Սաղմոս 80։1-19
Նվագավարին։ Շուշաններ+։ Հիշեցում։ Ասափի+ սաղմոսը։ Երգ։
80 Ո՜վ Իսրայելի Հովիվ, ակա՛նջ դիր+,Դու, որ առաջնորդում ես Հովսեփին ինչպես հոտի+։Դու, որ նստում ես քերովբեների վրա+, փայլատակի՛ր+։
2 Եփրեմի, Բենիամինի և Մանասեի առաջ արթնացրո՛ւ քո զորությունը+Եվ ե՛կ մեզ փրկելու+։
3 Ո՜վ Աստված, մեզ հե՛տ դարձրու+Եվ պայծառացրո՛ւ երեսդ, որ մենք փրկվենք+։
4 Ո՜վ Զորքերի Աստված Եհովա, մինչև ե՞րբ պիտի բորբոքվես քո ժողովրդի աղոթքների վրա+։
5 Արտասուքի հաց ես ուտեցնում+Եվ մեծ չափով արտասուք խմեցնում նրանց+։
6 Մեզ կռվի պատճառ ես դարձնում մեր հարևանների համար+,Եվ մեր թշնամիները իրենց ուզածի պես ծաղրում են մեզ+։
7 Ո՜վ Զորքերի Աստված, մեզ հե՛տ դարձրու+Եվ պայծառացրո՛ւ երեսդ, որ մենք փրկվենք+։
8 Եգիպտոսից դու որթատունկ բերեցիր+։Ազգերին քշեցիր, որ տնկես նրան+։
9 Նրա առաջ տեղ պատրաստեցիր+, որ արմատներ գցի և երկիրը լցնի+։
10 Լեռները ծածկվեցին նրա ստվերով,Եվ Աստծու մայրիները՝ նրա ոստերով+։
11 Նրա ոստերը տարածվեցին մինչև ծովը+,Եվ նրա շիվերը՝ մինչև Գետը*+։
12 Ինչո՞ւ քանդեցիր նրա քարե պարիսպները+,Եվ ինչո՞ւ ճանապարհով բոլոր անցնողները պոկեցին նրա պտուղները+։
13 Անտառի վարազը ավերում է այն+,Եվ դաշտերի բազմաքանակ անասունները ուտում են նրանից+։
14 Ո՜վ Զորքերի Աստված, հե՛տ դարձիր, խնդրում եմ+։Նայի՛ր երկնքից, տե՛ս և հո՛գ տար այս որթատունկին+,
15 Այն ընձյուղին, որը քո աջ ձեռքը տնկեց+,Նայի՛ր այն որդուն, որին դու քեզ համար զորացրիր+։
16 Նա այրվել է կրակով, կտրվել է+։Քո երեսի սաստումից նրանք ոչնչացել են+։
17 Թող քո ձեռքը լինի քո աջ կողմում եղող մարդու վրա+,Մարդու որդու վրա, որին դու զորացրիր քեզ համար+,
18 Եվ մենք երես չենք թեքի քեզանից+։Կենդանի՛ պահիր մեզ, որպեսզի քո անունը կանչենք+։
19 Ո՜վ Զորքերի Աստված Եհովա, մեզ հե՛տ դարձրու+։Պայծառացրո՛ւ երեսդ, որ մենք փրկվենք+։
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ Եփրատը։