտ կգա:+
6 Երկիրդ* կծածկվի ուղտերի մեծաքանակ խմբերով՝Մադիանի ու Գեֆայի+ առույգ ուղտերով:
Սաբայի բոլոր բնակիչները կգան,Ոսկի ու կնդրուկ* կբերեն
Եվ հանրորեն Եհովային կգովաբանեն:+
7 Կեդարի+ բոլոր հոտերը քեզ մոտ կհավաքվեն,Նաբեոթի+ խոյերը* քո տրամադրության տակ կլինեն:
Դրանք կմատուցվեն իմ զոհասեղանի վրա և ինձ համար ընդունելի կլինեն:+
Իմ փառահեղ տունը ես կզարդարեմ:+
8 Այդ ովքե՞ր են, որ թռչում են, ինչպես ամպերը,Ինչպես աղավնիները՝ դեպի իրենց աղավնատները:
9 Կղզիներն ինձ կապավինեն,+Թարսիսյան նավերը, նավարկելով առջևից,*Հեռվից կբերեն որդիներիդ,+Ինչպես նաև արծաթ ու ոսկիԻ պատիվ քո Աստված Եհովայի անվան ու Իսրայելի Սրբի:
Նա քեզ փառքի կարժանացնի:*+
10 Օտարները կկառուցեն քո պարիսպները,Նրանց թագավորները կծառայեն քեզ,+Քանի որ թեև բարկությամբ լցված՝ քեզ հարվածեցի,Բայց բարեհաճություն դրսևորելով՝ կգթամ քեզ:+
11 Քո դարպասները միշտ բաց կլինեն.+
Չեն փակվի ո՛չ ցերեկը, ո՛չ էլ գիշերը,Որ ազգերի հարստությունը քեզ մոտ բերեն,Եվ նրանց թագավորները առաջինը դա կանեն:+
12 Ցանկացած ազգ ու թագավորություն, որ չի ծառայի քեզ, կվերանա,Այդ ազգերն իսպառ կոչնչանան:+
13 Քեզ մոտ կբերվեն Լիբանանին փառք բերող բարիքները,+Կբերվեն գիհի, հացենի և նոճի,+Որ գեղեցկացվի իմ սրբարանը:
Ես պատվավոր կդարձնեմ իմ ոտքերի պատվանդանը:+
14 Քեզ կեղեքողների որդիները քեզ մոտ կգան ու քո առաջ կխոնարհվեն,Բոլոր նրանք, ովքեր քեզ անհարգալից էին վերաբերվում, կխոնարհվեն քո ոտքերի առաջՈւ քեզ կկոչեն Եհովայի քաղաք, Իսրայելի Սրբի Սիոն:+
15 Դու լքված ու ատված էիր, և ոչ ոք չէր անցնում քո միջով:+
Բայց ես այնպես կանեմ, որ քեզնով հավիտյան հպարտանանԵվ սերնդեսերունդ քեզնով ուրախանան:+
16 Դու կխմես ազգերի կաթը,+Եվ թագավորությունների* կրծքով կկերակրվես:+
Դու, անշուշտ, կիմանաս, որ ես՝ Եհովաս, քո Փրկիչն եմ,Հակոբի Հզորը քեզ Փրկագնողն է:+
17 Պղնձի փոխարեն ոսկի կբերեմ,Երկաթի փոխարեն՝ արծաթ,Փայտի փոխարեն՝ պղինձԵվ քարի փոխարեն՝ երկաթ:
Խաղաղությունը կնշանակեմ քեզ վերահսկողԵվ արդարությունը՝ քո գործը ղեկավարող:+
18 Քո երկրում չլսված բան կլինի բռնությունը,Քո սահմաններից ներս՝ կործանումն ու ավերումը:+
Պարիսպներդ Փրկություն կկոչես,+ դարպասներդ՝ Գովաբանություն:
19 Ցերեկը քեզ լույս տվողը այլևս արևը չի լինի,Գիշերը քեզ լուսավորողը փայլուն լուսինը չի լինի,Այլ Եհովան կլինի քո հավերժական լույսը,+Քո Աստվածը կլինի քո փառքը:+
20 Քո արևն այլևս մայր չի մտնի,Եվ քո լուսինը չի խավարի,Քանի որ Եհովան կլինի քո հավերժական լույսը:+
Կվերջանան սգիդ օրերը:+
21 Քո ողջ ժողովուրդը արդար կլինիԵվ առհավետ կտիրի այս երկրին:
Նրանք իմ տնկած ընձյուղն են՝Իմ ձեռքի գործը,+ որ պետք է ինձ փառք բերի:*+
22 Քիչը հազար կդառնա,Աննշանը՝ զորավոր ազգ:
Ես՝ Եհովաս, կարագացնեմ դա, երբ ժամանակը գա»:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «քո արշալույսի պայծառությունը»:
^ Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:
^ Բռց.՝ «Դու»:
^ Այսինքն՝ արու ոչխարները:
^ Կամ՝ «առաջվա պես»:
^ Կամ՝ «կզարդարի»:
^ Բռց.՝ «թագավորների»:
^ Կամ՝ «զարդարի»: