Այս կայքից օգտվելիս ձեր հարմարավետությունն ապահովելու համար մենք քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաներ ենք օգտագործում։ Որոշ քուքիներ անհրաժեշտ են մեր կայքի աշխատանքի համար և չեն կարող մերժվել։ Դուք կարող եք ընդունել կամ մերժել լրացուցիչ քուքիները, որոնք մենք օգտագործում ենք միմիայն ձեր հարմարավետությունը բարելավելու համար։ Այս տվյալներից ոչ մեկը երբևէ չի վաճառվի կամ օգտագործվի մարքեթինգային նկատառումներով։ Ավելին իմանալու համար ընթերցեք Քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ համաշխարհային քաղաքականություն էջը։ Կարող եք ցանկացած պահի Գաղտնիության կարգավորումներ բաժնից փոփոխել ձեր կարգավորումները։
45 «Երբ երկիրը բաշխեք որպես ժառանգություն,+ Եհովային դրանից սուրբ բաժին պետք է նվիրաբերեք:+ Դրա երկարությունը 25 000 կանգուն պետք է լինի, իսկ լայնությունը՝ 10 000 կանգուն:*+ Այդ ողջ տարածքը սուրբ կլինի:2 Այնտեղ սուրբ վայրի համար 500 կանգունը 500 կանգունի* վրա քառակուսի հողատարածք կառանձնացվի:+ Ամեն կողմից այն 50 կանգուն* լայնությամբ արոտավայր կունենա:+3 Այդ տարածքից 25 000 կանգուն երկարությամբ և 10 000 կանգուն լայնությամբ հողատարածք չափիր: Այնտեղ կլինի սրբարանը՝ անչափ սուրբ տեղը:4 Այն սուրբ հողատարածք կլինի, որը կպատկանի քահանաներին՝+ սրբարանի ծառայողներին, որոնք մոտենում են Եհովային, որ ծառայեն նրան:+ Այն նրանց տների համար տարածք կլինի, նաև սրբարանի համար՝ սուրբ վայր:5 Իսկ ղևտացիներին՝ տաճարի ծառայողներին, 25 000 կանգուն երկարությամբ և 10 000 կանգուն լայնությամբ տարածք կհատկացվի,+ և նրանք որպես սեփականություն 20 ճաշասենյակ* կունենան:+6 Քաղաքին որպես սեփականություն 25 000 կանգուն երկարությամբ (նվիրաբերված սուրբ տարածքի երկարությանը համապատասխան) և 5 000 կանգուն լայնությամբ տարածք հատկացրեք:+ Այն կպատկանի ողջ Իսրայելին:7 Սուրբ նվիրաբերության և քաղաքին որպես սեփականություն հատկացված տարածքի երկու կողմում իշխանի համար հողատարածք կառանձնացվի: Այն կլինի սուրբ նվիրաբերության և քաղաքի տարածքին կից՝ արևմտյան և արևելյան կողմերում: Դրա երկարությունը արևմտյան կողմից մինչև արևելյան կողմը կհամապատասխանի իրեն հարակից ցեղերի հողաբաժինների երկարությանը:+8 Այդ տարածքը իշխանի սեփականությունը կլինի Իսրայելում: Իմ իշխաններն այլևս վատ չեն վերաբերվի իմ ժողովրդին,+ և նրանք երկիրը կբաշխեն իսրայելացիների միջև՝ ըստ նրանց ցեղերի»:+9 «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ո՛վ Իսրայելի իշխաններ, դուք չափն անցել եք արդեն:Դադարեք բռնություն գործել ու ճնշել ուրիշներին, արեք այն, ինչը ճիշտ է ու արդար:+ Այլևս իմ ժողովրդից նրա սեփականությունը մի՛ խլեք,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–10 