Սաղմոս 97։1-12

97  Եհովան թագավոր դարձավ+։ Թող երկիրը ցնծա+։Թող բազում կղզիներն ուրախանան+։   Ամպերն ու թանձր խավարը չորս կողմից շրջապատել են նրան+։Արդարությունն ու արդարադատությունը հիմքն են նրա գահի+։   Նրա առաջից կրակ է գնում+Եվ լափում է շուրջբոլորը գտնվող հակառակորդներին+։   Նրա կայծակները լուսավորում են երկիրը+.Երկիրը տեսավ և սաստիկ ցավերով բռնվեց+։   Լեռները մոմի նման հալվեցին Եհովայի առաջ+՝Ողջ երկրի Տիրոջ առաջ+։   Երկինքը պատմում է նրա արդարության մասին+,Եվ բոլոր ժողովուրդները տեսնում են նրա փառքը+։   Թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր քանդակված կուռքերի են ծառայում+,Ովքեր փուչ աստվածներով+ են պարծենում։Խոնարհվե՛ք նրա առաջ, բոլո՛ր աստվածներ+։   Սիոնը լսեց և ուրախացավ+,Հուդայի դուստրերը* ցնծացին+Քո դատավճիռների համար, ո՛վ Եհովա+,   Որովհետև դու, ո՛վ Եհովա, Բարձրյալ ես ողջ երկրի վրա+,Անչափ վեր ես բարձրացած մյուս բոլոր աստվածներից+։ 10  Ո՛վ դուք, Եհովայի՛ն սիրողներ+, ատեցե՛ք չարությունը+։Նա պահպանում է իրեն նվիրվածների հոգիները+,Ամբարիշտների ձեռքից ազատում է նրանց+։ 11  Լույս է շողում արդարների համար+,Եվ ուրախություն՝ սրտով ուղիղների համար+։ 12  Ուրախացե՛ք Եհովայով, ո՛վ դուք արդարներ+,Եվ ձեր երախտագիտությունը հայտնեք նրա սուրբ անվանը*+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Հուդայի կախյալ քաղաքները։
Բռց.՝ «հիշատակին»։