Այս կայքից օգտվելիս ձեր հարմարավետությունն ապահովելու համար մենք քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաներ ենք օգտագործում։ Որոշ քուքիներ անհրաժեշտ են մեր կայքի աշխատանքի համար և չեն կարող մերժվել։ Դուք կարող եք ընդունել կամ մերժել լրացուցիչ քուքիները, որոնք մենք օգտագործում ենք միմիայն ձեր հարմարավետությունը բարելավելու համար։ Այս տվյալներից ոչ մեկը երբևէ չի վաճառվի կամ օգտագործվի մարքեթինգային նկատառումներով։ Ավելին իմանալու համար ընթերցեք Քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ համաշխարհային քաղաքականություն էջը։ Կարող եք ցանկացած պահի Գաղտնիության կարգավորումներ բաժնից փոփոխել ձեր կարգավորումները։
Պողոսը երկու տարի համարձակորեն քարոզում է (30, 31)
28 Երբ հասանք ցամաք, իմացանք, որ այդ կղզու անունը Մալթա է:+2 Տեղացիները* մեր հանդեպ բացառիկ մարդասիրություն ցուցաբերեցին: Քանի որ անձրև էր գալիս ու ցուրտ էր, նրանք կրակ վառեցին և սրտանց կանչեցին մեզ իրենց մոտ:3 Երբ Պողոսը ճյուղերի մի խուրձ հավաքեց ու գցեց խարույկի մեջ, տաքության պատճառով մի իժ դուրս եկավ խրձի միջից ու խայթեց նրա ձեռքը՝ ամուր կպչելով դրան:4 Թունավոր օձին նրա ձեռքից կախված տեսնելով՝ տեղացիները սկսեցին իրար ասել. «Նա հաստատ մարդասպան է. թեև ծովից փրկվեց, սակայն Արդարությունը* թույլ չտվեց, որ նա ապրի»:5 Բայց Պողոսը, օձին թափ տալով, գցեց կրակի մեջ, և իրեն ոչ մի վնաս չեղավ:6 Նրանք մտածում էին, որ նրա մարմինը կուռչի, կամ էլ նա տեղնուտեղը մեռած վայր կընկնի: Երկար սպասելուց հետո, երբ տեսան, որ նրան ոչ մի բան չի պատահում, իրենց կարծիքը փոխեցին ու սկսեցին ասել, թե նա աստված է:7 Այդ վայրից ոչ հեռու ագարակներ կային, որոնք պատկանում էին Պոպլիոս անունով մի մարդու, ով կղզու գլխավորն էր: Նա ուրախությամբ ընդունեց մեզ ու երեք օր սրտանց հյուրընկալեց:8 Պոպլիոսի հայրը ջերմությամբ պառկած էր և տառապում էր դիզենտերիայով: Պողոսը մտավ նրա մոտ, աղոթեց, ձեռքերը դրեց նրա վրա ու բուժեց նրան:+9 Այս դեպքից հետո կղզում ապրող մյուս մարդիկ, ովքեր հիվանդություններ ունեին, սկսեցին գալ նրա մոտ ու բուժվել:+10 Նրանք, շատ նվերներ տալով, մեզ պատվեցին, ու երբ մեկնում էինք, նավը բեռնեցին այն ամենով, ինչ անհրաժեշտ էր մեզ:11 Երեք ամիս հետո նավարկեցինք Ալեքսանդրիայից եկած մի նավով, որը ձմեռը կղզում էր մնացել, և որի նավաքթին Զևսի որդիների քանդակն էր:12 Մենք կանգ առանք Սիրակուզայի նավահանգստում ու երեք օր այնտեղ մնացինք,13 ապա շարունակեցինք ճանապարհը ու գնացինք Հռեգիոն: Մեկ օր անց հարավային քամի բարձրացավ, և հաջորդ օրն արդեն Պատիողոսում էինք:14 Այնտեղ եղբայրների գտանք, ու նրանք խնդրեցին