ՎՐԱՍՏԱՆ
Սերը սահման չունի
ՆԱԽՔԱՆ փոքրիկ Սանելի ծնվելը բժիշկները նրա ծնողներին տեղեկացրին, որ եթե նա ծնվի, առողջական լուրջ խնդիրներ կունենա։ Իր կյանքի առաջին իսկ օրից Սանելը վիրահատության կարիք ունեցավ։ Նրա ծնողները, որոնք ապրում էին Աբխազիայում, որն անկախություն էր հռչակել, չէին կարողանում այնպիսի վիրաբույժ գտնել, որը առանց արյան փոխներարկման վիրահատություն կաներ։
Նրանք կապ հաստատեցին տեղի հիվանդանոցների հետ կապի կոմիտեի (ՀԿԿ) հետ։ a Փոքրիկի ծնողները մեծ թեթևացում զգացին, երբ ՀԿԿ-ի եղբայրները Թբիլիսիում արագ գտան մի վիրաբույժի, որը պատրաստ էր համագործակցելու իրենց հետ։ Սակայն Սանելի մայրը ծննդաբերությունից հետո լիովին չէր ապաքինվել, այդ պատճառով չէր կարող ճանապարհ ընկնել։ Ուստի որոշվեց, որ փոքրիկին Թբիլիսիի հիվանդանոց կտանեն նրա տատիկները, որոնք Վկաներ են։
Նուրբ վիրահատությունը հաջող անցավ։ Կարճ ժամանակ հետո երեխայի տատիկները գրեցին. «20 օրից ավելի մնացինք հիվանդանոցում։ Այդ ընթացքում բազմաթիվ վրացի եղբայրներ ու քույրեր այցելում էին մեզ և իրենց օգնությունն առաջարկում։ Շատերն էին կարեկցանք արտահայտում։ Մենք կարդացել էինք մեր եղբայրության դրսևորած սիրո մասին, բայց հիմա անձամբ զգացինք դա»։
a Վրաստանում ՀԿԿ-ում ծառայող երեցները կապ են հաստատել 250 վիրաբույժների հետ, որոնք համաձայնվել են անարյուն վիրաբուժություն անել։