Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 36

Պահպանենք մեր սիրտը

Պահպանենք մեր սիրտը

(Առակներ 4։23)

  1. 1. Մեր կյանքն է սիրտը. պահպանենք,

    Մեղքի ճամփան մերժենք։

    Աստված կարդում է սիրտը մեր.

    Այն անարատ պահենք։

    Անհուսալի ու նենգ է այն.

    Կարող է մեզ խաբել։

    Թող միտքը մեր սրտին հսկի,

    Օգնի մեզ ճիշտ վարվել։

  2. 2. Աստծուն գթած միշտ աղոթենք՝

    Մեր սիրտը բացելով։

    Ասենք նրան, որ գոհ ենք մենք

    Ամեն օրվա հացով։

    Լսում ենք խրատները Հոր,

    Պահում սրտի խորքում։

    Յահին մեր անձն ենք նվիրել.

    Նրան ենք հաճեցնում։

  3. 3. Վնասակար, չար մտքերից

    Մեր սիրտը պահպանենք։

    Ինչ ճշմարիտ է, գովելի,

    Դրա մասին խորհենք։

    Եվ թույլ տանք՝ Խոսքն Աստծու գցի

    Սրտում խոր արմատներ։

    Ամբողջ հոգով Յահին պաշտենք՝

    Լինի նա մեզ Ընկեր։