Սաղմոս 109։1-31
Նվագավարին։ Դավթի սաղմոսը։ Երգ։
109 Ո՛վ իմ գովաբանության Աստված+, մի՛ լռիր+,
2 Որովհետև ամբարշտի բերանը և խաբեբայի բերանը իմ դեմ են բացվել+։
Նրանք ստության լեզվով են խոսում իմ մասին+։
3 Ատելության խոսքերով են ինձ շրջապատել+Եվ առանց պատճառի իմ դեմ են կռվում+։
4 Իմ սիրո դիմաց նրանք հակառակվում են ինձ+,Բայց ես աղոթք եմ անում+։
5 Բարու դիմաց չարով են ինձ հատուցում+,Եվ իմ սիրո դիմաց՝ ատելությամբ+։
6 Նրա վրա ամբարիշտ մեկին նշանակիր,Եվ թող հակառակորդը+ նրա աջ կողմում կանգնի։
7 Երբ նրան դատեն, թող նա ամբարիշտ ճանաչվի,Եվ թող նրա աղոթքը մեղք դառնա+։
8 Թող նրա օրերը նվազեն+,Նրա վերակացության պատասխանատվությունը թող ուրիշը վերցնի+։
9 Թող նրա որդիները որբանան+,Եվ նրա կինը այրի դառնա+։
10 Թող նրա որդիները թափառական լինեն+,Թող մուրանԵվ դուրս գալով իրենց ավերակներից՝ ուտելիք փնտրեն+։
11 Վաշխառուն թող խաբեությամբ վերցնի նրա ողջ ունեցվածքը+,Եվ թող օտարները+ թալանեն նրա վաստակը+։
12 Թող ոչ ոք սիրառատ բարություն չդրսևորի նրա հանդեպ+,Եվ ոչ ոք բարեհաճություն ցույց չտա նրա որբերին։
13 Նրա զավակները կորստի թող մատնվեն+։Հաջորդ սերնդի միջից թող նրանց անունը ջնջվի+։
14 Նրա հայրերի անօրենությունը թող Եհովան հիշի+,Եվ նրա մոր մեղքը+ թող չջնջվի+։
15 Թող դրանք միշտ Եհովայի առաջ լինեն+,Եվ թող նրանց մասին հիշատակումը նա երկրից վերացնի+,
16 Որովհետև նա չհիշեց սիրառատ բարություն դրսևորելու մասին+,Այլ հալածեց խեղճին ու աղքատին+Եվ վհատված սիրտ ունեցողին, որպեսզի սպանի նրան+։
17 Նա անեծք+ սիրեց, և հենց դա էլ եկավ նրա վրա+,Նա ուրախություն չգտավ օրհնության մեջ+,Եվ այն հեռացավ նրանից+։
18 Նա անեծքը հագավ իբրև հանդերձ+,
Եվ այն ջրի պես նրա մեջ մտավ+,Ու ձեթի պես՝ նրա ոսկորների մեջ։
19 Թող նրա համար այն հանդերձ լինի, որով նա պարուրվում է+,Եվ գոտի, որով միշտ գոտևորվում է+։
20 Սա է Եհովայի հատուցումը նրանց, ովքեր հակառակվում են ինձ+Եվ իմ հոգու դեմ են չարախոսում+։
21 Բայց դու Գերիշխան+ Տեր Եհովան ես։Ցո՛ւյց տուր ինձ հաճությունդ հանուն քո անվան+։
Մեծ է քո սիրառատ բարությունը, ուստի փրկի՛ր+ ինձ,
22 Որովհետև ես խեղճ եմ ու աղքատ+,Եվ իմ սիրտը խոցված է իմ ներսում+։
23 Անհետացող ստվերի պես ես չքանում եմ+,Մորեխի պես քշվում եմ քամուց։
24 Ծնկներս դողում են ծոմ պահելուց+,Եվ մարմինս հալումաշ է լինում առանց յուղի+։
25 Նրանց համար նախատինքի առարկա եմ դարձել+։
Երբ ինձ տեսնում են, շարժում են իրենց գլուխները+։
26 Օգնի՛ր ինձ, ո՛վ իմ Աստված, Եհո՛վա+,Փրկի՛ր ինձ քո սիրառատ բարության համեմատ+։
27 Թող իմանան, որ սա քո ձեռքն է+,Որ դո՛ւ արեցիր սա, ո՛վ Եհովա+։
28 Թող որ նրանք անիծեն+,Բայց դու օրհնի՛ր ինձ+։Նրանք վեր են կենում իմ դեմ, բայց թող ամաչեն+,Իսկ քո ծառան թող ուրախանա+։
29 Թող անարգանք հագնեն ինձ հակառակվողները+,Եվ թող նրանց ամոթը վերնազգեստի պես ծածկի իրենց+։
30 Ես պիտի շատ գովաբանեմ Եհովային իմ բերանով+,Եվ մարդկանց բազմության մեջ պիտի փառաբանեմ նրան+,
31 Որովհետև նա պիտի կանգնի աղքատի աջ կողմում+,Որպեսզի փրկի նրան այն մարդկանցից, ովքեր դատապարտում են նրա հոգին։