Եբրայեցիներ 9։1-28

  • Սուրբ ծառայություն՝ երկրային սրբարանում (1-10)

  • Քրիստոսը մտնում է երկինք իր արյունով (11-28)

    • Նոր ուխտի միջնորդ (15)

9  Նախկին ուխտը սուրբ ծառայության համար որոշակի կանոններ ուներ և պաշտամունքի սուրբ վայր՝+ երկրի վրա:  Այնտեղ պատրաստվեց խորան՝ երկու բաժանմունքով: Առաջին բաժանմունքում գտնվում էին ճրագակալը,+ սեղանը և Աստծու առաջ դրվող հացերը,+ և այն կոչվում էր Սրբություն:+  Իսկ երկրորդ վարագույրի+ հետևում գտնվում էր խորանի մյուս բաժանմունքը, որը կոչվում էր Սրբությունների Սրբություն:+  Այնտեղ էին գտնվում ոսկե բուրվառը*+ և ուխտի տապանակը,+ որն ամբողջովին ոսկով էր պատված:+ Դրա մեջ էր դրված մանանայով լի ոսկե սափորը,+ Ահարոնի գավազանը, որը բողբոջել էր,+ և քարե տախտակները,+ որոնց վրա գրված էին ուխտի խոսքերը:  Տապանակի վրա փառավոր քերովբեներ էին, որոնք իրենց թևերով ծածկում էին հաշտության կափարիչը:*+ Սակայն հիմա սրանց մասին մանրամասն խոսելու ժամանակը չէ:  Երբ ամեն բան արդեն պատրաստվել էր այս ձևով, քահանաները պարբերաբար մտնում էին խորանի առաջին բաժանմունք՝ սուրբ ծառայություններ մատուցելու:+  Բայց երկրորդ բաժանմունք միայն քահանայապետն էր մտնում տարին մեկ անգամ+ և միշտ արյուն էր տանում,+ որը մատուցում էր իր համար,+ նաև ժողովրդի՝ անգիտությամբ գործած մեղքերի համար:+  Այսպիսով՝ սուրբ ոգին հստակ ցույց է տալիս, որ քանի դեռ կանգուն էր առաջին խորանը, սուրբ վայր* տանող ճանապարհը դեռևս բաց չէր:+  Այդ խորանը նախապատկերում է այն, ինչ հիմա արդեն կա,+ ու թեև մինչ օրս ընծաներ ու զոհեր են մատուցվում,+ դրանք չեն կարող Աստծուն ծառայող մարդուն կատարելապես մաքուր խիղճ տալ+ 10  և միայն կապ ունեն կերակուրների, ըմպելիքների ու ծիսական լվացումների* հետ:+ Այդ ամենը պահանջվում էր Օրենքով, առնչվում էր ֆիզիկական բաներին+ և ուժի մեջ էր մնալու, մինչև որ գար ամեն բան շտկելու համար նշանակված ժամանակը: 11  Սակայն երբ եկավ Քրիստոսը՝ քահանայապետը, ով պետք է բերեր զանազան օրհնություններ, որոնք արդեն վայելում ենք, նա մտավ ավելի մեծ ու կատարյալ խորան, որն անձեռակերտ է, այսինքն՝ ոչ երկրային: 12  Նա սուրբ վայրը մտավ ոչ թե այծերի ու մատղաշ ցլերի արյունով, այլ իր սեփական արյունով:+ Նա արեց դա մեկ անգամ ու ընդմիշտ և այդպիսով հավիտենական փրկություն* ապահովեց մեզ համար:+ 13  Եթե այծերի ու ցլերի արյունը+ և երինջների մոխիրը, որ շաղ է տրվում անմաքուր դարձածների վրա, կարող են սրբագործել* նրանց մարմինը և Աստծու աչքում մաքուր դարձնել,+ 14  ուրեմն որքա՜ն ավելի մեծ արժեք ունի Քրիստոսի արյունը՝+ նրա, ով հավիտենական ոգու առաջնորդությամբ ինքն իրեն որպես անարատ զոհ մատուցեց Աստծուն: Այդ արյունը կարող է մաքրել մեր խիղճը