Նամակ Կառավարիչ մարմնից
Նամակ Կառավարիչ մարմնից
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Մեզ համար անչափ հաճելի է գրել ձեզ, Եհովայի հավատարի՛մ ծառաներ։ Ամբողջ աշխարհում Եհովայի վկաների թիվն անցնում է յոթ միլիոնից։ Երբ հանդիպում ենք մեր հավատակցին, որն ապրում է աշխարհի մյուս ծայրում, անմիջապես նրա հանդեպ լցվում ենք մի յուրօրինակ խանդաղատանքով (Հովհ. 13:34, 35)։ Անկասկած, երբ «Տարեգրքում» անչափ հետաքրքիր պատմություններ կարդաք տարբեր երկրներում ապրող ձեր քույրերի ու եղբայրների հավատի ու նվիրվածության մասին, դարձյալ կհամակվեք նույն զգացումով։
Աշխարհի տարբեր անկյուններից ստացված տեղեկությունները ցույց են տալիս, որ մեծ թիվ են կազմում մեր այն հավատակիցները, ովքեր լրջորեն են մոտենում ընտանեկան երկրպագություն անցկացնելուն։ Նրանք, ովքեր փոքր երեխաներ ունեն, շատ հետաքրքիր ձևերով կարողանում են գրավել երեխայի ուշադրությունը և այն կենտրոնացնել ուսումնասիրության նյութի վրա (Եփես. 6:4)։ Բացի այս, ընտանեկան երկրպագությունը նպաստել է ամուսինների միության ամրապնդմանը (Եփես. 5:28–33)։ Այո՛, առանձին անհատներ և ընտանիքներ օգուտներ են քաղում Աստծու Խոսքի խորությամբ ուսումնասիրելու հնարավորությունից (Հեսու 1:8, 9)։
Մենք խորապես կարեկցում ենք նրանց, ովքեր տուժել են վերջերս տեղի ունեցած բնական աղետներից։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր առանց վարանելու մասնակցեցին աղետից տուժածներին օգնելու աշխատանքներին (Գործ. 11:28–30; Գաղ. )։ Ի լրումն սրա, ամեն մի ժողովում կան եղբայրներ և քույրեր, ովքեր նկատում են, թե ինչ նյութական կարիքներ ունեն մեր հավատակիցները և, առանց ուշադրություն գրավելու, օգնում են նրանց։ Այծեմնիկի պես՝ դուք «բարությամբ լի շատ գործեր եք անում ու առատորեն ողորմության նվերներ եք տալիս» ( 6:9, 10Գործ. 9:36)։ Վստահ եղեք, որ Եհովան տեսնում է դա և, ինչպես հարկն է, կհատուցի ձեզ (Մատթ. 6:3, 4)։
Որոշ երկրներում ձեր իրավունքները ոտնահարվում են նրանց կողմից, ովքեր «չարիք են պատրաստում օրենքի միջոցով» (Սաղ. 94:20–22)։ Դուք շատ լավ գիտեք, որ Հիսուսը կանխագուշակել էր հալածանքներ, և այդ բանի իմացությունը օգնում է ձեզ քաջաբար տոկալու և միշտ Եհովային ապավինելու (Հովհ. 15:19, 20)։ Մեր շատ սիրելի՛ հավատակիցներ, համոզված եղեք, որ մինչ դուք շարունակում եք «պատասխան տալ ամեն մարդու, ով ձեզանից բացատրություն է պահանջում ձեր մեջ եղած հույսի համար», մենք հիշում ենք ձեզ մեր աղոթքներում (1 Պետ. 3:13–15)։
Գովասանքի են արժանի մեր այն միլիոնավոր հավատակիցները, որոնք շարունակում են բարոյապես մաքուր կյանք վարել, չնայած որ Սատանան նենգաբար դրդում է անառակ վարք դրսևորելու։ Մինչ աշխարհի բարոյական չափանիշներն ավելի ու ավելի են իջնում, դուք «զորանում եք Տիրոջով և նրա ուժի հզորությամբ» (Եփես. 6:10)։ Դուք «հագել եք Աստծու տված ամբողջ սպառազինությունը», ուստի «հաստատ կանգնած եք Բանսարկուի նենգությունների դեմ» (Եփես. 6:11, 12)։ Իմացեք, որ Եհովան ձեր միջոցով հստակ պատասխան է տալիս չարախոս Սատանային (Առակ. 27:11)։
Հռոմ. 10:18)։ Անկախ նրանից՝ այդ ամիս եղել եք 2 657 377 ենթառահվիրաների թվում, թե ջանք եք արել սովորականից շատ քարոզելու, բոլորդ ստիպում եք մեզ փայլել ուրախությունից, որովհետև դուք ունեք պատրաստակամ ոգի և եռանդուն եք ձեր գործում (Սաղ. 110:3; Կող. 3:23)։
Քաջալերական է, որ 2011թ.-ին 19374737 մարդ է ներկա եղել Տիրոջ մահվան Հիշատակի երեկոյին։ Պատճառներից մեկը, թե ինչու է այդքան մեծ թվով մարդ ներկա եղել, այն է, որ դուք շատ ակտիվորեն եք արձագանքել այդ տարվա ապրիլ ամսին ենթառահվիրա ծառայելու կոչին։ Երկրագնդի միլիոնավոր բնակիչներ լսեցին, թե ինչպես են Եհովայի հավատարիմ ծառաները միաձայն փառաբանում նրան (Անցած տարի 263 131 մարդ նվիրեց իր կյանքը Եհովային և մկրտվեց։ Մենք շնորհակալ ենք Եհովային դրա համար, շնորհակալ ենք նաև նոր մկրտվածներին, որոնք այժմ մեզ հետ հրավիրում են մարդկանց՝ ասելով. «Ե՛կ։ Եվ նա, ով լսում է, թող ասի՝ ե՛կ։ Նա, ով ծարավ է, թող գա, և նա, ով ցանկանում է, թող վերցնի կյանքի ջուրը ձրի» (Հայտն. 22:17)։ Հատկապես 2011 թ. մարզային համաժողովներից հետո, որոնց ընթացքում քննարկվեցին Աստծու՝ արդեն հաստատված Թագավորության տարբեր երեսակները, մենք ավելի մեծ վճռականությամբ ենք լցված ասելու՝ «թող գա Աստծու Թագավորությունը»։ Հիսուսը վստահեցրեց. «Շուտով գալիս եմ»։ Այս խոսքերից ոգևորված՝ մենք միանում ենք Հովհաննես առաքյալին, որը պատասխանեց. «Ամե՛ն։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս» (Հայտն. 22:20)։
Խնդրում ենք, վստահ եղեք, որ մենք շատ ենք սիրում ձեզ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, որովհետև դուք սիրում եք Եհովային «գործով և ճշմարտությամբ» (1 Հովհ. 3:18)։
Ձեր եղբայրներ՝
Եհովայի վկաների Կառավարիչ մարմին