Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 46

Ինչո՞ւ պետք է նվիրվել և մկրտվել

Ինչո՞ւ պետք է նվիրվել և մկրտվել

Անհատը նվիրվում է Եհովային, երբ աղոթքով խոստանում է, որ միայն նրան է երկրպագելու և նրա կամքը կատարելը իր կյանքում առաջին տեղում է դնելու (Սաղմոս 40։8)։ Դրանից հետո նա մկրտվելով ուրիշներին ցույց է տալիս, որ նվիրվել է Եհովային։ Նրան նվիրվելն ամենակարևոր որոշումն է, որ երբևէ կայացնելու ես կյանքում։ Ի՞նչը գուցե մղի քեզ կայացնելու այդ լուրջ որոշումը։

1. Ի՞նչն է մղում անհատին նվիրվել Աստծուն

Սերը պետք է մղի մեզ նվիրվել Եհովային (1 Հովհաննես 4։10, 19)։ Աստվածաշունչը հորդորում է մեզ. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով» (Մարկոս 12։30)։ Մենք Եհովայի հանդեպ մեր սերը ցույց ենք տալիս ոչ միայն խոսքով, այլև գործով։ Ճիշտ ինչպես սերն է մղում տղամարդուն ու կնոջը ամուսնանալ, այնպես էլ մենք ենք ուզում նվիրվել և մկրտվել՝ Եհովայի հանդեպ սիրուց մղված։

2. Ինչպե՞ս է Եհովան օրհնում մկրտված Վկաներին

Մկրտվելով կդառնաս Եհովայի երջանիկ ընտանիքի մի մասնիկը, տարբեր կերպերով կզգաս նրա սերը, նաև ավելի շատ կմտերմանաս նրա հետ (կարդա Մաղաքիա 3։16–18)։ Եհովան կդառնա քո Հայրը, և կունենաս հոգևոր մեծ ընտանիք՝ եղբայրներ ու քույրեր ամբողջ աշխարհից, ովքեր սիրում են քեզ և Եհովային (կարդա Մարկոս 10։29, 30)։ Ինչ խոսք, նախքան մկրտվելը դու պետք է որոշ քայլեր անես. պետք է ավելին սովորես Եհովայի մասին, սիրես նրան և հավատ դրսևորես նրա Որդու հանդեպ։ Եվ միայն դրանից հետո դու կարող ես նվիրել քո կյանքը Եհովային։ Եթե անես այս քայլերը և մկրտվես, հնարավորություն կունենաս վայելել կյանքը հավիտյան։ Աստվածաշնչում ասվում է. «Մկրտությունը.... ձեզ է փրկում» (1 Պետրոս 3։21

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Տես, թե ինչու է կարևոր, որ նվիրվես Եհովային և մկրտվես։

3. Յուրաքանչյուր մարդ պետք է ընտրի, թե ում է ծառայելու

Հին Իսրայելում ոմանք մտածում էին, թե կարող են միաժամանակ պաշտել և՛ Եհովային, և՛ կեղծ աստված Բահաղին։ Բայց Եհովան ուղարկեց Եղիա մարգարեին, որպեսզի ուղղի նրանց սխալ մտածելակերպը։ Կարդացեք 1 Թագավորներ 18։21 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Իսրայելացիները ի՞նչ ընտրություն պետք է կատարեին։

Իսրայելացիների պես մենք էլ պետք է ընտրենք, թե ում ենք ծառայելու։ Կարդացեք Ղուկաս 16։13, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ինչո՞ւ չենք կարող միաժամանակ պաշտել և՛ Եհովային, և՛ մեկ ուրիշի կամ մեկ ուրիշ բանի։

  • Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Եհովային, որ որոշել ենք նրան պաշտել։

4. Խորհրդածիր քո հանդեպ ունեցած Եհովայի սիրո մասին

Եհովան մեզ բազում արժեքավոր նվերներ է տվել։ Իսկ մենք ի՞նչ կարող ենք նվիրել նրան։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։

