Անգե 2։1-23

  • Երկրորդ տաճարը փառքով կլցվի (1-9)

    • Եհովան կցնցի բոլոր ազգերը (7)

    • Ազգերի ցանկալի գանձերը կգան (7)

  • Տաճարի վերակառուցումը օրհնություններ է բերում (10-19)

    • Սրբությունը մի բանից մյուսին չի փոխանցվում (10-14)

  • Խոսք՝ ուղղված Զորաբաբելին (20-23)

    • Քեզ «կվերցնեմ ու կպահեմ որպես կնքամատանի» (23)

2  Յոթերորդ ամսվա 21-րդ օրը Եհովան իր այս խոսքը հաղորդեց Անգե+ մարգարեին.  «Հարցրու, խնդրեմ, Սաղաթիելի որդի Զորաբաբելին՝+ Հուդայի կառավարչին,+ Հեսու քահանայապետին՝+ Հովսեդեկի+ որդուն, և ողջ ժողովրդին.  «Ձեր միջից ո՞վ է տեսել այս տան* նախկին փառքը:+ Իսկ հիմա ինչպիսի՞ն է այս տունը ձեր աչքին: Չէ՞ որ նախորդի համեմատ անշուք է թվում ձեզ:+  Բայց հիմա ուժե՛ղ եղիր, Զորաբաբե՛լ,– ասում է Եհովան:– Դո՛ւ էլ ուժեղ եղիր, Հեսո՛ւ քահանայապետ, Հովսեդեկի՛ որդի: Ուժե՛ղ եղիր, իմ ո՛ղջ ժողովուրդ,+– ասում է Եհովան,– և արե՛ք այս գործը: Ես ձեզ հետ եմ,+– ասում է Զորքերի տեր Եհովան:–  Հիշեք՝ ինչ խոստացա ձեզ, երբ դուրս եկաք Եգիպտոսից.+ ես հիմա էլ առաջնորդում եմ ձեզ իմ ոգով:*+ Մի՛ վախեցեք»:+  Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Եվս մեկ անգամ, և դա կլինի շուտով, ես կցնցեմ երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը:+  Ես կցնցեմ բոլոր ազգերը, ու բոլոր ազգերի թանկագին* գանձերը կգան,+ և ես այս տունը փառքով կլցնեմ,+– ասում է Զորքերի տեր Եհովան:–  Իմն է արծաթը, և իմն է ոսկին,– ասում է Զորքերի տեր Եհովան:–  Այս տան փառքը ավելի մեծ կլինի, քան նախորդինը,+– ասում է Զորքերի տեր Եհովան:– Եվ այս վայրում խաղաղություն կհաստատեմ»,+– ասում է Զորքերի տեր Եհովան»: 10  Դարեհ թագավորի իշխանության երկրորդ տարում՝ իններորդ ամսվա 24-րդ օրը, Եհովան իր այս խոսքը հաղորդեց Անգե+ մարգարեին. 11  «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Քահանաներին օրենքի վերաբերյալ հարց տուր, խնդրեմ.+ 12  «Եթե մի մարդ իր հագուստի փեշի մեջ սուրբ միս տանի, և իր հագուստը դիպչի հացի, ապուրի, գինու, յուղի կամ ցանկացած այլ ուտելիքի, այդ ուտելիքը սուրբ կդառնա՞»»»: Քահանաները պատասխանեցին՝ ո՛չ: 13  Ապա Անգեն հարցրեց. «Իսկ եթե ինչ-որ մեկը, ով, դիակի* դիպչելով, անմաքուր է դարձել, դիպչի այս բաներից որևէ մեկին, այն անմաքուր կդառնա՞»:+ Քահանաները պատասխանեցին՝ կդառնա: 14  Անգեն էլ ասաց. «Եհովան ասում է. «Հենց այդպիսին է այս ժողովուրդը, այդպիսին է այս ազգը իմ աչքին, այդպիսին են նրանց ձեռքի բոլոր գործերը. ինչ էլ որ նրանք մատուցում են, անմաքուր է: 15  Բայց, խնդրում եմ, այսուհետ լավ մտածեք. ի՞նչ իրավիճակ էր տիրում, երբ իմ տաճարում՝ Եհովայի տաճարում, դեռ քարը քարի վրա չէր դրվել:+ 16  Մարդը գալիս էր հացահատիկի կույտի մոտ՝ կարծելով, թե 20 չափ հացահատիկ կլինի, բայց պարզվում էր, որ ընդամենը 10 չափ է: Գալիս էր գինու հնձանի մոտ՝ կարծելով, թե 50 չափ գինի կստանա, բայց ընդամենը 20 չափ էր լինում:+ 17  Ես պատուհասեցի ձեզ՝ հարվածեցի ձեր ձեռքի բոլոր գործերին տոթակեզ քամով, ալրացողով,*+ կարկուտով, բայց ձեզնից ոչ մեկը չվերադարձավ ինձ մոտ,– ասում է Եհովան:– 18  Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք, թե ինչ կլինի այսօրվանից՝ իններորդ ամսվա 24-րդ օրվանից, երբ գցվեց իմ տաճարի՝ Եհովայի տաճարի հիմքը:+ Ուշադրություն դարձրեք. 19  թեև հացահատիկի ամբարում* դեռ սերմ չկա,+ խաղողի վազի, թզենու, նռնենու և ձիթենու վրա պտուղներ չկան, սակայն այսօրվանից ես օրհնություն կբերեմ»»:+ 20  Նույն՝ 24-րդ օրը Եհովան երկրորդ անգամ իր խոսքը հաղորդեց Անգեին.+ 21  «Հուդայի կառավարիչ Զորաբաբելին ասա. «Ես կցնցեմ երկինքն ու երկիրը:+ 22  Կտապալեմ թագավորությունների գահը և կջլատեմ ազգերի ուժը:+ Կառքերն ու կառապաններին կջախջախեմ, ձիերն ու դրանց հեծյալները կընկնեն. յուրաքանչյուրը կսպանվի իր եղբոր սրով:+ 23  Այդ օրը,– ասում է Զորքերի տեր Եհովան,– քեզ, իմ ծառա՛ Զորաբաբել,+ Սաղաթիելի՛ որդի,+ ես կվերցնեմ ու կպահեմ որպես կնքամատանի,– ասում է Եհովան,– քանի որ ես քեզ եմ ընտրել»,– ասում է Զորքերի տեր Եհովան»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «տաճարի»:
Կամ հնարավոր է՝ «և երբ ես առաջնորդում էի ձեզ իմ ոգով»:
Կամ՝ «ցանկալի»:
Կամ՝ «մեռած հոգու»: Բառարանում տես «Հոգի»:
Բույսերի սնկային հիվանդություն:
Կամ՝ «հացահատիկի հորում»: