Եսայիա 37։1-38
37 Երբ Եզեկիա թագավորը լսեց այդ խոսքերը, պատռեց իր հագուստները, քուրձ հագավ ու գնաց Եհովայի տուն:+
2 Նա արքունիքի վերակացու Եղիակիմին, քարտուղար Սեբնային և քահանաներից ավագներին, որոնք նույնպես քուրձ էին հագել, ուղարկեց Ամոզի որդու՝ Եսայիա+ մարգարեի մոտ:
3 Նրանք ասացին Եսայիային. «Եզեկիան ասում է. «Այս օրը նեղության, կշտամբանքի* և անպատվության օր է, որովհետև երեխաները ուր որ է պետք է ծնվեն,* բայց ծնելու ուժ չկա:+
4 Գուցե քո Աստված Եհովան լսի ռաբսակի խոսքերը, որին նրա տերը՝ Ասորեստանի թագավորը, ուղարկել է կենդանի Աստծուն ծաղրելու,+ և գուցե քո Աստված Եհովան նրանից հաշիվ պահանջի նրա խոսքերի համար: Ուստի աղոթիր նրանց համար,+ ովքեր ողջ են մնացել»»:+
5 Եզեկիա թագավորի ծառաները Եսայիային հաղորդեցին այս խոսքերը,+
6 և մարգարեն ասաց նրանց. «Ձեր տիրոջը ասեք. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Մի՛ վախեցիր+ քո լսած խոսքերից, որոնցով Ասորեստանի թագավորի սպասավորները+ անարգեցին ինձ:
7 Ես նրան միտք կտամ,* որ երբ լուր լսի, վերադառնա իր երկիր:+ Եվ այնպես կանեմ, որ նա սրից ընկնի իր երկրում»»»:+
8 Ռաբսակը, լսելով, որ Ասորեստանի թագավորը հեռացել է Լաքիսից, վերադարձավ նրա մոտ ու տեսավ, որ նա Լեբնայի դեմ է կռվում:+
9 Երբ Ասորեստանի թագավորը լսեց, որ Եթովպիայի թագավոր Թարական դուրս է եկել իր դեմ պատերազմելու, կրկին պատգամաբերներ ուղարկեց Եզեկիայի մոտ,+ որ ասեն.
10 «Հուդայի թագավոր Եզեկիային ասե՛ք. «Թող քո Աստվածը, որին դու ապավինում ես, չխաբի քեզ՝ ասելով. «Երուսաղեմը Ասորեստանի թագավորի ձեռքը չի մատնվի»:+
11 Դու լսել ես, թե Ասորեստանի թագավորներն ինչ են արել բոլոր երկրներին. նրանք կործանել են դրանք:+ Կարծում ես՝ դու փրկվելո՞ւ ես:
12 Չէ՞ որ լսել ես այն ազգերի մասին, որոնց բնաջնջել են իմ նախահայրերը:+ Մի՞թե նրանց աստվածները փրկել են նրանց: Որտե՞ղ են հիմա Գոզանը, Խառանը,+ Ռեսեֆը, Եդենի ժողովուրդը, որը Թելասարում էր:
13 Որտե՞ղ են Եմաթի ու Արփադի թագավորները, Սեֆարուիմ,+ Անա և Իվա քաղաքների թագավորները»»:
14 Եզեկիան պատգամաբերների ձեռքից վերցրեց նամակներն ու կարդաց: Ապա գնաց Եհովայի տուն, փռեց դրանք* Եհովայի առաջ+
15 և սկսեց աղոթել Եհովային.+
16 «Ո՜վ Զորքերի տեր Եհովա,+ Իսրայելի՛ Աստված, որ նստած ես գահի վրա՝ քերովբեների վերևում,* դո՛ւ ես երկրի բոլոր թագավորությունների միակ ճշմարիտ Աստվածը: Դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը:
17 Խոնարհիր ականջդ, ո՜վ Եհովա, և լսիր:+ Բացիր աչքերդ, ո՜վ Եհովա, և տես:+ Լսիր Սենեքերիմի հաղորդած բոլոր խոսքերը, որոնցով նա ծաղրում է քեզ՝ կենդանի Աստծուդ:+
18 Եհո՛վա, ճիշտ է, Ասորեստանի թագավորները ավերել են բոլոր երկրները+ և իրենց իսկ երկիրը,
19 նրանց աստվածներին հրի են մատնել,+ որովհետև դրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքի գործեր՝+ փայտ ու քար, դրա համար էլ կարողացել են ոչնչացնել դրանց:
20 Բայց հիմա, ո՜վ մեր Աստված Եհովա, փրկի՛ր մեզ նրա ձեռքից, որ երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դո՛ւ, ո՜վ Եհովա, միայն դո՛ւ ես Աստված»:+
21 Ամոզի որդի Եսայիան Եզեկիային այս խոսքերը փոխանցեց. «Ահա թե ինչ է ասում Իսրայելի Աստված Եհովան. «Դու աղոթեցիր ինձ Ասորեստանի թագավոր Սենեքերիմի մասին:+
22 Եվ ահա թե ես՝ Եհովաս, ինչ եմ ասում նրա դեմ.