Ի՞նչ կերպերով է Եհովան սեր ցուցաբերել քո հանդեպ։ Կարդացեք Սաղմոս 104։14, 15 և 1 Հովհաննես 4։9, 10 համարները, այնուհետև քննարկեք այս հարցերը։

  • Եհովայի ո՞ր պարգևների համար ես հատկապես երախտապարտ։

  • Ի՞նչ ես զգում Եհովայի հանդեպ, երբ մտածում ես նրա տված այդ պարգևների մասին։

Երբ հաճելի նվեր ենք ստանում, ուզում ենք նվիրողին ցույց տալ մեր երախտագիտությունը։ Կարդացեք 2 Օրենք 16։17 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Երբ մտածում ես այն ամենի մասին, ինչ Եհովան արել է քեզ համար, ի՞նչ ես ուզում տալ նրան ի պատասխան։

5. Նվիրումը շատ օրհնություններ է բերում

Շատերը կարծում են, որ փառքը, լավ կարիերան և փողը իրենց երջանիկ կդարձնեն։ Արդյո՞ք դա այդպես է։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Թեև Անդրեյը սիրում էր ֆուտբոլը, սակայն ինչո՞ւ թողեց իր կարիերան։

  • Նա որոշեց թողնել ֆուտբոլը և իր կյանքը Եհովային նվիրել։ Քո կարծիքով՝ դա ճի՞շտ որոշում էր։ Ինչո՞ւ։

Նախքան քրիստոնյա դառնալը Պողոս առաքյալը լավ կարիերա ուներ։ Նա կրթվել էր հրեական Օրենքի հայտնի ուսուցչի մոտ։ Սակայն քրիստոնյա դառնալու համար նա թողեց այդ ամենը։ Հետագայում Պողոսը ափսոսա՞ց այդ որոշման համար։ Կարդացեք Փիլիպպեցիներ 3։8 և քննարկեք այս հարցերը։

  • Պողոսն ինչո՞ւ էր իր նախկին կյանքը «աղբ» համարում։

  • Դրա փոխարեն նա ի՞նչ ձեռք բերեց։

  • Ի՞նչը քեզ ավելի երջանիկ կդարձնի՝ Եհովային ծառայե՞լը, թե՞ կյանքդ ուրիշ ինչ-որ բանի նվիրելը։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։

Դառնալով քրիստոնյա՝ Պողոսը ձեռք բերեց շատ ավելին, քան թողել էր

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ի՞նչ կարիք կա Աստծուն նվիրվել։ Կյա՛նքդ վայելիր»։

  • Քո կարծիքով՝ ինչո՞ւ արժե նվիրվել Եհովային։

ԱՄՓՈՓՈՒՄ

Սերը մղում է մեզ նվիրվել Եհովային և մկրտվել։

Վերհիշենք

  • Ինչո՞ւ է Եհովան արժանի, որ ամբողջ սրտով սիրենք ու պաշտենք իրեն։

  • Ինչպե՞ս է Եհովան օրհնում իր մկրտված Վկաներին։

  • Կցանկանայի՞ր նվիրվել Եհովային։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Տես, թե մի երգչուհի և մարզիկ ինչու որոշեցին իրենց կյանքը Եհովային նվիրել։

«Երիտասարդները հարցնում են​— Ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում​— Հետադարձ հայացք» (6։54)

Տես, թե Եհովային նվիրվելու ուրիշ ինչ պատճառներ կան։

«Ինչո՞ւ պետք է նվիրվենք Եհովային» («Դիտարան», 2010 թ. հունվարի 15)

Նկատիր, թե Եհովային նվիրվող մարդիկ ինչ ուրախություն են ապրում։

«Կապրեմ քեզ համար» (4։30)

Տես, թե ինչը մղեց մի կնոջ վերանայել իր առաջնահերթությունները՝ կարդալով «Տարիներ շարունակ մտածում էի՝ որն է իմ կյանքի իմաստը» պատմությունը։

«Աստվածաշունչը փոխում է կյանքերը» («Դիտարան», 2012 թ. նոյեմբերի 1)