Հռոմեացիներ 4։1-25

4  Եթե դա այդպես է, ուրեմն ի՞նչ ասենք Աբրահամի մասին, որը մեր նախահայրն է+։  Օրինակ՝ եթե Աբրահամը արդար հայտարարվեր գործերի շնորհիվ+, նա պարծենալու հիմք կունենար, բայց ոչ Աստծու առաջ,  որովհետև Գիրքն ի՞նչ է ասում. «Աբրահամը հավատ ընծայեց Եհովային, և դրա համար նա արդար համարվեց»+։  Աշխատողին+ տրված վարձը պարգև*+ չի համարվում, այլ պարտավորություն է+։  Իսկ նա, ով չի աշխատում, բայց հավատ է ընծայում նրան+, ով ամբարշտին արդար է հայտարարում, նրա հավատը արդարություն է համարվում+։  Ինչպես որ Դավիթն էլ է խոսում այն մարդու երջանկության մասին, որին Աստված արդար է համարում՝ անկախ գործերից.  «Երջանիկ են նրանք, որոնց անօրեն գործերը ներվեցին+ և որոնց մեղքերը ծածկվեցին+։  Երջանիկ է այն մարդը, որի մեղքը Եհովան բնավ հաշվի չի առնի»+։  Բայց այս երջանկությունը միայն թլփատվածնե՞րն ունեն, թե՞ նաև անթլփատները+։ Չէ՞ որ մենք ասում ենք. «Աբրահամը իր հավատի շնորհիվ արդար համարվեց»+։ 10  Սակայն ի՞նչ հանգամանքներում համարվեց։ Երբ նա թլփատվա՞ծ էր, թե՞ երբ անթլփատ էր+։ Ոչ թե այն ժամանակ, երբ թլփատված էր, այլ երբ անթլփատ էր։ 11  Թլփատությունը նա որպես նշան ստացավ+՝ իբրև արդարության կնիք իր այն հավատի շնորհիվ, որն ուներ, երբ դեռ անթլփատ էր, որպեսզի բոլոր հավատ ունեցող+ անթլփատների հայրը լինի+, որ նրանք արդար համարվեն, 12  և որպեսզի լինի հայրը թլփատված սերնդի, ոչ միայն թլփատությունից կառչողների, այլև նրանց, ովքեր պատշաճորեն քայլում են մեր հայր+ Աբրահամի հավատի հետքերով, որը նա ուներ նախքան թլփատվելը։ 13  Օրենքի միջոցով չէր, որ Աբրահամը կամ նրա սերունդը ստացան խոստումը+, թե նա պետք է աշխարհի ժառանգ լիներ, այլ արդարության միջոցով, որը հավատից է+, 14  որովհետև եթե օրենքից կառչողներն են ժառանգներ, ապա հավատն անօգուտ է, և խոստումը վերանում է+։ 15  Իրականում Օրենքը զայրույթ է առաջ բերում+, իսկ որտեղ օրենք չկա, օրինազանցություն էլ չկա+։ 16  Այդ պատճառով էլ խոստումն ունենալը հավատից է, որ այն հիմնված լինի Աստծու անզուգական բարության վրա+, որպեսզի խոստումը+ հաստատ լինի նրա ամբողջ սերնդի համար+՝ ոչ միայն Օրենքից կառչողների, այլև նրանց համար, ովքեր կառչում են Աբրահամի հավատից։ (Նա մեր բոլորի հայրն է+, 17  ինչպես որ գրված է. «Ես քեզ շատ ազգերի հայր նշանակեցի»+)։ Սա եղավ Նրա առաջ, որին նա հավատաց՝ Աստծու առաջ, որը կենդանացնում է մահացածներին+ և գոյություն չունեցող բաներին կանչում է այնպես, ասես գոյություն ունեն+։ 18  Թեև ոչ մի հույս չկար, բայց հույս ունենալով՝ նա հավատաց+, որ դառնալու է շատ ազգերի հայր+, ինչպես որ ասվել էր. «Քո սերունդը այսպես է լինելու»+։ 19  Ու թեև նա չթուլացավ հավատով, բայց մտածեց, որ իր մարմինն արդեն մեռած է+, քանի որ գրեթե հարյուր տարեկան էր+, նաև մտածեց, որ Սառայի արգանդը նույնպես մեռած է+։ 20  Սակայն Աստծու տված խոստման+ շնորհիվ նա չտատանվեց անհավատությամբ+, այլ զորացավ իր հավատով+ ու փառք տվեց Աստծուն՝ 21  լիովին համոզված լինելով, որ նա, ինչ որ խոստացել էր, կարող էր նաև կատարել+։ 22  Եվ «դրա համար նա արդար համարվեց»+։ 23  Բայց այն, որ գրվեց, թե «նա արդար համարվեց»+, միայն նրա համար չգրվեց+, 24  այլ նաև մեզ համար, որ պետք է արդար համարվեինք, որովհետև մենք հավատում ենք նրան, ով Հիսուսին՝ մեր Տիրոջը, հարություն տվեց+։ 25  Հիսուսը մահվան մատնվեց մեր հանցանքների համար+ և հարություն առավ, որպեսզի մենք արդար հայտարարվենք+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «անզուգական բարության դրսևորում»։