Եզեկիել 32։1-32

  • Ողբերգ՝ փարավոնի և Եգիպտոսի մասին (1-16)

  • Եգիպտոսը թաղվելու է անթլփատների հետ (17-32)

32  12-րդ տարում՝ 12-րդ ամսվա առաջին օրը, Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով.  «Մարդո՛ւ որդի, փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի մասին այս ողբերգը երգիր. «Ազգերի մեջ դու հզոր ու երիտասարդ առյուծ էիր,Սակայն քեզ լռեցրին: Դու նման էիր ծովահրեշի,+ վայրագորեն քո գետերն էիր ալեկոծում,Ոտքերովդ կեղտոտում էիր ջրերը և պղտորում գետերը:   Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Շատ ազգերից կազմված բազմության միջոցովՔեզ վրա կգցեմ ես իմ ցանցը,Եվ նրանք կհանեն քեզ իմ ուռկանով:   Քեզ ցամաքի վրա կգցեմ,Բաց դաշտում կթողնեմ: Բոլոր թռչուններին քեզ վրա կիջեցնեմՈւ երկրի գազաններին քեզնով կկշտացնեմ:+   Մարմինդ լեռներով մեկ ցիրուցան կանեմԵվ հովիտները քո մնացորդներով կլցնեմ:+   Քո հորդահոս արյունով կխմեցնեմ հողը՝ ընդհուպ մինչև լեռները,Եվ վտակները դրանով կլցվեն:   Երբ կործանեմ քեզ,Կծածկեմ երկինքը, աստղերը կխավարեցնեմ: Արևն ամպերով կփակեմ,Եվ լուսինն իր լույսը չի տա:+   Քո պատճառով կմթնեցնեմ երկնքում փայլող բոլոր լուսատուներըԵվ երկիրդ խավարով կպատեմ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–   Ես տագնապ կգցեմ շատ ժողովուրդների սրտերում,Երբ քո ժողովրդին գերության մատնեմ՝ տանելով ուրիշ ազգերի մոտ՝Երկրներ, որոնց մասին դու չգիտեիր:+ 10  Ես շատ ժողովուրդների սարսափահար կանեմ,Ու նրանց թագավորները վախից կդողան,Երբ քեզ հարվածելու համար նրանց աչքի առաջ սուրս մերկացնեմ: Քո անկման օրը նրանք բոլորը ահուդողի մեջ կլինեն՝Վախենալով իրենց կյանքի համար: 11  Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Բաբելոնի թագավորը սրով քեզ վրա կգա:+ 12  Ես կկործանեմ քո զորքերը զորավոր ռազմիկների սրով՝Ամենադաժան ազգի սրով:+ Նրանք վերջ կդնեն Եգիպտոսի հպարտությանը և կոչնչացնեն նրա բոլոր զորքերը:+ 13  Առատահոս ջրերի մոտ կոչնչացնեմ նրա բոլոր անասունները:+ Ո՛չ մարդը և ո՛չ էլ անասունը այլևս չեն պղտորի դրանք:+ 14  Այդ ժամանակ ես կմաքրեմ այդ երկրի ջրերըԵվ այնպես կանեմ, որ գետերը յուղի պես հոսեն,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 15  Երբ Եգիպտոսը ամայի դարձնեմ, զրկեմ առատությունից,+Երբ կործանեմ նրա բոլոր բնակիչներին,Նրանք կիմանան, որ ես Եհովան եմ:+ 16  Սա ողբերգ է, և ժողովուրդը կերգի այն: Ազգերի դուստրերը կերգեն այն: Նրանք կերգեն Եգիպտոսի ու նրա բոլոր զորքերի մասին»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»»: 17  12-րդ տարում՝ ամսվա* 15-րդ օրը, Եհովան խոսեց ինձ հետ՝ ասելով. 18  «Մարդո՛ւ որդի, ողբա Եգիպտոսի զորքերի համար և ասա, որ նա և հզոր ազգերի դուստրերը իջեցվելու են երկրի խորքը՝ մահացածների* մոտ: 19  «Ումի՞ց ես գեղեցիկ: Իջի՛ր և անթլփատների կողքի՛ն պառկիր: 20  Եգիպտացիները սրով սպանվածների մեջ կընկնեն:+ Եգիպտոսը կործանվել է: Քա՛րշ տվեք և տարե՛ք նրան ու նրա բոլոր զորքերին: 21  Գերեզմանի* խորքից ամենահզոր ռազմիկները կխոսեն նրա ու նրա օգնականների հետ: Նրանք սրով կսպանվեն և անթլփատների պես կիջնեն ու կպառկեն գերեզմանում: 22  Այնտեղ են Ասորեստանն ու իր ողջ զորքը: Ասորեստանցիների գերեզմանները իրենց թագավորի շուրջբոլորն են.* նրանք բոլորը սպանվել են:+ 23  Նրանք թաղված են գերեզմանի* ամենախոր տեղերում: Ասորեստանի զորքը նրա գերեզմանի շուրջբոլորն է: Նրանք բոլորը սպանված են, քանի որ իրենց կենդանության օրոք սարսափ են ներշնչել մարդկանց: 24  Այնտեղ է Էլամը,+ և նրա բոլոր զորքերը իր գերեզմանի շուրջբոլորն են. նրանք բոլորը սպանված են: Նրանք, որ իրենց կենդանության օրոք սարսափ են ներշնչել մարդկանց, անթլփատ իջել են երկրի խորքը: Նրանք կկրեն իրենց ամոթը նրանց հետ, ովքեր գերեզմանում են: 25  Էլամի համար մահիճ են պատրաստել սպանվածների մեջ, և նրա ողջ զորքերը իր գերեզմանի շուրջբոլորն են: Նրանք բոլորն անթլփատ են, սպանվել են, որովհետև իրենց կենդանության օրոք սարսափ են ներշնչել մարդկանց: Նրանք կկրեն իրենց ամոթը նրանց հետ, ովքեր գերեզմանում են: Նրան սպանվածների մեջ են դրել: 26  Այնտեղ են Մեսեքն ու Թոբելը+ և իրենց* բոլոր զորքերը: Նրանց գերեզմանները իրենց թագավորի շուրջբոլորն են: Նրանք բոլորը անթլփատ են, սրով են խոցվել, որովհետև իրենց կենդանության օրոք սարսափ են ներշնչել մարդկանց: 27  Մի՞թե նրանք չեն պառկի անթլփատ հզոր ռազմիկների կողքին, որոնք սպանվել են, որոնք գերեզման* են իջել իրենց պատերազմական զենքերով: Նրանց սրերը կդնեն նրանց գլուխների տակ,* և նրանց մեղքերը իրենց ոսկորների վրա կլինեն, որովհետև այդ հզոր ռազմիկները իրենց կենդանության օրոք սարսափ են ներշնչել մարդկանց: 28  Դու* էլ կկործանվես՝ կպառկես անթլփատների մեջ՝ սրով սպանվածների կողքին: 29  Այնտեղ են Եդոմը,+ նրա թագավորներն ու բոլոր իշխանները, որոնք, չնայած իրենց հզորությանը, սրով սպանվածների կողքին դրվեցին: Նրանք նույնպես անթլփատների+ ու մահացածների կողքին կպառկեն: 30  Այնտեղ են հյուսիսի բոլոր իշխաններն* ու սիդոնացիները,+ որոնք ամոթով իջել են գերեզման՝ սպանվածների մոտ, թեև իրենց հզորությամբ սարսափ են ներշնչել մարդկանց: Նրանք անթլփատ կպառկեն սրով սպանվածների կողքին ու կկրեն իրենց ամոթը նրանց հետ, ովքեր գերեզմանում են: 31  Փարավոնը կտեսնի նրանց բոլորին և իր զորքերի հետ տեղի ունեցածից կմխիթարվի:+ Նա և իր ողջ զորքը սրով կսպանվեն,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 32  Քանի որ փարավոնն իր կենդանության օրոք սարսափ էր ներշնչում մարդկանց, նա և իր զորքերը կպառկեն անթլփատների՝ սրով սպանվածների կողքին»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:

Ծանոթագրություններ

Հավանաբար, 12-րդ ամսվա: Համեմատիր 1-ին համարի հետ:
Կամ՝ «փոսի մեջ գտնվողների»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «Նրա գերեզմանները նրա շուրջբոլորն են»:
Բռց.՝ «փոսի»:
Բռց.՝ «նրա»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Հավանաբար, խոսքն այն մասին է, որ ռազմիկներին թաղում էին իրենց սրերով՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով:
Հնարավոր է՝ խոսքը փարավոնի կամ Եգիպտոսի մասին է:
Կամ՝ «առաջնորդները»: