Եսայիա 22։1-25
22 Տեսիլքի հովտի* մասին պատգամ:+
Ի՞նչ է պատահել, որ քո ողջ ժողովուրդը տանիք է բարձրացել:
2 Ո՛վ հրճվող ու աղմկոտ քաղաք, որ իրարանցման մեջ ես,Քո ժողովուրդը, որ պիտի կոտորվի, սրով չի կոտորվի,Պատերազմում չի սպանվի:+
3 Քո բոլոր բռնակալները միասին փախուստի կդիմեն,+Առանց աղեղ լարելու նրանց գերի կվերցնեն:
Բոլոր նրանց, ում գտնեն, կգերեվարեն,+Թեև նրանք շատ հեռու փախած կլինեն:
4 Ահա թե ինչու ես ասացի. «Ձեր հայացքը ինձնից թեքեք:
Թողեք՝ իմ ժողովրդի* կործանման համար+ դառնագին լաց լինեմ,+Մի՛ ջանացեք ինձ մխիթարել:
5 Սա խառնաշփոթի, պարտության և խուճապի օր կլինի+ տեսիլքի հովտում:
Այդ ամենը կբերի Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան:
Այնտեղ կքանդեն պարիսպը,+Ժողովրդի աղաղակը կհասնի մինչև լեռը:
6 Էլամի+ մարդիկ կվերցնեն կապարճըԵվ կգան նժույգներով* ու մարտակառքերով:
Կիրը+ կպատրաստի* իր վահանը:
7 Քո* լավագույն հովիտները մարտակառքերով կլցվեն,Եվ ձիերը* դարպասների մոտ կդիրքավորվեն:
8 Հուդայի պաշտպանական պարիսպը* կքանդվի:
Այդ օրը դու հույսդ կդնես Անտառի տան+ զինանոցի վրա:
9 Կզննես Դավթի քաղաքի պարսպի բազմաթիվ ճեղքերը+ և ջուր կհավաքես ստորին ավազանում:+
10 Կտնտղես Երուսաղեմի տները և կքանդես դրանք, որ պարիսպն ամրացնես:
11 Երկու պարիսպների միջև ավազան կշինես, որ հին ավազանի ջրերը դրա մեջ լցնես: Սակայն դու հույսդ չես դնի Մեծն Աստծու վրա, ով կանգնած էր այս ամենի հետևում, չես հիշի Նրան, ով վաղուց ի վեր պատրաստել էր այս ամենը:
12 Այդ օրը Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան,Կոչ կանի, որ լաց լինեք, սուգ անեք,+Գլուխներդ սափրեք և քուրձ հագնեք:
13 Բայց այդպես վարվելու փոխարենԴուք կցնծաք և կուրախանաք,Խոշոր եղջերավոր անասուններ ու ոչխարներ կմորթեք,Միս կուտեք, գինի կխմեք և կասեք.+
«Եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»»:+
14 Զորքերի տեր Եհովան ինձ այս խոսքերը հաղորդեց. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան. «Այդ հանցանքը չի քավվի, մինչև որ դուք չմեռնեք»»:+
15 Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան, ասում է. «Գնա մտիր այդ տնտեսի՝ Սեբնայի+ մոտ, որը արքայական տան կառավարիչն է, և ասա.
16 «Քեզ հասանելիք ի՞նչ բաժին ունես այստեղ, և ո՞վ է քեզ իրավունք տվել, որ այստեղ քեզ համար գերեզման փորես»: Նա իր համար գերեզման է փորում բարձունքի վրա, ժայռափոր հանգստարան* է պատրաստում:
17 Նաև ասա նրան. «Ահա ես՝ Եհովաս, ուժգնորեն ցած կնետեմ քեզ և ուժով կբռնեմ:
18 Ես, անշուշտ, ձիգ կփաթաթեմ քեզ ու գնդակի պես կշպրտեմ դեպի հեռավոր, ընդարձակ մի երկիր: Այնտեղ դու կմեռնես, այնտեղ կմնան քո վեհաշուք կառքերը որպես անարգանք տիրոջդ տան համար:
19 Ես կզրկեմ քեզ քո պաշտոնից, վայր կգցեմ քեզ քո դիրքից:
20 Այդ օրը կկանչեմ իմ ծառային՝ Քեղկիայի որդի Եղիակիմին,+
21 և քո վերնազգեստը նրան կհագցնեմ, քո գոտին ամուր կկապեմ նրա մեջքին+ և իշխանությունդ նրա ձեռքը կհանձնեմ: Նա Երուսաղեմի բնակիչների և Հուդայի տան համար հայր կլինի:
22 Ես նրան կվստահեմ* Դավթի տան բանալին:+ Այն, ինչ նա բացի, ոչ ոք չի փակի, և այն, ինչ նա փակի, ոչ ոք չի բացի:
23 Ես նրան որպես փայտե մեխ կխրեմ անխախտ տեղում, և նա իր հոր տան համար ասես փառքի գահ կլինի:
24 Իր հոր տան ողջ փառքը* նրա վրա կկախվի: Նրա վրա իրենց հույսը կդնեն այդ տան զավակներն ու սերունդները, ինչպես մեխից կախված ամեն տեսակ փոքր անոթներ, թասանման անոթներ և ամեն տեսակ մեծ սափորներ:
25 Այդ օրը,– ասում է Զորքերի տեր Եհովան,– ամուր տեղում խրված փայտե հին մեխը կհանվի,+ կկտրվի ու դեն կգցվի, իսկ դրանից կախված ամեն բան ջարդուխուրդ կլինի, քանի որ ես՝ Եհովաս եմ դա ասել»»:
Ծանոթագրություններ
^ Ըստ ամենայնի, խոսքը Երուսաղեմի մասին է:
^ Բռց.՝ «իմ ժողովրդի դստեր»: Փոխաբերություն, որը թերևս արտահայտում է խղճահարություն և կարեկցանք:
^ Կամ՝ «ձիավորներով»:
^ Բռց.՝ «մերկացնում է»:
^ Կամ՝ «ձիավորները»:
^ «Քո» դերանունը վերաբերում է 4-րդ համարում նշված ժողովրդին:
^ Կամ՝ «վարագույրը»:
^ Բռց.՝ «բնակատեղի»:
^ Բռց.՝ «Ես նրա ուսին կդնեմ»:
^ Բռց.՝ «ծանրությունը»: