ԵՐԳ 11
Ստեղծվածները գովաբանում են Աստծուն
-
1. Ո՛վ մեր Աստված, թեև քեզ չենք տեսնում,
Սակայն քո գործն է քո մասին պատմում։
Երկինքն անձայն հյուսում է քեզ գովերգ,
Ամբողջ երկրին հայտնում քո փառքը վեհ։
Երկինքն անձայն հյուսում է քեզ գովերգ,
Ամբողջ երկրին հայտնում քո փառքը վեհ։
-
2. Սուրբ Գիրքը մեզ ուղերձն է քո հայտնում,
Իմաստությամբ է սիրտը մեր լցնում։
Խոսքերը քո վառ լույս են մեզ համար,
Օգնում են միշտ քայլել ուղով արդար։
Խոսքերը քո վառ լույս են մեզ համար,
Օգնում են միշտ քայլել ուղով արդար։
-
3. Գալով քեզ մոտ՝ կարծես նոր շունչ առանք,
Մեր սրտերում վառվում է հույս ու կյանք։
Մեր շուրթերից քո գովքն է միշտ հորդում,
Քո մեծափառ անունն ենք սրբացնում։
Մեր շուրթերից քո գովքն է միշտ հորդում,
Քո մեծափառ անունն ենք սրբացնում։
(Տես նաև Սաղ. 12։6; 89։7; 144։3; Հռոմ. 1։20)։