Այս կայքից օգտվելիս ձեր հարմարավետությունն ապահովելու համար մենք քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաներ ենք օգտագործում։ Որոշ քուքիներ անհրաժեշտ են մեր կայքի աշխատանքի համար և չեն կարող մերժվել։ Դուք կարող եք ընդունել կամ մերժել լրացուցիչ քուքիները, որոնք մենք օգտագործում ենք միմիայն ձեր հարմարավետությունը բարելավելու համար։ Այս տվյալներից ոչ մեկը երբևէ չի վաճառվի կամ օգտագործվի մարքեթինգային նկատառումներով։ Ավելին իմանալու համար ընթերցեք Քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ համաշխարհային քաղաքականություն էջը։ Կարող եք ցանկացած պահի Գաղտնիության կարգավորումներ բաժնից փոփոխել ձեր կարգավորումները։
Մովաբի դեմ ուղղված պատգամի շարունակությունը (1-14)
16 Սելայից խոյ* ուղարկեք երկրի* իշխանին,Անապատով այն ուղարկեք Սիոնի դստեր* լեռը:2 Առնոնի ծանծաղուտներով անցնող Մովաբի բնակիչները*+Նման կլինեն բնից քշված թռչնի:+3 Խորհուրդ տուր, որոշումն ի կատար ածիր,Կեսօրին գիշերվա պես մութ ստվեր տարածիր:Ցիրուցան եղածներին թաքցրու և փախչողներին մի՛ մատնիր:4 Ո՛վ Մովաբ, թող ցիրուցան եղած մարդիկ բնակվեն քեզ մոտ,Նրանց համար թաքստոց դարձիր կործանողից:+Կեղեքողի վերջը կգա, կործանմանը վերջ կդրվի,Ուրիշներին ոտնակոխ անողները կվերանան երկրի երեսից:5 Այդժամ Դավթի տոհմից մի թագավոր կնստի գահին,Նա հավատարիմ կլինի,+Նրա իշխանությունը ամուր կհաստատվի,Հավատարիմ սիրո վրա հիմնված կլինի:Նա անաչառորեն կդատի և անհապաղ արդարադատություն կգործադրի:+6 Մենք լսել ենք Մովաբի հպարտության մասին. նա շատ հպարտ է:+Նա մեծամիտ, հպարտ ու կատաղի է,+Բայց նրա մեծ-մեծ խոսքերը ի չիք կլինեն:7 Ուստի Մովաբը ինքն իր վրա կողբա,Այնտեղ բոլորը կողբան:+Ջախջախվածները ողբ կբարձրացնեն Կիր-Հարեսեթի+ չամիչի բլիթների* համար,8 Որովհետև Եսեբոնի+ դարավանդները* չորացել են,Սեբամայի+ խաղողի վազերը թոշնել են:Ազգերի ղեկավարները տրորել են դրանց վառ կարմիր ճյուղերը,*Որոնք ձգվել էին մինչև Հազեր+Եվ տարածվել անապատով մեկ:Դրա ընձյուղները տարածվել ու մինչև ծով էին հասել:9 Ուստի ես լաց կլինեմ Սեբամայի խաղողենու համար, ինչպես Հազերի համար եմ լաց լինում:Արցունքներով կթրջեմ ձեզ, ո՛վ Եսեբոն ու Ելեալե,+Քանի որ ձեր ամառային այգեքաղի ու բերքահավաքի աղմուկ-աղաղակը վերջացել է:*10 Խինդ և ուրախություն այլևս չկա պարտեզներում,Ուրախ երգեր ու բացականչություններ չեն լսվում խաղողի այգիներում,+Հնձանում ոչ ոք խաղող չի տրորում:Ես վերջ եմ դրել ցնծությանը:+11 Ահա թե ինչու քնարի թրթռացող լարերի պեսՍիրտս կսկծում է Մովաբի համար,+Եվ ներսս լիքն է տխրությամբ Կիր-Հարեսեթի+ համար:12 Ինչքան էլ Մովաբը իրեն հալումաշ անի՝ խոնարհվելով բարձրադիր սրբավայրում, և գնա աղոթելու իր սրբարանում, ոչ մի արդյունքի չի հասնի:+13 Սրանք այն խոսքերն էին, որ Եհովան արդեն ասել էր Մովաբի վերաբերյալ:14 Իսկ այժմ Եհովան ասում է. «Չանցած երեք տարի (սա վարձու աշխատողի տարիների հաշվարկի պես ճշգրիտ է)՝ Մովաբի փառքը կխամրի բազմաթիվ արհավիրքների պատճառով, և ողջ մնացածները շատ փոքրաթիվ ու անզոր կլինեն»:+