Գաղտնիության կարգավորումներ

Այս կայքից օգտվելիս ձեր հարմարավետությունն ապահովելու համար մենք քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաներ ենք օգտագործում։ Որոշ քուքիներ անհրաժեշտ են մեր կայքի աշխատանքի համար և չեն կարող մերժվել։ Դուք կարող եք ընդունել կամ մերժել լրացուցիչ քուքիները, որոնք մենք օգտագործում ենք միմիայն ձեր հարմարավետությունը բարելավելու համար։ Այս տվյալներից ոչ մեկը երբևէ չի վաճառվի կամ օգտագործվի մարքեթինգային նկատառումներով։ Ավելին իմանալու համար ընթերցեք Քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ համաշխարհային քաղաքականություն էջը։ Կարող եք ցանկացած պահի Գաղտնիության կարգավորումներ բաժնից փոփոխել ձեր կարգավորումները։

Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աշխատանք

Աշխատանք

Ի՞նչ կապ կա աշխատանքի և ուրախության միջև

Ի՞նչ օգուտներ ենք ստանում, երբ մեր գործը որակով ենք անում

Առ 22։29

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Սմ 16։16-23— Պատանի Դավիթը հմուտ երաժշտի համբավ է ձեռք բերում և իր տաղանդի շնորհիվ օգտակար դառնում Իսրայելի թագավորի համար, ով կորցրել է իր խաղաղությունը

    • 2Տգ 2։13, 14— Քանի որ Քիրամ-Աբին հմուտ վարպետ է, Սողոմոն թագավորը ներգրավում է նրան խոշոր շինարարական նախագծի մեջ

Ինչպիսի՞ աշխատողի համբավ են ցանկանում ունենալ Եհովայի ծառաները

Եփ 4։28; Կղ 3։23

  • Առնչվող արձանագրություններ

    • Ծն 24։10-21— Դրսևորելով պատրաստակամություն և աշխատասիրություն՝ Ռեբեկան Աբրահամի ծառայի համար շատ ավելին է անում, քան վերջինս խնդրում է

    • Փպ 2։19-23— Պողոս առաքյալը երիտասարդ Տիմոթեոսին կարևոր հանձնարարություն է վստահում՝ տեսնելով, որ նա պատրաստ է աշխատելու և խոնարհությամբ օգնելու ուրիշներին

Աստծու ծառաներն ինչո՞ւ պետք է պայքարեն ծուլության դեմ

Առ 13։4; 18։9; 21։25, 26; Ժղ 10։18

  • Առնչվող արձանագրություն

    • Առ 6։6-11— Սողոմոն թագավորը մրջյունի օրինակով սովորեցնում է, որ պետք է տքնաջան աշխատել և խուսափել ծուլությունից

Ինչո՞ւ պետք է ջանադրաբար աշխատենք, որ հոգանք մեր կարիքները

Ինչո՞ւ պետք է տքնաջան աշխատենք, որ հոգանք մեր ընտանիքի կարիքները

1Տմ 5։8

  • Առնչվող արձանագրություններ

    • Հռթ 1։16, 17; 2։2, 3, 6, 7, 17, 18— Երիտասարդ այրի Հռութը տքնաջան աշխատում է, որ հոգա իր սկեսրոջ՝ Նոեմիի մասին

    • Մթ 15։4-9— Հիսուսը դատապարտում է նրանց, ովքեր հոգևոր գործերը պատրվակ են բերում, որ հոգ չտանեն ծնողների մասին

Քրիստոնյան ի՞նչ պետք է պատրաստ լինի անելու իր վաստակածի հետ

Ի՞նչ հավասարակշռված տեսակետ պետք է ունենանք մեր վաստակած գումարի վերաբերյալ

Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան ցանկանում է մեզ օգնել աշխատանքը լավ կատարելու և նյութական կարիքները հոգալու հարցում

Մթ 6։25, 30-32; Ղկ 11։2, 3; 2Կթ 9։10

  • Առնչվող արձանագրություններ

    • Ծն 31։3-13— Լաբանը անարդարացիորեն է վարվում Հակոբի հետ, ով իր աշխատողն է ու փեսան։ Բայց Եհովան տեսնում է Հակոբի աշխատասիրությունը և օրհնում նրան

    • Ծն 39։1-6, 20-23— Եհովան օրհնում է Հովսեփի աշխատանքը թե՛ Պետափրեսի տանը որպես ստրուկ ծառայելիս, թե՛ բանտում

Ինչո՞ւ մեր աշխատանքը երբեք չպետք է Աստծուն ծառայելուց ավելի կարևոր դառնա

Սղ 39։5-7; Մթ 6։33; Հվ 6։27

  • Առնչվող արձանագրություններ

    • Ղկ 12։15-21— Հիսուսը առակի միջոցով ընդգծում է, որ անմտություն է նյութական շահը հոգևորից վեր դասել

    • 1Տմ 6։17-19— Պողոս առաքյալը հորդորում է հարուստ քրիստոնյաներին, որ զգուշանան գոռոզամտությունից և հարուստ լինեն լավ գործերով

Ո՞ր սկզբունքներով պետք է առաջնորդվենք աշխատանք ընտրելիս

Աշխատանք՝ Եհովայի համար

Քրիստոնյայի կյանքում ո՞րն է ամենակարևոր աշխատանքը

Ինչո՞ւ ենք վճռական մեր լավագույնն անելու ծառայության մեջ

Ինչո՞ւ չպետք է համեմատենք Եհովայի տարբեր ծառաների կատարած աշխատանքը

Գղ 6։3-5

  • Առնչվող արձանագրություններ

    • Մթ 25։14, 15— Հիսուսի առակից պարզ է դառնում, որ նա իր բոլոր հետևորդներից չի ակնկալում նույն չափի աշխատանք կատարել

    • Ղկ 21։2-4— Հիսուսը ջերմորեն նշում է, թե ինչ մեծ արժեք ունի կարիքավոր այրու կատարած փոքր նվիրաբերությունը

Որտեղի՞ց ենք ուժ ստանում, որ կատարենք Եհովայի տված հանձնարարությունները

2Կթ 4։7; Եփ 3։20, 21; Փպ 4։13

  • Առնչվող արձանագրություն

    • 2Տմ 4։17— Պողոս առաքյալը նշում է, որ ճիշտ ժամանակին ստացել է իրեն անհրաժեշտ ուժը

Եհովայի համար ջանադրաբար աշխատելը ինչո՞ւ է երջանկացնում մեզ