Երգ 97
Առա՛ջ, Թագավորությա՛ն քարոզիչներ
1. Առա՛ջ ընթանանք մի ոգով մենք,
պատգամն ամենուր հայտնենք։
Նրան, ով խոնարհ ու համեստ է,
Աստծուն մոտենալ օգնենք։
Անգին է մեր ծառայությունը,
Աստծու Խոսքն ուրախ հռչակենք,
մարդկանց տներում, փողոցում թող
անունը Աստծու սրբացնենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Միշտ առա՛ջ գնանք ու քարոզենք
բարի լուրն ամենուր։
Միշտ առա՛ջ գնանք ու պինդ բռնենք
մենք ձեռքն Աստծու ամուր։
2. Աստծու ճշմարիտ ծառաները
առաջ են միշտ ընթանում։
Մաքուր, անարատ, նոր սրտով ենք
Տիրոջ հետքերով քայլում։
Լուրն Արքայության տարածենք թող,
բոլորն անխտիր իմանան։
Յահի զորությամբ քարոզում ենք,
մեր Վեմն է. ումի՞ց վախենանք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Միշտ առա՛ջ գնանք ու քարոզենք
բարի լուրն ամենուր։
Միշտ առա՛ջ գնանք ու պինդ բռնենք
մենք ձեռքն Աստծու ամուր։
3. Ուրիշ ոչխարներն, օծյալները
քայլերն են արագացնում,
տարեց, երեխա, տղամարդ, կին
ճշմարտությունով քայլում։
Միշտ գնահատենք մեր սուրբ գործը.
երբեք անտարբեր չդառնանք։
Մաքուր հագուստով, ճիշտ վարքով մեր
Աստծու հաճությունը ստանանք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Միշտ առա՛ջ գնանք ու քարոզենք
բարի լուրն ամենուր։
Միշտ առա՛ջ գնանք ու պինդ բռնենք
մենք ձեռքն Աստծու ամուր։
(Տե՛ս նաև Սաղ. 23։4; Գործ. 4։29, 31; 1 Պետ. 2։21)