Գործեր 5։1-42

  • Անանիան ու Սաֆիրան (1-11)

  • Առաքյալները շատ հրաշքներ են գործում (12-16)

  • Բանտարկվում են և ազատ արձակվում (17-21ա)

  • Կրկին կանգնում են Սինեդրիոնի առաջ (21բ-32)

    • «Պետք է Աստծո՛ւն հնազանդվենք, ոչ թե մարդկանց» (29)

  • Գամաղիելի խորհուրդը (33-40)

  • Առաքյալները քարոզում են՝ գնալով տնից տուն (41, 42)

5  Անանիա անունով մի մարդ իր կնոջ՝ Սաֆիրայի հետ նույնպես մի արտ վաճառեց:  Սակայն նա փողի միայն մի մասը տվեց առաքյալներին, իսկ մնացածը թաքուն իր մոտ պահեց, ինչի մասին կինն էլ գիտեր:+  Բայց Պետրոսն ասաց. «Անա՛նիա, ինչո՞ւ թույլ տվեցիր, որ Սատանան դրդի քեզ ստել+ սուրբ ոգուն+ և արտի փողի մի մասը թաքցնել:  Մի՞թե նախքան վաճառելը այն քոնը չէր, և մի՞թե վաճառելուց հետո փողը քո տնօրինության տակ չէր: Ինչպե՞ս մտքովդ անցավ նման բան անել: Դու ոչ թե մարդկանց ստեցիր, այլ Աստծուն»:  Այս խոսքերը լսելով՝ Անանիան վայր ընկավ ու մահացավ: Բոլոր նրանք, ովքեր իմացան այս մասին, անչափ վախեցան:  Մի քանի երիտասարդներ մոտեցան, կտորներով փաթաթեցին նրան, դուրս տարան ու թաղեցին:  Մոտ երեք ժամ հետո նրա կինը, որը չգիտեր պատահածի մասին, ներս մտավ:  Պետրոսը հարցրեց նրան. «Ասա՛ ինձ, այսինչ գնո՞վ վաճառեցիք արտը»: Նա էլ պատասխանեց. «Այո՛, այդ գնով»:  Պետրոսն ասաց. «Ինչո՞ւ իրար հետ պայմանավորվեցիք փորձել Եհովայի* ոգին: Ահա քո ամուսնուն թաղած մարդիկ դռան մոտ են. նրանք քեզ էլ դուրս կտանեն»: 10  Հենց այդ պահին Սաֆիրան ընկավ նրա ոտքերի մոտ ու մահացավ: Երբ երիտասարդները ներս մտան ու տեսան, որ նա մեռած է, նրան դուրս տարան և ամուսնու մոտ թաղեցին: 11  Ամբողջ ժողովը և բոլոր նրանք, ովքեր լսեցին այս մասին, շատ վախեցան: 12  Առաքյալները շարունակում էին շատ հրաշքներ ու զորավոր գործեր անել ժողովրդի մեջ+ և միասին հավաքվում էին Սողոմոնի սյունասրահում:+ 13  Ու թեև ուրիշ ոչ ոք չէր համարձակվում միանալ նրանց, սակայն ժողովուրդը մեծ հարգանքով էր խոսում նրանց մասին: 14  Տիրոջը հավատացող տղամարդկանց ու կանանց թիվը շարունակ ավելանում էր:+ 15  Մարդիկ հիվանդներին հանում էին գլխավոր փողոցներ և մահիճներով ու պատգարակներով դնում էին այնտեղ, որպեսզի երբ Պետրոսն անցնի, գոնե նրա ստվերն ընկնի նրանցից որևէ մեկի վրա:+ 16  Նաև շրջակա քաղաքներից մեծ թվով մարդիկ էին գալիս Երուսաղեմ՝ իրենց հետ բերելով հիվանդների ու չար* ոգիներից տանջվողների, և բոլորը բուժվում էին: 17  Բայց քահանայապետն ու նրա կողմնակիցները, ովքեր սադուկեցիների աղանդից էին, նախանձով լցված՝ 18  առաքյալներին ձերբակալեցին ու բանտ գցեցին:+ 19  Սակայն գիշերը Եհովայի հրեշտակը բանտի դռները բացեց,+ նրանց դուրս բերեց ու ասաց. 20  «Գնացե՛ք տաճար և շարունակեք պատմել ժողովրդին կյանքի մասին»: 21  Այս խոսքերին հնազանդվելով՝ նրանք լուսաբացին մտան տաճար ու սկսեցին ուսուցանել: Երբ քահանայապետը և նրա կողմնակիցները միասին հավաքվեցին, կանչեցին Սինեդրիոնն ու Իսրայելի երեցների ամբողջ խորհուրդը և ապա պահապաններին ուղարկեցին բանտ, որ առաքյալներին բերեն: 22  Բայց երբ պահապանները տեղ հասան, տեսան, որ առաքյալներն այնտեղ չեն, ուստի հետ դարձան և տեղեկացրին. 23  «Բանտի դռներն ամուր փակված էին, և բանտապահները՝ դրանց մոտ կանգնած, բայց երբ բացեցինք դռները, ներսում ոչ ոք չկար»: 24  Երբ տաճարի վերահսկիչն ու ավագ քահանաները լսեցին այս խոսքերը, շփոթվեցին՝ չիմանալով, թե սրա վերջն ինչ է լինելու: 25  Սակայն մի մարդ եկավ ու ասաց. «Այն մարդիկ, որոնց դուք բանտ էիք գցել, տաճարում սովորեցնում են ժողովրդին»: 26  Այդ ժամանակ տաճարի վերահսկիչը և պահապանները գնացին ու բերեցին նրանց, սակայն բռնություն չգործադրեցին, քանի որ վախենում էին, որ ժողովուրդը կքարկոծի իրենց:+ 27  Առաքյալներին բերեցին ու կանգնեցրին Սինեդրիոնի առաջ, և քահանայապետը հարցաքննեց նրանց 28  ու ասաց. «Մենք ձեզ խստիվ պատվիրեցինք չսովորեցնել այս անունով,+ մինչդեռ դուք Երուսաղեմը լցրել եք ձեր ուսմունքով և որոշել եք այդ մարդու մահվան համար մեզ մեղադրել»:+ 29  Պետրոսն ու մյուս առաքյալները պատասխանեցին. «Մենք պետք է Աստծո՛ւն հնազանդվենք,* ոչ թե մարդկանց:+ 30  Մեր նախահայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին, որին դուք, սյանը* գամելով, սպանեցիք:+ 31  Աստված նրան՝ որպես գլխավոր Առաջնորդի+ ու Փրկչի,+ բարձրացրեց ու իր աջ կողմը նստեցրեց,+ որ Իսրայելը կարողանա զղջալ ու մեղքերի ներում ստանալ:+ 32  Այս բաների վկաներն ենք մենք:+ Վկա է նաև սուրբ ոգին,+ որն Աստված տվեց իրեն հնազանդվողներին»: 33  Երբ նրանք լսեցին այս խոսքերը, կատաղությամբ լցվեցին և ուզում էին սպանել նրանց: 34  Բայց Գամաղիել+ անունով մի փարիսեցի՝ Օրենքի ուսուցիչ,* որը հարգված էր ժողովրդի կողմից, վեր կացավ Սինեդրիոնում և հրամայեց, որ այդ մարդկանց կարճ ժամանակով դուրս տանեն: 35  Ապա ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, լա՛վ մտածեք նախքան այս մարդկանց ինչ-որ բան անելը: 36  Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ Թևդասը վեր կացավ՝ ասելով, թե ինքը երևելի մեկն է, և մեծ թվով մարդիկ՝ մոտ 400 հոգի, նրա շարժմանը միացան: Բայց նա սպանվեց, և նրա բոլոր հետևորդները ցրվեցին, ու նրանց ծրագրերը խափանվեցին: 37  Նրանից հետո՝ մարդահամարի օրերում, գալիլեացի Հուդան վեր կացավ և մի խումբ մարդկանց իր հետևից տարավ: Սակայն այս մարդն էլ սպանվեց, ու նրա բոլոր հետևորդները ցիրուցան եղան: 38  Ուստի ասում եմ ձեզ. գործ չունեք այս մարդկանց հետ, հանգի՛ստ թողեք նրանց: Որովհետև եթե այս ծրագիրը կամ գործը մարդկանցից է, կխափանվի, 39  բայց եթե Աստծուց է, չեք կարողանա խափանել:+ Հնարավոր է անգամ Աստծու դեմ կռվողներ լինեք»:+ 40  Նրանք լսեցին նրա խորհուրդը: Ապա առաքյալներին կանչելով՝ ծեծեցին նրանց,+ հրամայեցին, որ այլևս չխոսեն Հիսուսի անունով, և բաց թողեցին: 41  Առաքյալները հեռացան Սինեդրիոնից՝ ուրախանալով,+ որ արժանի եղան Հիսուսի անվան համար անարգվելու: 42  Նրանք ամեն օր տաճարում և տնից տուն+ շարունակում էին ուսուցանել ու Քրիստոսի՝ Հիսուսի մասին բարի լուրը հռչակել:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «անմաքուր»:
Կամ՝ «Աստծո՛ւն հնազանդվենք ինչպես ղեկավարի»:
Կամ՝ «ծառին»:
Բռց.՝ «դպիր»: