Մարկոս 13։1-37
13 Երբ նա դուրս էր գալիս տաճարից, աշակերտներից մեկն ասաց նրան. «Ուսուցի՛չ, տե՛ս, ինչպիսի՜ քարեր և ինչպիսի՜ շինություններ են»+։
2 Սակայն Հիսուսն ասաց նրան. «Տեսնո՞ւմ ես այս մեծ շինությունները+։ Քարը քարի վրա չի մնա այստեղ+, բոլորն էլ կքանդվեն»+։
3 Երբ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, որտեղից երևում էր տաճարը, Պետրոսը+, Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը առանձին հարցրին նրան+.
4 «Ասա՛ մեզ, ե՞րբ են լինելու այս բաները, և ո՞րն է լինելու այս բոլոր բաների վախճանի նշանը»+։
5 Հիսուսն էլ ասաց նրանց. «Զգո՛ւյշ եղեք, որ ոչ մեկը չմոլորեցնի ձեզ+։
6 Շատերը կգան իմ անունով ու կասեն՝ «ե՛ս եմ նա» և շատերին կմոլորեցնեն+։
7 Երբ պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր լսեք, մի՛ սարսափեք. այս բաները պետք է լինեն, բայց դեռ վերջը չէ+։
8 Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ+, տեղ-տեղ երկրաշարժեր+ ու սովեր կլինեն+։ Սակայն սրանք ցավերի սկիզբն են+։
9 Բայց դուք զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար։ Իմ պատճառով ձեզ դատարաններին կմատնեն+, ժողովարաններում կծեծեն+ և կկանգնեցնեն կառավարիչների ու թագավորների առաջ՝ նրանց վկայություն լինելու համար+։
10 Եվ բոլոր ազգերի մեջ նախ բարի լուրը+ պիտի քարոզվի+։
11 Սակայն երբ ձեզ տանեն դատարանին մատնելու, նախապես մի՛ մտահոգվեք, թե ինչ պիտի խոսեք+, այլ ինչ որ այդ ժամին ձեզ տրվի, ա՛յն խոսեք, որովհետև դուք չեք խոսողը, այլ սուրբ ոգին+։
12 Եղբայրը եղբորը մահվան պիտի մատնի, հայրը՝ զավակին+, և երեխաները ծնողների դեմ պիտի վեր կենան ու սպանել տան նրանց+։
13 Իմ անվան պատճառով բոլոր մարդկանց կողմից ատված կլինեք+։ Բայց ով որ մինչև վերջ համբերի*+, նա՛ կփրկվի+։
14 Սակայն երբ տեսնեք ամայացում բերող+ պղծությունը+՝ կանգնած այնտեղ, ուր չպետք է լինի (կարդացողը թող խորաթափանց լինի+), այդ ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում են, թող սարերը փախչեն+։
15 Ով տանիքի վրա է, թող ցած չիջնի, ոչ էլ ներս մտնի՝ տնից որևէ բան վերցնելու+,
16 և ով դաշտում է, թող հետ չդառնա՝ իր վերնահագուստը վերցնելու+։
17 Վա՜յ այդ օրերին հղի կանանց և կուրծք տվողներին+։
18 Աղոթեք, որ դա ձմռանը չլինի+,
19 որովհետև այդ օրերը նեղության օրեր+ կլինեն, որոնց նմանը չի եղել Աստծու արարչագործության սկզբից մինչև այդ ժամանակը և չի էլ լինի+։
20 Իրականում, եթե Եհովան+ այդ օրերը չկարճացնի, ոչ մի մարմին չի փրկվի։ Բայց հանուն իր ընտրյալների+ այդ օրերը կկարճացվեն+։
21 Այդ ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ «Քրիստոսն այստեղ է» կամ «այնտեղ է»+, մի՛ հավատացեք+,
22 որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ կհայտնվեն+ և նշաններ ու հրաշքներ կանեն+, որպեսզի, եթե հնարավոր լինի, ընտրյալներին շեղեն+։
23 Բայց դուք զգո՛ւյշ եղեք+, ձեզ նախօրոք ամեն ինչ ասացի+։
24 Այն օրերին այդ նեղությունից հետո արևը կխավարի, լուսինը իր լույսը չի տա,
25 աստղերը կընկնեն երկնքից, և երկնքում եղող զորությունները կշարժվեն+։
26 Այդ ժամանակ մարդու Որդուն+ կտեսնեն ամպերի մեջ մեծ զորությամբ ու փառքով գալիս+։
27 Այդ ժամանակ նա կուղարկի հրեշտակներին ու կհավաքի իր ընտրյալներին+ չորս կողմերից՝ երկրի ծայրից մինչև երկնքի ծայրը+։
28 Թզենին թող օրինակ լինի ձեզ. հենց որ դրա ճյուղերը փափկում են, և դրանց վրա տերևներ են դուրս գալիս, իմանում եք, որ ամառը մոտ է+։
29 Նմանապես, երբ տեսնեք այս բաները կատարվելիս, իմացեք, որ նա մոտ է՝ դռան շեմին+։
30 Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս բոլոր բաները չկատարվեն+։
31 Երկինքն+ ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը+ չեն անցնի+։
32 Այդ օրվա կամ ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները երկնքում, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը+։
33 Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք+, որովհետև չգիտեք, թե երբ է նշանակված ժամանակը+։
34 Դա նման է նրան, որ օտար երկիր գնացող մի մարդ+ իր տունը ծառաների խնամքին է հանձնում՝ ամեն մեկին տալով իր գործը, և դռնապանին հրամայում է, որ արթուն մնա։
35 Ուստի արթո՛ւն եղեք+, որովհետև չգիտեք, թե տանտերը երբ կգա՝ երեկոյա՞ն*, թե՞ կեսգիշերին*, աքլորականչի՞ն*, թե՞ վաղ առավոտյան*+,
36 որպեսզի երբ հանկարծակի նա գա, ձեզ քնած չգտնի+։
37 Բայց ինչ որ ձեզ ասում եմ, բոլորին եմ ասում՝ արթո՛ւն մնացեք»+։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «տոկա»։
^ «Երեկոյան»։ Ըստ գիշերը բաժանելու հուն. և հռոմ. եղանակի՝ գիշերվա առաջին պահը՝ արևամուտից մինչև մոտ ժ. 21։00։
^ «Կեսգիշերին»։ Ըստ գիշերը բաժանելու հուն. և հռոմ. եղանակի՝ գիշերվա երկրորդ պահը՝ մոտ ժ. 21։00–ից մինչև կեսգիշեր։
^ «Աքլորականչին»։ Ըստ գիշերը բաժանելու հուն. և հռոմ. եղանակի՝ գիշերվա երրորդ պահը՝ կեսգիշերից մինչև մոտ ժ. 3։00։
^ «Վաղ առավոտյան»։ Ըստ գիշերը բաժանելու հուն. և հռոմ. եղանակի՝ գիշերվա չորրորդ պահը՝ մոտ ժ. 3։00–ից մինչև արևածագ։