Նա գիտի
Բեռնել
1. Հենց այն պահից, երբ հյուսվեցինք խոր տեղում,
Աստված տեսավ, թե ինչ կա մեր հոգում։
Նայում էր մեզ ամեն վայրկյան,
Լսում սրտի զարկերն անգամ։
Ամեն մանրուք նա գիտի...
(ԿՐԿՆԵՐԳ)
Գիտի մեզ, հոգին մեր՝
Թե՛ միտքը, թե՛ սիրտը։
Անգամ երբ չենք գտնում բառեր,
Նա լավ գիտի հույզերը մեր։
Տեսնում է ու զգում է
Մեր խինդը, մեր վիշտը։
Թե ինչ է սիրտն ուզում ասել ամեն պահի,
Գիտի։
2. Յահը լավն է միշտ փնտրում մեր ներսում,
Ներուժն ու ջանքն է տեսնում, ցնծում։
Սիրում է ամենքիս ջերմ հոր պես,
Ուզում՝ դրախտում ծաղկենք հավերժ։
Նրա գանձերն ենք անգին...
(ԿՐԿՆԵՐԳ)
Գիտի մեզ, հոգին մեր՝
Թե՛ միտքը, թե՛ սիրտը։
Անգամ երբ չենք գտնում բառեր,
Նա լավ գիտի հույզերը մեր։
Տեսնում է ու զգում է
Մեր խինդը, մեր վիշտը։
Թե ինչ է սիրտն ուզում ասել ամեն պահի,
Գիտի։
(ՄԻՋԵՐԳ)
Երբ ցավն է ուժգին ճնշում,
Երբ ահ ու տագնապ կա մեր ներսում,
Հիշենք՝
Հայր ունենք։
Թող աղոթենք նրան,
Սրտանց Հորն ասենք ամեն բան։
Կօգնի՝ խաղաղ լինենք։
Նա մեզ հետ է՝ միշտ հիշենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Գիտի մեզ, հոգին մեր՝
Թե՛ միտքը, թե՛ սիրտը։
Անգամ երբ չենք գտնում բառեր,
Նա լավ գիտի հույզերը մեր։
Տեսնում է ու զգում է
Մեր խինդը, մեր վիշտը։
Թե ինչ է սիրտն ուզում ասել ամեն պահի...
(ԿՐԿՆԵՐԳ)
Գիտի մեզ, հոգին մեր՝
Թե՛ միտքը, թե՛ սիրտը։
Անգամ երբ չենք գտնում բառեր,
Նա լավ գիտի հույզերը մեր։
Տեսնում է ու զգում է
Մեր խինդը, մեր վիշտը։
Թե ինչ է սիրտն ուզում ասել ամեն պահի,
Գիտի։