Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 50

Ինչպե՞ս կարող է ընտանիքդ երջանիկ լինել (մաս 2)

Ինչպե՞ս կարող է ընտանիքդ երջանիկ լինել (մաս 2)

Երեխաները պարգև են Եհովայից։ Նա ծնողներից ակնկալում է, որ հոգ տանեն այդ պարգևների մասին, և դրա համար իմաստուն խորհուրդներ է տալիս նրանց։ Աստծու խորհուրդներին հետևելով՝ երեխաները նույնպես կնպաստեն ընտանիքի բարօրությանը։

1. Ի՞նչ խորհուրդ է տալիս Եհովան ծնողներին

Եհովան ուզում է, որ ծնողները սիրեն իրենց երեխաներին և հնարավորինս շատ ժամանակ անցկացնեն նրանց հետ։ Նա նաև ցանկանում է, որ ծնողները պաշտպանեն իրենց երեխաներին և նրանց կրթեն աստվածաշնչյան սկզբունքներով (Առակներ 1։8)։ Նա ասում է հայրերին. «Դաստիարակեք [ձեր երեխաներին] Եհովայի.... մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (կարդա Եփեսացիներ 6։4)։ Եհովային հաճելի է, երբ ծնողները դաստիարակում են երեխաներին իր սկզբունքների համաձայն և այդ պատասխանատվությունն ուրիշներին չեն հանձնում։

2. Ի՞նչ խորհուրդ է տալիս Եհովան երեխաներին

Եհովան պատվիրել է երեխաներին. «Հնազանդվեք ձեր ծնողներին» (կարդա Կողոսացիներ 3։20)։ Երբ երեխաները հարգում և հնազանդվում են իրենց ծնողներին, ոչ միայն նրանց են ուրախացնում, այլև Եհովային (Առակներ 23։22–25)։ Հիսուսը լավ օրինակ է ծառայել երեխաների համար։ Թեև նա կատարյալ էր, սակայն հարգում և հնազանդվում էր իր անկատար ծնողներին (Ղուկաս 2։51, 52

3. Ինչպե՞ս կարող եք ընտանիքով մտերմանալ Եհովայի հետ

Եթե ծնող ես, անկասկած, ցանկանում ես, որ երեխաներդ քեզ պես շատ սիրեն Եհովային։ Ի՞նչ կարող ես անել դրա համար։ Պարզապես արա այն, ինչ ասում է Աստվածաշունչը. «Արմատավորիր [Եհովայի խոսքերը] քո երեխաների մեջ ու խոսիր դրանց մասին, երբ նստած ես տանդ, քայլում ես ճանապարհով» (2 Օրենք 6։7)։ «Արմատավորել» նշանակում է կրկնելով սովորեցնել ինչ-որ բան։ Հավանաբար գիտես, որ երեխաներին որևէ բան սովորեցնելու համար պետք է այն շատ կրկնես։ Այս համարից երևում է, որ անընդհատ պետք է առիթներ փնտրես երեխայիդ հետ Եհովայի մասին խոսելու համար։ Լավ կլինի, որ ամեն շաբաթ ժամանակ տրամադրեք և ընտանիքով ուսումնասիրեք Աստվածաշունչը։ Սա օգտակար կլինի, եթե նույնիսկ երեխաներ չունեք։

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Տես, թե ինչ գործնական խորհուրդներ կան, որոնք կնպաստեն, որ ընտանիքում երջանիկ և ապահով մթնոլորտ տիրի։

4. Երեխաներիդ սիրով կրթիր

Երեխաներին կրթելը կարող է դժվար լինել։ Աստվածաշունչն ինչպե՞ս կարող է օգնել այդ հարցում։ Կարդացեք Հակոբոս 1։19, 20 և քննարկեք այս հարցերը։

  • Իրենց երեխաների հետ հաղորդակցվելիս ծնողներն ինչպե՞ս կարող են սեր դրսևորել։

  • Ծնողներն ինչո՞ւ չպետք է խրատեն իրենց երեխաներին զայրացած վիճակում։ a

5. Պաշտպանիր երեխաներիդ

Երեխաներիդ պաշտպանելու համար շատ կարևոր է, որ նրանցից յուրաքանչյուրի հետ խոսես սեռական հարաբերությունների մասին, եթե նույնիսկ անհարմար ես զգում։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ինչո՞ւ են որոշ ծնողներ դժվարանում իրենց երեխաների հետ խոսել սեռական հարաբերությունների մասին։

  • Ի՞նչ կերպերով են ոմանք սեռական դաստիարակություն տվել իրենց երեխաներին։

Ինչպես որ մարգարեացվել էր, Սատանայի աշխարհը ավելի ու ավելի չար է դառնում։ Կարդացեք 2 Տիմոթեոս 3։1, 13 և քննարկեք հետևյալ հարցը։