Դուք պետք է ճշգրիտ կշեռք ունենաք և ճշգրիտ արդուով* ու մարով* կշռեք:+11 Արդուի և մարի չափը պետք է անփոփոխ լինի: Մարը խոմերի* տասներորդ մասը պետք է լինի, և արդուն խոմերի տասներորդ մասը պետք է լինի: Դրանց չափը որոշվելու է խոմերով:12 Մեկ սիկղը*+ 20 դանգ* պետք է լինի: 20 սիկղը, 25 սիկղը և 15 սիկղը միասին ձեզ համար մեկ մանե* կկազմեն:13 Ահա այս նվիրաբերությունը պետք է անեք. յուրաքանչյուր մեկ խոմեր ցորենից պետք է բերեք արդուի վեցերորդ մասը և յուրաքանչյուր մեկ խոմեր գարուց՝ արդուի վեցերորդ մասը:14 Նվիրաբերվող յուղը պետք է մարերով չափվի: Մարը քոռի* տասներորդ մասն է: Տասը մարը մեկ խոմեր է, քանի որ մեկ խոմերի մեջ տասը մար կա:15 Իսրայելի հոտից ոչխարներ պետք է բերեք՝ ամեն 200 ոչխարից մեկը: Այս բոլոր նվիրաբերությունները կօգտագործվեն որպես հացի ընծա,+ ողջակեզ+ ու խաղաղության զոհ,+ որպեսզի ժողովրդի համար քավություն արվի,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–16 Երկրի ողջ ժողովուրդը այս ամենը կնվիրաբերի+ Իսրայելի իշխանին:17 Իշխանը տոների,+ նորալուսինների, Շաբաթների՝+ Իսրայելի համար հաստատված բոլոր տոների+ ժամանակ պատասխանատու կլինի ողջակեզների,+ հացի ընծայի+ և ըմպելիքի ընծայի համար: Նա է տալու մեղքի զոհը, հացի ընծան, ողջակեզն ու խաղաղության զոհը, որպեսզի Իսրայելի համար քավություն արվի»»:18 «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Առաջին ամսվա առաջին օրը նախրից մի անարատ մատղաշ ցուլ վերցրու և սրբարանը մաքրիր մեղքից:+19 Քահանան մեղքի զոհի արյունից կվերցնի ու կքսի տաճարի դռան կողափայտին,+ զոհասեղանի մեծ հատվածի չորս անկյուններին և ներսի գավիթի մուտքային շինության դռան կողափայտին:20 Ամսվա յոթերորդ օրը նույնն արա այն մարդու համար, ով անմտածված մեղք է գործել կամ արել է դա անգիտությամբ:+ Այդպիսով դուք քավություն կանեք տաճարի համար:+21 Առաջին ամսվա 14-րդ օրը դուք կտոնեք Պասեքը:+ Յոթ օր պետք է անթթխմոր հաց ուտեք:+22 Այդ օրը իշխանը որպես մեղքի զոհ մատղաշ ցուլ կտա իր ու ողջ ժողովրդի համար:+23 Տոնի յոթ օրերի ընթացքում նա ամեն օր յոթ անարատ մատղաշ ցուլ և յոթ անարատ արու ոչխար կտա Եհովային որպես ողջակեզ,+ ինչպես նաև ամեն օր մեկ արու այծ՝ որպես մեղքի զոհ:24 Նա նաև պետք է որպես հացի ընծա հացահատիկ տա. ամեն մատղաշ ցլի դեպքում՝ մեկ արդու և ամեն արու ոչխարի դեպքում՝ մեկ արդու: Յուրաքանչյուր արդուի հետ նա պետք է տա նաև մեկ հիմեն* յուղ:25 Յոթերորդ ամսվա 15-րդ օրվանից սկսած՝ տոնի ընթացքում,+ նա յոթ օր որպես մեղքի զոհ, ողջակեզ և հացի ընծա պետք է տա նույն բաները, այդ թվում՝ յուղ»»:
Ծանոթագրություններ
^ Հողատարածքի չափսերը՝ մոտ 13 × 5,2 կմ: Այս գլխում խոսքը երկար կանգունի մասին է: Տես հավելված Բ14: