ԵՐԳ 4
«Եհովան իմ Հովիվն է»
-
1. Եհո՛վա, իմ ջերմ Հովիվն ես,
Գառնուկ եմ ես քո գրկում։
Կողքիս ես միշտ՝ ուշադիր, արթուն.
Որքա՜ն ապահով եմ զգում։
Տանում ես ինձ ջրառատ տեղ,
Փարթամ, խոտառատ դաշտեր։
Ինձ հովվում ես մեղմ, քնքշալի սիրով,
Բարի, կարեկից սրտով։
Հովվում ես մեղմ, քնքշալի սիրով,
Բարի, կարեկից սրտով։
-
2. Ձեռքիդ ցուպով ուղղորդում ես,
Օգնում, որ անշեղ քայլեմ։
Միակ արդար ու մաքուր ուղով
Քեզ հետ անմոլոր կանցնեմ։
Թեև վտանգն իմ առջև է,
Անցնում եմ խավար հովտով,
Բայց իմ սիրտն անվախ է, անհոգ, հանդարտ.
Պաշտպանն ես իմ վեհ, անպարտ։
Անվախ է սիրտս, անհոգ, հանդարտ.
Պաշտպանն ես իմ վեհ, անպարտ։
-
3. Եհո՛վա, դու իմ Հովիվն ես,
Սրտանց վստահում եմ քեզ։
Տալիս ես ուժ, թարմացնում ես ինձ.
Չկա ուղեկից քեզ պես։
Քո ձայնն ինձ շատ հարազատ է,
Ուղղում է, սփոփում, փրկում։
Թող ամբողջ կյանքում քո ջերմ սերը զգամ,
Հավետ քո գրկում մնամ։
Իմ ողջ կյանքում քո ջերմ սերը զգամ,
Հավետ քո գրկում մնամ։
(Տես նաև Սաղ. 28։9; 80։1)։