Հայտնություն 16։1-21
16 Սրբարանից մի բարձր ձայն լսեցի+, որ յոթ հրեշտակներին ասում էր. «Գնացե՛ք և Աստծու բարկության+ յոթ գավաթները թափե՛ք երկրի վրա»։
2 Առաջինը+ գնաց ու իր գավաթից թափեց երկրի վրա+։ Եվ ցավոտ ու չարորակ խոցեր+ առաջացան այն մարդկանց վրա, որոնք գազանի+ նշանն ունեին և նրա պատկերին էին երկրպագում+։
3 Երկրորդը+ իր գավաթից թափեց ծովի մեջ+։ Եվ այն արյուն դարձավ+, մահացած մարդու արյան նման, և ծովի+ մեջ եղող ամեն կենդանի հոգի մահացավ։
4 Երրորդը+ իր գավաթից թափեց գետերի+ և ջրի աղբյուրների մեջ, և նրանք արյուն դարձան+։
5 Ապա լսեցի, որ ջրերի վրա եղող հրեշտակն ասաց. «Դո՛ւ, որ կաս և եղել ես+, Նվիրվա՛ծդ+, դու արդա՛ր ես, որովհետև այս վճիռները կայացրիր+,
6 քանի որ նրանք թափեցին սրբերի ու մարգարեների արյունը+, և դու նրանց արյուն+ տվեցիր, որ խմեն։ Նրանք արժանի են դրան»+։
7 Եվ լսեցի, որ զոհասեղանն ասում էր. «Այո՛, Եհո՛վա Աստված՝ Ամենակարո՛ղ+, ճշմարիտ և արդար են քո դատավճիռները»+։
8 Չորրորդը+ իր գավաթից թափեց արևի վրա։ Եվ արևին թույլ տրվեց կրակով խանձել+ մարդկանց։
9 Մարդիկ այրվեցին սաստիկ տապից ու հայհոյեցին Աստծու անունը+, որը իշխանություն+ ունի այս պատուհասների վրա։ Նրանք չզղջացին, որ փառք տան նրան+։
10 Հինգերորդը իր գավաթից թափեց գազանի+ գահի վրա։ Եվ գազանի թագավորությունը խավարեց+, մարդիկ ցավից սկսեցին իրենց լեզուները կծոտել
11 և իրենց ցավերի ու խոցերի համար հայհոյեցին+ երկնքի Աստծուն ու չզղջացին իրենց գործերի համար։
12 Վեցերորդը+ իր գավաթից թափեց մեծ Եփրատ+ գետի մեջ, և նրա ջուրը ցամաքեց+, որպեսզի պատրաստվի արևելքի* թագավորների+ ճանապարհը։
13 Եվ տեսա, որ վիշապի+ բերանից, գազանի+ բերանից ու սուտ մարգարեի+ բերանից երեք անմաքուր ներշնչյալ խոսքեր*+ էին դուրս գալիս, որոնք գորտերի+ էին նման։
14 Իրականում, նրանք դևերի կողմից ներշնչված խոսքեր են+ և նշաններ են անում+ ու գնում են ողջ բնակեցված երկրի+ թագավորների+ մոտ, որպեսզի հավաքեն նրանց Ամենակարող Աստծու մեծ օրվա+ պատերազմի+ համար+։
15 «Ահա ես գալիս եմ գողի նման+։ Երջանիկ է նա, ով արթուն է մնում+ և պահում է իր վերնահագուստները, որ մերկ չքայլի, և մարդիկ չտեսնեն նրա ամոթը»+։
16 Եվ նրանց հավաքեցին այն վայրում, որը եբրայերեն Հար-Մագեդոն* է կոչվում+։
17 Յոթերորդը իր գավաթից թափեց օդի մեջ+։ Եվ սրբարանից ու գահից բարձր ձայն+ դուրս եկավ, որն ասաց՝ կատարվե՛ց։
18 Եվ կայծակներ, ձայներ ու որոտներ եղան, և ուժգին երկրաշարժ+ եղավ։ Մարդկանց առաջ գալուց ի վեր երկրի վրա այդպիսի ուժգին և լայնածավալ երկրաշարժ+ դեռ չէր եղել+։
19 Մեծ քաղաքը+ բաժանվեց երեք մասի, ու ազգերի քաղաքներն ընկան։ Աստված հիշեց Մեծ Բաբելոնին+, որ նրան իր ցասման բարկության գինու բաժակը տա+։
20 Ամեն կղզի փախավ, իսկ լեռները կորան+։
21 Եվ երկնքից մարդկանց վրա մեծ կարկուտ+ թափվեց, որի հատիկներից ամեն մեկը մոտ մեկ տաղանդ* կշիռ ուներ, և մարդիկ հայհոյեցին+ Աստծուն կարկուտի պատուհասի համար+, որովհետև դրա պատուհասը ահավոր մեծ էր։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «արևածագի»։
^ Կամ՝ «անմաքուր ոգիներ»։
^ Կամ՝ «Արմագեդոն»։ Եբր. նշ. է «Մեգիդոյի լեռ»։
^ Մոտ 20,4 կգ։ Տե՛ս հավելված 17։