Եզրաս 5։1-17

  • Հրեաները վերսկսում են տաճարի շինարարությունը (1-5)

  • Թաթանայի զեկուցագիրը՝ ուղղված Դարեհ թագավորին (6-17)

5  Այդ ժամանակ Անգե մարգարեն+ և Ադդովի+ թոռ Զաքարիա մարգարեն,+ դիմելով Երուսաղեմի և ողջ Հուդայի հրեաներին, սկսեցին մարգարեանալ Իսրայելի Աստծու անունից, ով նրանց հետ էր:  Եվ Սաղաթիելի որդի Զորաբաբելն+ ու Հովսեդեկի որդի Հեսուան+ սկսեցին վերակառուցել Աստծու տունը,+ որ Երուսաղեմում էր: Աստծու մարգարեները նրանց հետ էին և թիկունք էին կանգնում նրանց:+  Այդ ժամանակ Անդրգետքի* կառավարիչ Թաթանան ու Սաթրաբուզանը իրենց համախոհների հետ եկան նրանց մոտ և հարցրին. «Ո՞վ է ձեզ հրաման տվել, որ կառուցեք այս տունը և կանգնեցնեք այս կառույցը»:*  Ապա ավելացրին. «Ասեք այս շինությունը կառուցողների անունները»:  Բայց քանի որ Աստված հրեաների երեցների հետ էր,+ Թաթանան ու իր համախոհները չկանգնեցրին նրանց աշխատանքները, այլ որոշեցին նախ զեկույց ուղարկել Դարեհին և սպասել մինչև նրանից պաշտոնական նամակ կստանան այդ հարցի վերաբերյալ:  Անդրգետքի կառավարիչ Թաթանան, Սաթրաբուզանն ու նրանց համախոհները՝ այդ շրջանի ենթակառավարիչները, Դարեհ թագավորին զեկուցագիր ուղարկեցին,  որի բովանդակությունը հետևյալն էր. «Դարեհ թագավորին. Խաղաղությո՛ւն քեզ:  Թող հայտնի լինի թագավորին, որ մենք գնացինք Հուդայի մարզ՝ մեծն Աստծու տուն: Այն կառուցում են հսկայական քարերով և պատերի մեջ գերաններ են դնում: Մարդիկ աշխատում են մեծ եռանդով, և գործն առաջ է գնում:  Մենք հրեաների երեցներին հարցրինք. «Ո՞վ է ձեզ հրաման տվել, որ կառուցեք այս տունը և կանգնեցնեք այս կառույցը»:*+ 10  Նաև հարցրինք նրանց անունները, որ գրի առնենք ու քեզ տեղեկացնենք, թե ովքեր են ղեկավարում գործը: 11  Նրանք մեզ հետևյալ պատասխանը տվեցին. «Մենք երկնքի ու երկրի Աստծու ծառաներն ենք և վերակառուցում ենք այն տունը, որ կառուցվել էր շատ տարիներ առաջ: Այն կառուցել էր Իսրայելի մեծ թագավորներից մեկը:+ 12  Սակայն քանի որ մեր հայրերը բարկացրին երկնքի Աստծուն,+ նա նրանց Բաբելոնի թագավորի՝ քաղդեացի Նաբուգոդոնոսորի+ ձեռքը մատնեց, որն էլ քարուքանդ արեց այս տունը+ և ժողովրդին գերեվարեց Բաբելոն:+ 13  Բայց իր իշխանության առաջին տարում Բաբելոնի թագավոր* Կյուրոսը հրաման արձակեց, որ Աստծու տունը վերակառուցվի:+ 14  Դեռ ավելին՝ Կյուրոս թագավորը կարգադրեց վերադարձնել այն ոսկե ու արծաթե անոթները, որ Նաբուգոդոնոսորը վերցրել էր Երուսաղեմի տաճարից՝ Աստծու տնից, ու տարել էր Բաբելոնի տաճար:+ Դրանք տրվեցին Սասբասար*+ անունով մի մարդու, որին Կյուրոսը կառավարիչ նշանակեց:+ 15  Կյուրոսն ասաց նրան. «Վերցրու այս անոթները ու տար Երուսաղեմ, որ դնես տաճարում՝ Աստծու տանը, և թող այն վերականգնվի իր նախկին տեղում»:+ 16  Սասբասարն էլ եկավ Երուսաղեմ ու դրեց Աստծու տան հիմքը:+ Այդ ժամանակվանից շինարարությունը սկսվել է, բայց դեռ չի ավարտվել»:+ 17  Ուստի եթե թագավորին հաճելի է, թող քննվեն Բաբելոնում՝ արքունի գանձատանը պահվող արձանագրությունները՝ պարզելու համար, թե արդյոք Կյուրոս թագավորն իսկապես հրաման է տվել վերակառուցել Աստծու տունը Երուսաղեմում,+ և թող մեզ ուղարկվի այս հարցի վերաբերյալ թագավորի որոշումը»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «անդրեփրատյան (Եփրատից այն կողմ գտնվող) շրջանի»: Խոսքը Եփրատից արևմուտք ընկած տարածքների մասին է:
Կամ՝ «տեղադրեք այս հեծանները»:
Կամ՝ «տեղադրեք այս հեծանները»:
Ըստ ամենայնի, Պարսկաստանի թագավոր Կյուրոսը այս տիտղոսը վերցրեց Բաբելոնը նվաճելուց հետո:
Հավանաբար, խոսքը 2:2 և 3:8 համարներում հիշատակված Զորաբաբելի մասին է: