Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Սիրտ

Սիրտ

Աստվածաշնչից ինչպե՞ս է պարզ դառնում, որ փոխաբերական սիրտը անհատի ներքին էությունն է՝ ներառյալ նրա մտքերը, մղումները, հատկություններն ու զգացմունքները

Սղ 49։3; Առ 16։9; Ղկ 5։22; Գրծ 2։26

Տես նաև 2Օր 15։7; Սղ 19։8

  • Առնչվող արձանագրություն

    • Ղկ 9։46-48— Հիսուսը շտկում է իր առաքյալների մտածելակերպը, քանի որ նրանց սրտում փառատենչ ոգի է տեսնում

Մեր սիրտը պահպանելը ինչո՞ւ է կենսական

1Տգ 28։9; Առ 4։23; Եր 17։9

  • Առնչվող արձանագրություններ

    • Ծն 6։5-7— Մարդիկ, իրենց սրտի չարությունից դրդված, բռնություն են գործում, ինչի պատճառով Աստված Համաշխարհային ջրհեղեղ է բերում

    • 1Թգ 11։1-10— Սողոմոն թագավորը չի պաշտպանում իր սիրտը՝ ամուսնանալով օտարազգի կանանց հետ, ովքեր հեռացնում են իրեն Եհովայից

    • Մկ 7։18-23 — Հիսուսը բացատրում է, որ սիրտը այն ամենի աղբյուրն է, ինչն անհատին պղծում է Աստծու աչքում

Ինչպե՞ս կարող ենք պաշտպանել մեր սիրտը

Սղ 19։14; Առ 3։3-6; Ղկ 21։34; Փպ 4։8

Տես նաև Եզր 7։8-10; Սղ 119։11

  • Առնչվող արձանագրություն

    • Եփ 6։14-18; 1Թղ 5։8— Նկարագրելով հոգևոր սպառազինությունը՝ Պողոս առաքյալը նշում է, որ արդարությունը, հավատն ու սերը կարող են պաշտպանել փոխաբերական սիրտը, ճիշտ ինչպես զրահն է պաշտպանում բառացի սիրտը

Ինչպե՞ս կարող ենք պարզել, թե արդյոք մեր փոխաբերական սիրտը խնդիր ունի

Առ 21։2-4; Եբ 3։12

Տես նաև Առ 6։12-14

  • Առնչվող արձանագրություններ

    • 2Տգ 25։1, 2, 17-27— Մի որոշ ժամանակ Ամասիա թագավորն անում է այն, ինչ ճիշտ է Եհովայի աչքում, բայց ոչ ամբողջ սրտով։ Ժամանակի ընթացքում նա հպարտ ու անհավատարիմ է դառնում և դառը հետևանքներ կրում

    • Մթ 7։17-20— Հիսուսը ցույց է տալիս, որ ինչպես վատ ծառն է վատ պտուղ տալիս, այնպես էլ վատ վիճակում գտնվող սիրտն է վատ վարքի պատճառ դառնում

Ինչո՞ւ պետք է մեր սիրտը լավը դարձնենք և ինչպե՞ս կարող ենք դա անել

Առ 10։8; 15։28; Ղկ 6։45

Տես նաև Սղ 119։97, 104; Հռ 12։9-16; 1Տմ 1։5

  • Առնչվող արձանագրություններ

    • 2Թգ 20։1-6— Կանգնելով մահվան առաջ՝ Եզեկիա թագավորը Եհովայից ներում է աղերսում, քանի որ լիակատար սրտով է ծառայել նրան

    • Մթ 21։28-32— Համաձայն Հիսուսի պատմած առակի՝ սրտի վիճակը ավելի հաճախ բացահայտվում է անհատի գործերով, ոչ թե նրա տված խոստումներով

Ինչո՞ւ է մխիթարական իմանալ, որ Եհովան քննում է մեր սիրտը

1Տգ 28։9; Եր 17։10

Տես նաև 1Սմ 2։3

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Սմ 16։1-13— Սամուել մարգարեն հասկանում է, որ Եհովան կարևորություն չի տալիս արտաքին հատկանիշներին. նա անհատի սիրտն է տեսնում

    • 2Տգ 6։28-31— Եհովայի տաճարի նվիրման ժամանակ Սողոմոնն իր աղոթքում ընդգծում է, որ Աստված, տեսնելով՝ ինչ կա մարդկանց սրտում, կարեկցում է և մղվում օգնելու նրանց