մեզ յոթ օր իրենց մոտ մնալ: Դրանից հետո ուղևորվեցինք դեպի Հռոմ:15 Երբ այնտեղի եղբայրները լսեցին մեր գալու մասին, եկան մինչև Ապիոսի շուկա և Երեք իջևաններ, որպեսզի դիմավորեն մեզ: Նրանց տեսնելուն պես Պողոսը շնորհակալություն հայտնեց Աստծուն և քաջալերվեց:+16 Երբ վերջապես մտանք Հռոմ, Պողոսին թույլ տրվեց առանձին ապրել՝ զինվորի հսկողության տակ:17 Երեք օր հետո նա իր մոտ կանչեց ազդեցիկ հրեաներին: Երբ նրանք հավաքվեցին, նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, թեև մեր ժողովրդի և նախահայրերի սովորույթների դեմ ոչ մի բան չեմ արել,+ սակայն Երուսաղեմում ինձ բռնեցին ու որպես բանտարկյալի՝ հանձնեցին հռոմեացիների ձեռքը:+18 Հարցաքննելուց հետո+ նրանք ուզում էին ազատ արձակել ինձ, քանի որ մահվան դատապարտելու ոչ մի հիմք չգտան:+19 Բայց երբ հրեաները առարկեցին, ստիպված եղա կայսրին բողոքել,+ սակայն ոչ այն պատճառով, որ ուզում էի ինչ-որ բանում մեղադրել իմ ազգին:20 Եվ հենց դրա համար էլ ես ցանկացա տեսնել ձեզ ու խոսել ձեզ հետ, որովհետև Իսրայելի ունեցած հույսի համար եմ շղթայված»:+21 Նրանք էլ ասացին նրան. «Հրեաստանից քո մասին նամակներ չենք ստացել, ոչ էլ այնտեղից եկած եղբայրներից մեկն է որևէ վատ բան ասել քո մասին:22 Բայց կարծում ենք՝ տեղին է քեզնից լսել, թե դու ինչ կասես, որովհետև գիտենք, որ այս աղանդի+ մասին ամեն տեղ վատն են խոսում»:+23 Նրանք օր որոշեցին, որ հանդիպեն Պողոսի հետ, ու այդ անգամ նրա կացարան ավելի շատ մարդ եկավ: Առավոտից մինչև երեկո նա խոսում էր նրանց հետ և հիմնովին քարոզում* Աստծու թագավորության մասին՝ Հիսուսի հետ կապված համոզիչ փաստարկներ բերելով+ թե՛ Մովսեսի օրենքից+ և թե՛ մարգարեների գրվածքներից:+24 Ոմանք սկսեցին հավատալ Պողոսի խոսքերին, իսկ ուրիշները չհավատացին:25 Ուստի քանի որ տարակարծիք էին, սկսեցին հեռանալ, և այդ ժամանակ նա ասաց.«Շատ ճիշտ են այն խոսքերը, որ սուրբ ոգին Եսայիա մարգարեի միջոցով ասել է ձեր նախահայրերին.26 «Գնա այս ժողովրդի մոտ և ասա. «Կլսեք, բայց չեք հասկանա, կնայեք, բայց չեք տեսնի:+27 Այս ժողովրդի սիրտն անզգայացել է: Իրենց ականջներով լսում են, բայց չեն արձագանքում: Փակում են իրենց աչքերն ու ականջները՝ չցանկանալով տեսնել, լսել և սրտով հասկանալ ու հետ դառնալ ինձ մոտ, որ ես բուժեմ նրանց»»:+28 Ուրեմն իմացեք, որ Աստծու տված փրկության մասին լուրը ուղարկվել է այլազգիներին,+ և նրանք անկասկած կարձագանքեն»:+29 ....*30 Ամբողջ երկու տարի Պողոսն իր վարձված տանն էր մնում+ և սրտաբաց ընդունում էր բոլոր իր մոտ եկողներին:31 Նա, առանց որևէ արգելքի, համարձակորեն քարոզում ու սովորեցնում էր Աստծու թագավորության և Տեր Հիսուս Քրիստոսի մասին:+