ԵՐԳ 159
Եհո՛վա, արժանի ես մեծ փառքի
1. Ո՞վ է քեզ պես, ո՛վ Եհովա,
Ո՞վ է քեզ պես փառավոր։
Մի՞թե կա քեզ հավասարը՝
Անչափ իմաստուն ու հզոր։
Ո՞վ եմ, Բարձրյա՛լ, քո առջև ես։
Հող ու մոխիր պարզապես։
Բայց արժանի ես դարձրել ինձ,
Որ զգամ սերը քո մշտապես։
(ԿՐԿՆԵՐԳ)
Երգում եմ քեզ, իմ փառահե՛ղ Աստված.
Ցնծությունն ես իմ կյանքի։
Ո՛վ մեծ Արքա՝ շքեղ գահիդ նստած,
Արժանի ես մեծ փառքի։
Սիրտս միշտ քեզ կպատվի։
2. Ես քո ծառան եմ, Եհո՛վա։
Քեզ եմ իմ կյանքը տվել
Եվ ի սրտե փափագում եմ
Հպարտ քո մասին հռչակել։
Թող որ բոլոր իմ գործերը
Փառք ու պատիվ քեզ բերեն։
Դու ես ճամփաս լուսացնողը.
Հավետ քո ձայնին կլսեմ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Երգում եմ քեզ, իմ փառահե՛ղ Աստված.
Ցնծությունն ես իմ կյանքի։
Ո՛վ մեծ Արքա՝ շքեղ գահիդ նստած,
Արժանի ես մեծ փառքի։
Սիրտս միշտ քեզ կպատվի։
3. Ծայր չունեցող տիեզերքը
Քո վեհությունն է հայտնում։
Ի՜նչ հիասքանչ են գործերդ.
Քո սերն են պայծառ ցոլացնում։
Ուր էլ նայում եմ, Եհո՛վա,
Չեմ դադարում զմայլվել։
Սիրտս հրճվում է քեզնով, Տե՛ր,
Ուզում եմ քեզ փառաբանել։
(ԿՐԿՆԵՐԳ)
Երգում եմ քեզ, իմ փառահե՛ղ Աստված.
Ցնծությունն ես իմ կյանքի։
Ո՛վ մեծ Արքա՝ շքեղ գահիդ նստած,
Արժանի ես մեծ փառքի։
Սիրտս միշտ քեզ կպատվի։
(Տես նաև Սաղ. 96։1-10; 148։3, 7)։