«Սիոնի կույս դուստրը* քեզ արհամարհում է, ծիծաղում է քեզ վրա:
Երուսաղեմի դուստրը, նայելով քեզ, շարժում է գլուխը:
23 Դու ո՞ւմ ծաղրեցիր+ և ո՞ւմ անարգեցիր,Ո՞ւմ վրա ձայնդ բարձրացրիր+Եվ ո՞ւմ նայեցիր գոռոզ աչքերով.
Չէ՞ որ Իսրայելի Սրբին:+
24 Ծառաներիդ միջոցով ծաղրեցիր Եհովային+ ու ասացիր.
«Իմ բազմաթիվ մարտակառքերովԵս լեռների բարձունքը կելնեմ՝+Լիբանանի ամենահեռավոր վայրերը:
Կկտրեմ նրա վեհաշուք մայրիներն ու ընտիր գիհիները
Եվ կմտնեմ նրա ամենաբարձր թաքստոցները՝ ամենախիտ անտառները:
25 Ջրհորներ կփորեմ և ջրեր կխմեմ,Իմ ոտնաթաթերով կցամաքեցնեմ Եգիպտոսի բոլոր գետերը»:*
26 Մի՞թե դու չես լսել. դեռ հին ժամանակներից է որոշվել:*
Վաղեմի օրերից եմ նպատակադրել+
Եվ հիմա կիրականացնեմ:+
Ամրացված քաղաքները դու ավերակների կույտի կվերածես:+
27 Նրանց բնակիչները անօգնական կլինեն,Նրանք կզարհուրեն ու կամաչեն,Կնմանվեն դաշտի բուսականության ու կանաչ խոտի,Կտուրների վրա բուսած խոտի, որ խանձվում է արևելյան քամուց:
28 Ես լավ գիտեմ, թե երբ ես նստում, երբ ես դուրս գալիս ու ներս մտնում+Եվ թե երբ ես ցասումով լցվում իմ դեմ,+
29 Որովհետև քո զայրույթն+ ու քո մռնչոցը ականջիս են հասել:+
Ես քո քթին կարթ կանցկացնեմ, սանձ կդնեմ+ քո բերանինԵվ քո եկած ճանապարհով քեզ հետ կտանեմ»:
30 Թող սա նշան լինի քեզ* համար. այս տարի կուտեք ինքնիրեն բուսած հացահատիկը,* երկրորդ տարո՛ւմ էլ կուտեք նույն տեղում բուսած հացահատիկը, բայց երրորդ տարում սերմ կցանեք ու կհնձեք, խաղողի այգիներ կտնկեք և դրանց պտուղը կուտեք:+
31 Իսկ Հուդայի ժողովրդից նրանք, ովքեր կփրկվեն ու ողջ կմնան,+ արմատ կգցեն և պտուղ կտան,
32 որովհետև Երուսաղեմից փրկվածներ են դուրս գալու, և Սիոն լեռից՝ ողջ մնացածներ:+ Ես՝ Զորքերի տեր Եհովաս, կանեմ դա նախանձախնդրությամբ:+
33 Դրա համար ահա թե ես՝ Եհովաս, ինչ եմ ասում Ասորեստանի թագավորի մասին.+
«Նա չի մտնելու այս քաղաք,+Նետ չի արձակելու այստեղ,Նա վահանով չի գնալու նրա դեմ,Նրա դիմաց պատնեշ չի կանգնեցնելու:+
34 Նա իր եկած ճանապարհով հետ է դառնալուԵվ այս քաղաք չի մտնելու,– ասում եմ ես՝ Եհովաս:–
35 Ես կպաշտպանեմ այս քաղաքը+ և կփրկեմ այն+Հանուն ինձ ու հանուն իմ ծառա Դավթի»»»:+
36 Եհովայի հրեշտակը դուրս եկավ և ասորեստանցիների բանակում 185 000 հոգու սպանեց: Երբ վաղ առավոտյան մարդիկ վեր կացան, տեսան, որ իրենց շուրջբոլորը դիակներ են:+
37 Ուստի Ասորեստանի թագավոր Սենեքերիմը հետ քաշվեց, վերադարձավ Նինվե+ ու մնաց այնտեղ:+
38 Մի անգամ, երբ նա իր աստծու՝ Նեսրոքի տանը* խոնարհվում էր նրա առաջ, իր իսկ որդիները՝ Ադրամելեքն ու Սարասարը, սրով սպանեցին նրան+ ու փախան Արարատի+ երկիր: Սենեքերիմից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Ասարհադոնը:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «հասել են արգանդի բերանը»:
^ Կամ՝ «վիրավորանքի»:
^ Բռց.՝ «ոգի կդնեմ նրա մեջ»:
^ Բռց.՝ «այն»:
^ Կամ հնարավոր է՝ «միջև»:
^ «Սիոնի դուստր» և «Երուսաղեմի դուստր» արտահայտությունները պոետիկ են և վերաբերում են Երուսաղեմ քաղաքին կամ դրա բնակիչներին:
^ Կամ՝ «Նեղոսի ջրանցքները»:
^ Բռց.՝ «արվել»:
^ Կամ՝ «թափված հացահատիկից բուսածը»:
^ Այսինքն՝ Եզեկիայի:
^ Կամ՝ «տաճարում»: