Սաղմոս 84։1-12

Նվագավարին։ Գիթթիթ*+։ Կորխի որդիների սաղմոսը։ Երգ։ 84  Որքա՜ն եմ սիրում քո վեհապանծ բնակավայրը+,Ո՛վ Զորքերի Տեր Եհովա+։   Հոգիս Եհովայի գավիթներին է փափագում և մաշվում է դրանց համար+։Սիրտս ու մարմինս կենդանի Աստծուն են աղաղակում ցնծությամբ+։   Նույնիսկ թռչունն է տուն գտնում,Եվ ծիծեռնակը՝ բույն իր համար,Որտեղ իր ձագերին է դնում՝Քո վեհաշուք զոհասեղանի մոտ, ո՛վ Զորքերի Տեր Եհովա, իմ թագավո՛ր և իմ Աստվա՛ծ։   Երջանիկ են քո տան մեջ բնակվողները+,Նրանք անդադար քեզ են փառաբանում+։ (Սելա)   Երջանիկ են այն մարդիկ, որոնց զորությունը քեզանից է+,Որոնց սրտերը փափագում են քո տան ճանապարհներին լինել+։   Անցնելով տափաստանի միջով, որտեղ բակայի* թփեր են աճում+՝Նրանք այն աղբյուրի են վերածում.Ուսուցիչն+ իրեն օրհնություններով է պարուրում։   Նրանք զորությունից զորություն են գնալու+,Յուրաքանչյուրն Աստծու առաջ է ներկայանում Սիոնում+։   Ո՛վ զորքերի Աստված Եհովա, լսի՛ր իմ աղոթքը+,Ակա՛նջ դիր, ո՛վ Հակոբի Աստված+։ (Սելա)   Ո՜վ մեր վահան, տե՛ս, ո՜վ Աստված+,Եվ քո օծյալի երեսին նայիր+։ 10  Որովհետև քո գավիթներում անցկացրած մեկ օրը ավելի լավ է, քան հազարավորները՝ դրանցից դուրս+։Նախընտրում եմ իմ Աստծու տան շեմին կանգնել+,Քան թե բնակվել ամբարշտության վրանների մեջ+, 11  Որովհետև Եհովա Աստվածը արև է+ ու վահան+,Նա բարեհաճություն է ցույց տալիս ու փառք է տալիս+։Անարատության մեջ քայլողներին Եհովան ոչ մի բարիքից չի զրկում+։ 12  Ո՛վ Զորքերի Տեր Եհովա, երջանիկ է այն մարդը, որ քե՛զ է ապավինում+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 8-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։
Այս բառը տառադարձված է եբր-ից, որի ճշգրիտ նշ-ը հայտնի չէ։