Նամակ կառավարիչ մարմնից
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,
Եսայիա մարգարեն խոնարհաբար ընդունեց, որ Հուդայի թագավորության ունեցած հաջողությունն ու բարեկեցությունը միայն Եհովայի օրհնության շնորհիվ էր։ Եսայիա 26։12-ում ասվում է. «Ո՜վ Եհովա.... մեր բոլոր գործերը քո շնորհիվ են կատարվում»։ Երբ խորհում ենք այն ամենի մասին, ինչ իրականացվել է անցյալ ծառայողական տարվա ընթացքում, մենք էլ ենք նման զգացումներ ունենում։ Իսկապես, Եհովան «զարմանահրաշ գործեր է անում, որոնք երբեք չեն արվել» նախկինում (Ելք 34:10)։ Նկատի առնենք այն բազմաթիվ օրհնություններից մի քանիսը, որ ստացել ենք Եհովայից։
Դրանցից մեկը մեր պաշտոնական վեբ կայքն է՝ jw.org։ Այժմ այն առկա է ավելի քան 600 լեզուներով, իսկ հրատարակությունները հնարավոր է ընթերցել ու բեռնել ավելի քան 750 լեզուներով։ Մեր կայքը արդյունավետ միջոց է ճշմարտությունը անկեղծ սիրտ ունեցող մարդկանց հայտնելու համար։ Նկատի առնենք մի դեպք. ամուսնական մի զույգ, տեսնելով հոգևորականների կեղծավորությունը, հիասթափվել էր կրոնից։ Այդուհանդերձ, նրանք շարունակում էին փնտրել ճշմարտությունը Աստծու մասին և մի օր պատահմամբ գտան մեր վեբ կայքը։ Ամուսինները կանոնավորաբար այցելում էին jw.org կայք և կարդում մեր օնլայն հրատարակություններն ու դիտում տեսանյութեր։ Նրանք նույնիսկ բեռնեցին «Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկը և իրենց երկու պատանի երեխաների հետ սկսեցին ամեն օր կարդալ օրվա խոսքը։ Մի առավոտ նրանք հենց այդ գրքույկն էին կարդում,
երբ Եհովայի վկաները թակեցին նրանց դուռը։ Վկաները իմացան, որ այդ ընտանիքը, այցելելով jw.org կայք, մեծ օգուտներ էր քաղել։ Նրանք շատ փոփոխություններ էին արել իրենց կյանքում. հեռացրել էին իրենց մարմնի դաջվածքները, պիրսինգները, դեն էին նետել տանը եղած սրբապատկերները, այլևս չէին նշում աշխարհում ընդունված տոներ և չէին դիտում անբարո ֆիլմեր։ Հետաքրքիրն այն է, որ այս ամենն արել էին նախքան Վկաների հետ հանդիպելը։ Եվ երբ գրվում էր այս հոդվածը, ծնողները և նրանց աղջիկներից մեկը արդեն դարձել էին չմկրտված քարոզիչներ։ Բացի այդ, ծնողները պատրաստվում էին շուտով մկրտվել։Մենք բազում շնորհակալական նամակներ ենք ստացել նաև մեկ այլ հրաշալի միջոցի՝ JW Broadcasting-ի (JW Հեռարձակման) համար։ Ամենամսյա այս ծրագիրը հեռարձակվում է ավելի քան 70 լեզուներով, իսկ հետագայում ավելի շատ լեզուներով կհեռարձակվի։ Շատ ընտանիքներ ծրագիրը դիտում են ընտանեկան երկրպագության ժամանակ։ Մի եղբայր ասաց. «Ճիշտ է, Եհովայի կազմակերպությունն այսօր ընդլայնվել է աննախադեպ մասշտաբով, բայց մենք առավել քան երբևէ մեզ մոտ ենք զգում գլխավոր վարչությանը»։
Համաժողովները միշտ հիշարժան իրադարձություններ են եղել Եհովայի ժողովրդի համար, և 2015թ. տարածաշրջանային համաժողովները, ինչ խոսք, բացառություն չէին։ Ծրագիրը ներառում էր 42 տեսանյութեր ու նկարներ, և 6 գեղեցիկ երաժշտական կատարումներ (ամեն բաժնի սկզբում հնչում էր մեկ կատարում)։ Երկար տարիներ ծառայած մի եղբայր ասաց. «Ինչպես երևում էր, ոչ ոք չէր ցանկանում ծրագրի ընթացքում դուրս գալ. նրանք չէին ուզում որևէ բան բաց թողնել»։ Մի միսիոներ անցյալ տարվա համաժողովի մասին ասաց. «Տեսանյութերի շնորհիվ
ճշմարտությունն ու Թագավորությունը ավելի իրական դարձան ինձ համար»։Անցած տարվա ընթացքում Եհովան մեկ այլ օրհնություն էլ է տվել՝ Թագավորության նոր երգեր։ Մի ամուսնական զույգ գրեց. «Նոր երգերը լսելիս մեզ Եհովայի գրկում ենք զգում։ Դրանք մեզ հույս և ուրախություն են պարգևել բազում մռայլ պահերի»։ Համաժողովները հիշեցրին, թե մեզ համար ինչ մեծ ջանքեր են թափում Դիտարանի նվագախումբն ու երգչախումբը, և այդ ամենն անում են ի փառս Եհովայի։
Թերևս ձեր ժողովը մասնակցում է հրապարակային ծառայության։ Եհովան մեծապես օրհնում է ծառայության այս ձևը։ Ոմանք, ովքեր ապրում են հսկվող թաղամասերում կամ շենքերում, այս ծառայության շնորհիվ առաջին անգամ լսում են ճշմարտությունը, իսկ շատերն էլ, այդ թվում ոչ ակտիվ Վկաները, հոգևոր օգնություն են ստանում։ 2015թ. հունվարին Հարավային Կորեայում մի մարդ մոտեցավ գրականության ցուցատախտակին և ասաց, որ վերջերս սկսել է լրջորեն մտածել հոգևոր հարցերի մասին։ Նրա հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցին։ Փետրվարին նա առաջին անգամ ներկա եղավ ժողովի հանդիպման, մարտին թողեց ծխելը, իսկ ապրիլին այցելեց Հարավային Կորեայի մասնաճյուղ։ Այժմ նա շարունակում է հոգևորապես առաջադիմել։ Սա ընդամենը մեկն է այդ ծառայության մեջ պատահած այն բազում հետաքրքիր դեպքերից, որոնց մասին գրել են գլխավոր վարչությանը։
Մենք աղոթում ենք, որ նոր գրքույկը, որի մասին հայտարարվեց համաժողովում, մղի շատերին, ովքեր մի ժամանակ ակտիվորեն ծառայում էին Եհովային, վերադառնալու մեր հոգատար Հոր գիրկը, քանի դեռ շատ ուշ չէ։ Նաև հորդորում ենք ձեզ, որ ջերմորեն ընդունեք այդ անհատներին՝ Եզեկ. 34:16)։
ընդօրինակելով մեր երկնային Հորը՝ Եհովային (Եհովան իսկապես օրհնել է իր ժողովրդին անցյալ ծառայողական տարվա ընթացքում։ Եվ անկասկած մեզ նորանոր օրհնություններ են սպասվում։ Մենք ուզում ենք հավաստիացնել ձեզ, որ սրտանց սիրում ենք բոլորիդ և միշտ աղոթում ենք ձեզ համար։
Լավագույն մաղթանքներով՝
Ձեր եղբայրներ,
Եհովայի վկաների Կառավարիչ մարմին