Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պինդ մնա, ինչպես Նոյը

Պինդ մնա, ինչպես Նոյը

Բեռնել

  1. 1. Նոյն Աստծու լավ ընկերն էր. նա անում էր միշտ բարին։

    Սիրում էր ընտանիքն իր ջերմ, մղում էր լսել Յահին։

    Կյանք փրկող տապան էին շինում Աստծու կամքով,

    Պատմում նրա ասածը և մարդկանց լցնում հույսով։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Նոյը սիրում էր քեզ, Եհո՛վա։

    Ինչպես մանուկն՝ իր հորը,

    Քեզ միշտ լսում էր նա։

    Թող որ ես, ինչպես որ Նոյը,

    Քեզ սիրեմ, Եհո՛վա,

    Քեզ ընկեր դառնամ։

  2. 2. Այն աշխարհը չար էր. շատ կային ծաղրող մարդիկ։

    Բայց Նոյը քարոզում էր միշտ ասես անվախ ռազմիկ։

    Հոր խոսքով օգնում էր նա, որ իր տան ամեն անդամ

    Պինդ մնա, ուրախ լինի մինչև վերջին վայրկյան։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Նոյը սիրում էր քեզ, Եհո՛վա։

    Ինչպես մանուկն՝ իր հորը,

    Քեզ միշտ լսում էր նա։

    Թող որ ես, ինչպես որ Նոյը,

    Քեզ սիրեմ, Եհո՛վա,

    Քեզ ընկեր դառնամ։