Ծերություն, տարեցներ
Ի՞նչ է լինում, երբ ծերանում ենք
Տես նաև «Մխիթարություն— Սահմանափակումներ՝ հիվանդության կամ ծերության պատճառով»
-
Առնչվող արձանագրություն
-
Ժղ 12։1-8— Սողոմոն թագավորը պոետիկ խոսքերով նկարագրում է ծերության բերած որոշ տկարություններ, օրինակ՝ թույլ տեսողությունը («պատուհանից նայող տիկինները միայն խավար կտեսնեն») և թույլ լսողությունը («երգի բոլոր դուստրերը կլռեն»)
-
Տարեցները կարո՞ղ են պահպանել ուրախությունը՝ չնայած ծերության բերած դժվարություններին և սահմանափակումներին
-
Առնչվող արձանագրություններ
-
1Սմ 12։2, 23— Տարեց Սամուել մարգարեն չի դադարում աղոթել Եհովայի ժողովրդի համար
-
2Սմ 19։31-39— Դավիթ թագավորը, շնորհակալ լինելով տարեց Բերզելիին նվիրվածության ու աջակցության համար, առաջարկում է տեղափոխվել Երուսաղեմ, սակայն Բերզելին համեստորեն ասում է, որ դա իր կարողություններից վեր է
-
Սղ 71։9, 18— Վախենալով, որ տարեց հասակում այլևս օգտակար չի լինի՝ Դավիթ թագավորն աղերսում է Եհովային, որ իրեն «դեն չնետի», այլ տա անհրաժեշտ ուժը, որպեսզի Նրա մասին սովորեցնի գալիք սերնդին
-
Ղկ 2։36-38— Մարգարեուհի Աննան, ով տարեց այրի է, օրհնվում է իր նվիրվածության և հավատարիմ ծառայության համար
-
Ինչպե՞ս է Եհովան հավաստիացնում տարեցներին, որ գնահատում է նրանց
Սղ 92։12-14; Առ 16։31; 20։29; Ես 46։4; Տիտ 2։2-5
-
Առնչվող արձանագրություններ
-
Ծն 12։1-4— 75 տարեկանում Աբրահամը շրջադարձային հանձնարարություն է ստանում Եհովայից
-
Դն 10։11, 19; 12։13— Մի հրեշտակ հավաստիացնում է 90-ն անց Դանիել մարգարեին, որ նա թանկ է Եհովայի սրտին ու կվարձատրվի իր հավատարմության համար
-
Ղկ 1։5-13— Եհովան օրհնում է տարեց Զաքարիային և Եղիսաբեթին՝ հրաշքով որդի պարգևելով, ում անունը դնում են Հովհաննես
-
Ղկ 2։25-35— Եհովան տարեց Սիմեոնին պատվի է արժանացնում՝ թույլ տալով տեսնել այն նորածնին, ով դառնալու է Մեսիան։ Սիմեոնը Աստծու ներշնչմամբ մարգարեանում է Մեսիայի մասին
-
Գրծ 7։23, 30-36— Եհովան 80-ամյա Մովսես մարգարեին հանձնարարում է առաջնորդել իր Իսրայել ժողովրդին
-
Ինչպե՞ս է պետք վերաբերվել տարեցներին
-
Առնչվող արձանագրություններ
-
Ծն 45։9-11; 47։12— Հովսեփը կազմակերպում է, որ իր տարեց հայր Հակոբը տեղափոխվի իր մոտ, և մինչև վերջինիս մահը հոգ է տանում նրա մասին
-
Հռթ 1։14-17; 2։2, 17, 18, 23— Հռութը խոսքով ու գործով աջակցում է տարեց Նոեմիին
-
Հվ 19։26, 27— Տանջանքի ցցի վրա մահանալիս Հիսուսը մորը հանձնում է իր սիրելի առաքյալ Հովհաննեսի խնամակալությանը
-
Ինչպե՞ս կարող ենք օգնել ժողովի տարեցներին