ԵՐԳ 2
Քո անունը Եհովա է
-
1. Եհո՛վա, մեր Աստվա՛ծ,
Դու արարել ես կյանքը,
Հայտնել ես քո անունը
Դեռ շատ դարեր առաջ։
Պատիվ է մեզ համար
Լինել քո վկաները։
Թող իմանան ազգերը
Ասում ենք ցնծությամբ.
(ԿՐԿՆԵՐԳ)
Եհո՛վա, Եհո՛վա,
Սրտերն են մեր երգում։
Փառահեղ ես ու միակն ես
Ամբողջ տիեզերքում։
Ամենուր մարդկանց հայտնում ենք
Անունդ վեհապանծ։
Եհո՛վա, Եհո՛վա,
Փառքի ես արժանի, Աստվա՛ծ։
-
2. Դարձնում ես, Հա՛յր, դու մեզ
Այն, ինչ քեզ հաճելի է,
Ու քո ոգին տալիս ես,
Որ կամքդ կատարենք։
Ամեն ցեղից, ազգից
Քո մեծ սիրով ձգել ես
Ու մեզ համախմբել ես,
Որ փառքդ հռչակենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եհո՛վա, Եհո՛վա,
Սրտերն են մեր երգում։
Փառահեղ ես ու միակն ես
Ամբողջ տիեզերքում։
Ամենուր մարդկանց հայտնում ենք
Անունդ վեհապանծ։
Եհո՛վա, Եհո՛վա,
Փառքի ես արժանի, Աստվա՛ծ։
(Տես նաև 2 Տար. 6։14; Սաղ. 72։19; Ես. 42։8)։