ԻՆԴՈՆԵԶԻԱ
Կոմունիստական ապստամբությունը սպառնում էր կյանքիս
Ռոնալդ Ջակա
-
ԾՆՎԵԼ Է 1928թ.-ին
-
ՄԿՐՏՎԵԼ Է 1941թ.-ին
-
ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ։ Ավելի քան 25 տարի եղել է Ինդոնեզիայի մասնաճյուղի ծառայող, կամ՝ վերակացու։
ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ կոմունիստական կուսակցության (ԻԿԿ) կողմնակից զորամիավորումները 1965թ. հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան սպանեցին վեց հայտնի գեներալների՝ փորձելով հեղաշրջում սկսել։ Իշխանությունները շատ արագ արձագանքեցին և անողորմ հակահարված հասցրին ապստամբներին։ Ողջ երկրում կազմակերպված զանգվածային սպանդի ժամանակ սպանվեց 500000 մարդ, որոնց կասկածում էին կոմունիստ լինելու մեջ։
Ձախողված հեղաշրջումից մի քանի շաբաթ անց մի բարձրաստիճան զորահրամանատար ինձ ասաց, որ իմ անունը առաջիններից մեկն էր մեր տարածքի այն կրոնական առաջնորդների ցուցակում, որոնց կոմունիստները մտադրվել էին վերացնել։ Նա նույնիսկ ասաց, որ կարող է ցույց տալ, թե որտեղ էր փորվել ինձ համար պատրաստված գերեզմանը։ Բայց ես քաղաքավարի կերպով հրաժարվեցի գնալ նրա հետ։ Երկրում քաղաքական իրավիճակը չափազանց լարված էր, ուստի չէի ցանկանում, որ ինձ տեսնեին նրա հետ, քանի որ դա կարող էր վատ անդրադառնալ իմ համբավի վրա որպես քաղաքական հարցերում չեզոքություն պահող քրիստոնյա։