ԵՐԳ 145
Աստծու խոստացած դրախտը
-
1. Դրախտային չքնաղ պարտեզը
Աստծու կամքով պիտի ծաղկի։
Կվերանան մեղքի հետքերը,
Դառն արցունքներ էլ չեն հոսի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ահա նորից դրախտ-երկիր...
Դու հոգևոր աչքով նայիր։
Որդին շուտով մեծ հաճույքով
Այն կբերի իր Հոր կամքով։
-
2. Շուտով նրան, ով մահացել է,
Որդին պիտի տա հարություն։
Հանցագործին նա խոստացել է.
«Պիտի լինես դու դրախտում»։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ահա նորից դրախտ-երկիր...
Դու հոգևոր աչքով նայիր։
Որդին շուտով մեծ հաճույքով
Այն կբերի իր Հոր կամքով։
-
3. Որդուն պատվենք. մեր Թագավորն է։
Բարձունքներում իշխում է նա։
Երգով գովենք սիրող մեր Հորը,
Միշտ աղոթենք և գոհանանք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ահա նորից դրախտ-երկիր...
Դու հոգևոր աչքով նայիր։
Որդին շուտով մեծ հաճույքով
Այն կբերի իր Հոր կամքով։
(Տես նաև Մատթ. 5։5; 6։10; Հովհ. 5։28, 29)