  • 13-րդ համարում նշվում է չար մարդկանց մասին. նրանցից ոմանք սեռական բռնության են ենթարկում երեխաներին։ Ուստի ինչո՞ւ է կարևոր, որ ծնողները իրենց երեխաների հետ խոսեն սեռական հարցերի մասին և սովորեցնեն պաշտպանվել այդպիսի մարդկանցից։

Գիտեի՞ր

Եհովայի վկաները շատ հրատարակություններ են թողարկում, որոնք ծնողներին օգնում են, որ երեխաներին սեռական դաստիարակություն տան և նրանց սովորեցնեն պաշտպանվել վտանգավոր մարդկանցից։ Ահա մի քանի առաջարկ։

6. Հարգիր ծնողներիդ

Երեխաները և պատանիները իրենց խոսելաձևով կարող են ցույց տալ, որ հարգում են ծնողներին։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցերը։

  • Ինչո՞ւ լավ կլինի, որ երեխան հարգանքով խոսի ծնողների հետ։

  • Երեխան ինչպե՞ս կարող է իր խոսելաձևով հարգանք ցույց տալ ծնողների հանդեպ։

Կարդացեք Առակներ 1։8 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Ինչպե՞ս պետք է արձագանքի երեխան, երբ ծնողները խորհուրդ են տալիս։

7. Ընտանիքով երկրպագեք Եհովային

Եհովայի վկաների ընտանիքները ամեն շաբաթ կոնկրետ ժամ են հատկացնում, որպեսզի միասին երկրպագեն Աստծուն։ Ինչպե՞ս է անցկացվում այդ երկրպագությունը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը։

  • Ընտանիքն ինչպե՞ս կարող է կանոնավոր ընտանեկան երկրպագություն անցկացնել։

  • Ի՞նչ կարող է անել ծնողը, որ ընտանեկան երկրպագությունը գործնական ու հետաքրքիր լինի (տես այս դասի առաջին նկարը)։

  • Ի՞նչը կարող է խանգարել, որ ընտանեկան երկրպագություն անցկացնեք։

Հին Իսրայելում Եհովան ընտանիքներից ակնկալում էր, որ կանոնավոր ուսումնասիրեին Սուրբ Գրքերը։ Կարդացեք 2 Օրենք 6։6, 7 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Ինչպե՞ս կարող ես կիրառել այս սկզբունքը։

Ինչ կարելի է անել ընտանեկան երկրպագության ժամանակ

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստվածաշունչը չափազանց բարդ է երեխաների համար»։

  • Իսկ դու ի՞նչ ես կարծում։

ԱՄՓՈՓՈՒՄ

Եհովան ծնողներից ակնկալում է, որ սիրեն, կրթեն և պաշտպանեն իրենց երեխաներին, երեխաներից՝ որ հարգեն և հնազանդվեն ծնողներին, իսկ ընտանիքներից՝ որ միասին երկրպագեն իրեն։

Վերհիշենք

  • Ծնողներն ինչպե՞ս կարող են կրթել և պաշտպանել իրենց երեխաներին։

  • Երեխաներն ինչպե՞ս կարող են պատվել իրենց ծնողներին։

  • Ամեն շաբաթ Աստծուն ընտանիքով երկրպագելուն ժամանակ հատկացնելն ինչո՞վ է օգտակար։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Ո՞ր դասերը կօգնեն, որ երեխադ նախապատրաստվի հասուն կյանքին։

«Ձեր երեխաներին անհրաժեշտ վեց դաս» («Արթնացե՛ք» № 2, 2019)

Տես, թե Աստվածաշունչն ինչ գործնական խորհուրդներ է տալիս տարեց ծնողներին խնամող անձանց։

«Ի՞նչ է Աստվածաշունչը ասում տարեց ծնողներին հոգ տանելու մասին» (վեբ հոդված)

Տես, թե մի մարդ, որն անփորձ էր երեխաների դաստիարակության հարցում, ինչպես դարձավ հիանալի հայր։

«Եհովայից սովորում ենք կրթել մեր երեխաներին» (5։58)

Քննիր, թե հայրերն ինչպես կարող են ամրացնել փոխհարաբերություններն իրենց որդիների հետ։

«Ինչպե՞ս հայրը կարող է մտերիմ մնալ որդու հետ» («Դիտարան», 2011 թ. նոյեմբերի 1)

a Աստվածաշնչում «խրատ» բառը վերաբերում է սովորեցնելուն, առաջնորդելուն և ուղղելուն։ Այն երբեք չի վերաբերում բռնի կամ դաժան արարքներին (Առակներ 4։1