Ծննդոց 6։1-22
6 Երբ մարդիկ շատացան երկրի երեսին և աղջիկներ ունեցան+,
2 ճշմարիտ Աստծու որդիները+ սկսեցին ուշադրություն դարձնել+ մարդկանց աղջիկներին ու տեսան, որ նրանք գեղեցիկ են, և սկսեցին իրենց համար կին առնել բոլոր նրանց, ում ընտրում էին։
3 Ուստի Եհովան ասաց. «Իմ ոգին+ հավիտյան չի հանդուրժի մարդուն+, քանի որ նա ընդամենը մարմին+ է։ Դրա համար նրա օրերը հարյուր քսան տարի պիտի լինեն»+։
4 Այդ օրերում (նաև դրանցից հետո) ճշմարիտ Աստծու որդիները հարաբերություն էին ունենում մարդկանց աղջիկների հետ, և նրանք որդիներ էին ծնում նրանց համար։ Այդ որդիները նեֆիլիմներ* էին՝ զորավոր և անվանի մարդիկ, որ ապրում էին վաղեմի ժամանակներում։
5 Եհովան տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա, և նրանց սրտի մտքերը ամեն ժամանակ հակված են+ միայն դեպի չարը+։
6 Ուստի Եհովան ափսոսաց+, որ երկրի վրա ստեղծել է մարդկանց, ու ցավ զգաց իր սրտում+։
7 Եհովան ասաց. «Ես պիտի սրբեմ իմ ստեղծած+ մարդկանց երկրի երեսից, և՛ մարդկանց, և՛ ընտանի կենդանիներին, և՛ երկնքի թռչուններին+, և՛ երկրի այլ կենդանիներին*, որովհետև ափսոսում եմ, որ ստեղծել եմ նրանց»+։
8 Բայց Նոյը հաճություն գտավ Եհովայի աչքում։
9 Սա է Նոյի պատմությունը։
Նոյը արդար մարդ էր+։ Նա անարատ էր իր ժամանակակիցների մեջ։ Նա ճշմարիտ Աստծու հետ քայլեց+։
10 Նոյը երեք որդի ունեցավ՝ Սեմին, Քամին ու Հաբեթին+։
11 Երկիրն ապականվեց ճշմարիտ Աստծու աչքում+ և բռնությամբ+ լցվեց։
12 Աստված նայեց երկրին ու տեսավ, որ այն ապականված էր+, որովհետև ամեն մարմին ապականել էր իր ճանապարհը երկրի+ վրա։
13 Այդ ժամանակ Աստված ասաց Նոյին. «Ամեն մարմնի վերջը եկել է+, որովհետև նրանց պատճառով երկիրը բռնությամբ է լցվել, ուստի ես կործանելու եմ նրանց երկրի հետ միասին+։
14 Քեզ համար մի տապան շինիր խիժաբեր ծառի փայտից+։ Տապանում բաժանմունքներ շինիր և այն դրսից ու ներսից կուպրով+ պատիր։
15 Այսպես շինիր այն. տապանի երկարությունը երեք հարյուր կանգուն*+, լայնությունը հիսուն կանգուն և բարձրությունը երեսուն կանգուն։
16 Տապանի համար ցոհար [տանիք կամ պատուհան] շինիր և ավարտիր այն՝ վերևից մեկ կանգուն թողնելով։ Տապանի մուտքը կողքից շինիր+։ Տապանում շինիր ներքնահարկ, երկրորդ հարկ և երրորդ հարկ։
17 Ես երկրի վրա ջրհեղեղ*+ եմ բերելու, որ կործանեմ երկնքի տակ եղող ամեն մարմին, որի մեջ կյանքի ուժ+ կա։ Երկրի վրա ամեն կենդանի արարած պիտի մեռնի+։
18 Ես իմ ուխտն եմ հաստատում քեզ հետ։ Դու տապանը կմտնես, քեզ հետ նաև քո որդիները, կինդ ու որդիներիդ կանայք+։
19 Ամեն տեսակ կենդանի արարածներից+ երկու-երկու տապանը պիտի մտցնես, որպեսզի քեզ հետ միասին կենդանի մնան+։ Արու և էգ պիտի լինեն դրանք։
20 Թռչուններից՝ ըստ իրենց տեսակի+, ընտանի կենդանիներից՝ ըստ իրենց տեսակի, երկրի մյուս բոլոր կենդանիներից*՝ ըստ իրենց տեսակի. ամեն մեկից երկու-երկու քեզ հետ այնտեղ պիտի մտնեն, որ կենդանի մնան+։
21 Իսկ դու քեզ համար վերցրու ամեն տեսակ ուտելիք+, հավաքիր այն քեզ մոտ, և այն կերակուր կլինի քեզ ու նրանց համար»+։
22 Նոյը ամեն ինչ արեց այնպես, ինչպես Աստված պատվիրել էր իրեն։ Նա հենց այդպես արեց+։
Ծանոթագրություններ
^ Նշ. է «ուրիշներին տապալողներ»։
^ Տե՛ս 1։24-ի ծնթ.։
^ Մեկ կանգունը հվսր է 44,5 սմ։
^ Կամ՝ «երկնային օվկիանոս»։
^ Տե՛ս 1։24-ի ծնթ.։