փուչ* գործերից,+ որպեսզի կարողանանք սուրբ ծառայություն մատուցել կենդանի Աստծուն:+ 15  Դրա համար էլ նա նոր ուխտի միջնորդ է,+ ում միջոցով կանչվողները կարող են ստանալ հավիտենական ժառանգության խոստումը:+ Եվ դա հնարավոր դարձավ այն բանի շնորհիվ, որ նա իր մահով փրկագին տվեց+ ու նրանց ազատագրեց հին ուխտի ներքո գործած հանցանքներից: 16  Աստծու հետ ուխտի մեջ մտնելու դեպքում անհրաժեշտ է, որ ուխտ կապող մարդը* մահանա: 17  Ուխտը վավերացվում է մահով և ուժի մեջ չի մտնում, քանի դեռ ուխտ կապող մարդը ողջ է: 18  Դրա համար էլ նախորդ ուխտը ուժի մեջ չմտավ, մինչև որ արյուն չթափվեց: 19  Երբ Մովսեսը Օրենքի բոլոր պատվիրանները հաղորդեց ժողովրդին, վերցրեց մատղաշ ցլերի և այծերի արյունը, խառնեց ջրի հետ ու վառ կարմիր բրդյա մանվածքով կապված զոպայի* փնջով շաղ տվեց գրքի* և ողջ ժողովրդի վրա: 20  Նա ասաց. «Այս արյունով վավերացվում է ուխտը, որն Աստված ձեզ պատվիրել է պահել»:+ 21  Արյունը նա շաղ տվեց նաև խորանի և սուրբ ծառայության մեջ գործածվող ամբողջ սպասքի վրա:+ 22  Այո՛, ըստ Օրենքի՝ գրեթե ամեն բան արյունով է մաքրվում,+ և մինչև արյուն չի թափվում, ներում չի լինում:+ 23  Փաստորեն, անհրաժեշտ էր, որ երկնայինը նախապատկերող բաները+ մաքրվեին այս ձևով,+ իսկ բուն երկնայինների համար անհամեմատ ավելի լավ զոհ է անհրաժեշտ: 24  Ուստի Քրիստոսը մտավ ոչ թե ձեռակերտ սուրբ վայր,+ որը լոկ օրինակն է բուն իրականության,+ այլ հենց երկինք,+ որպեսզի մեզ համար ներկայանա Աստծու առաջ:+ 25  Քահանայապետը ամեն տարի է մտնում սուրբ վայր+ և մատուցում է ոչ թե իր սեփական արյունը, այլ կենդանիների արյունը, մինչդեռ Քրիստոսը ստիպված չէ պարբերաբար ինքն իրեն զոհ մատուցել: 26  Այլապես մարդկության սկզբնավորումից* ի վեր նա պետք է բազմիցս չարչարվեր: Բայց այժմ, երբ այս ժամանակները* մոտենում են ավարտին, նա ի հայտ եկավ միայն մեկ անգամ ու զոհաբերեց իրեն, որ վերացնի մեղքը:+ 27  Եվ ինչպես որ ամեն մարդ մեկ անգամ է մեռնում, ինչից հետո նրան դատաստան է սպասում, 28  այնպես էլ Քրիստոսը ինքն իրեն զոհաբերեց մեկ անգամ և ընդմիշտ, որ իր վրա վերցնի շատերի մեղքերը:+ Բայց երկրորդ անգամ նա մեղքը վերացնելու համար չի հայտնվի. նա կհայտնվի նրանց, ովքեր փրկության համար փափագով սպասում են իրեն:+

Ծանոթագրություններ

Այսինքն՝ խնկարկության անոթը:
Կամ՝ «քավության տեղը»:
Ըստ ամենայնի, խոսքը երկնային սուրբ վայրի մասին է:
Բռց.՝ «զանազան ընկղմումների»:
Բռց.՝ «փրկագնում»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «մեռած»:
Կամ՝ «միջնորդը»:
Բառարանում տես «Զոպա»:
Կամ՝ «գլանաձև ձեռագրի»:
Կամ՝ «աշխարհի սկզբնավորումից»: Հավանաբար, խոսքը Ադամի ու Եվայի երեխաների մասին է:
Կամ՝ «այս համակարգերը»: Բառարանում տես «Աշխարհ»: