Եզեկիել 19։1-14
-
Ողբերգ՝ Իսրայելի առաջնորդների մասին (1-14)
19 «Իսրայելի առաջնորդների մասին մի ողբերգ երգիր.
2 «Ո՞վ էր քո մայրը. էգ առյուծ՝ որձ առյուծների մեջ:
Նա պառկում էր ուժեղ ու երիտասարդ առյուծների մեջԵվ մեծացնում էր իր կորյուններին:
3 Նա մեծացրեց իր կորյուններից մեկին,Եվ կորյունը հզոր առյուծ դարձավ:+
Նա որս անել սովորեցԵվ անգամ մարդկանց խժռեց:
4 Ազգերը լսեցին նրա մասին և փոսում բռնեցին նրան,Նրա քթից կարթեր անցկացրին ու Եգիպտոս տարան:+
5 Մայրը սպասեց նրան, բայց հետո նրա վերադարձի հույսը կորցրեց,Ուստի վերցրեց իր կորյուններից մեկ ուրիշին ու հզոր առյուծ դարձրեց:
6 Նա նույնպես շրջեց առյուծների մեջ և հզոր առյուծ դարձավ:
Սովորեց որս անել և նույնիսկ մարդկանց խժռեց:+
7 Նա շրջեց նրանց ամրացված աշտարակներով և ավերեց նրանց քաղաքները:
Ողջ ամայացած երկրում լսվում էր նրա մռնչյունը:+
8 Հարևան երկրներից տարբեր ազգեր նրա դեմ դուրս եկան,Ցանց գցեցին նրա վրա և բռնեցին իրենց պատրաստած փոսում:
9 Նրա քթից կարթեր անցկացրին և վանդակի մեջ բերեցին Բաբելոնի թագավորի մոտ:
Այնտեղ բանտարկեցին նրան, որպեսզի նրա մռնչյունն այլևս չլսվի Իսրայելի լեռներում:
10 Քո մայրն ասես առատ ջրերի մոտ տնկված խաղողի վազ լիներ:*+
Առատ ջրերի շնորհիվ նա շատ ճյուղեր արձակեց ու պտուղ տվեց:
11 Նրա ճյուղերը ամուր դարձան և պիտանի՝ առաջնորդների գավազաններ լինելու համար:
Խաղողի վազն աճեց և մյուս ծառերից վեր խոյացավ:
Իր բարձրության ու խիտ սաղարթի շնորհիվ նա աչքի ընկավ:
12 Բայց նրան ցասումով արմատախիլ արեցին+ և գետին գցեցին,Արևելյան քամուց նրա պտուղները չորացան:
Նրա ամուր ճյուղերը կոտրեցին,+Դրանք չորացան ու հրո ճարակ դարձան:+
13 Հիմա այն տնկված է անապատում՝Անջուր ու ծարավուտ երկրում:+
14 Նրա ճյուղերից կրակը տարածվեց շիվերի ու պտուղների վրա և խժռեց դրանք:
Ոչ մի ամուր ճյուղ չմնաց, ոչ մի գավազան՝ իշխելու համար:+
Սա ողբերգ է և ողբերգ էլ կմնա»»:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «խաղողի վազ լիներ քո արյան մեջ»: