Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հայրեր

Հայրեր

Ի՞նչ պատասխանատվություններ ունեն հայրերը

2Օր 6։6, 7; Եփ 6։4; 1Տմ 5։8; Եբ 12։9, 10

  • Առնչվող արձանագրություններ

    • Ծն 22։2; 24։1-4— Աբրահամը շատ է սիրում Իսահակին և իր ձեռքից եկածն է անում, որ իր որդուն ամուսնացնի Եհովային պաշտող կնոջ հետ

    • Մթ 13։55; Մկ 6։3— Հիսուսին կոչում են «ատաղձագործի որդի», ինչպես նաև «ատաղձագործ»։ Կարող ենք եզրակացնել, որ Հովսեփն է սովորեցրել իր որդուն այդ արհեստը

Ինչո՞ւ պետք է թանկ գնահատել և հարգել այն դերը, որ Աստված տվել է հայրերին

Ելք 20։12

Տես նաև Մթ 6։9

  • Առնչվող արձանագրություններ

    • Օս 11։1, 4— Եհովան պատվի է արժանացնում հայրերին՝ անձամբ լավ Հոր օրինակ թողնելով։ Նա կրթում է իր ժողովրդին և ջերմորեն հոգում նրանց մասին, ճիշտ ինչպես հայրը՝ երեխաների մասին

    • Ղկ 15։11-32— Հիսուսը պատվի է արժանացնում հայրերին՝ պատմելով այս առակը և ընդգծելով, թե մեր երկնային Հայր Եհովան որքան ողորմած է զղջացող մեղավորների հանդեպ