ԵՐԳ 27
Աստծու որդիների հայտնվելը
-
1. Ընտրյալներին շուտով Աստված
Մեծ զորությամբ կօժտի։
Իրենց Տիրոջ կողքին նստած՝
Նրանք կանցնեն գործի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Շուտով սուրբ որդիներն Աստծու
Փառքով կհայտնվեն,
Յահի ահեղ օրվա կռվում
Տիրոջ հետ կհաղթեն։
-
2. Երկրի բոլոր օծյալներին
Իր վերջնական կոչով
Տերերի Տերը կդիմի
Ու կտանի իր մոտ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Շուտով սուրբ որդիներն Աստծու
Փառքով կհայտնվեն,
Յահի ահեղ օրվա կռվում
Տիրոջ հետ կհաղթեն։
(ՄԻՋԵՐԳ)
Կմիանա Քրիստոս Արքան
Իր փառահեղ հարսին։
Բոլորն այդժամ պիտի ցնծան,
Գովաբանեն Յահին։
(ԿՐԿՆԵՐԳ)
Շուտով սուրբ որդիներն Աստծու
Փառքով կհայտնվեն,
Յահի ահեղ օրվա կռվում
Տիրոջ հետ կհաղթեն։
(Տես նաև Դան. 2։34, 35; 1 Կորնթ. 15։51, 52; 1 Թեսաղ. 4։15-17)։