ԳԼՈՒԽ 24
Երբեք մի՛ գողացիր
Պատահե՞լ է, որ քեզանից որևէ բան գողանան։ ~ Ինչպե՞ս ես քեզ զգացել։ ~ Գողություն անողին անվանում են գող։ Ոչ ոք չի սիրում գողերին։ Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս է մարդը գող դառնում։ Մի՞թե նա այդպես ծնվում է։ ~
Մենք սովորեցինք, որ մարդիկ մեղքով են ծնվում և հետևաբար անկատար են։ Բայց ոչ ոք գող չի ծնվում. գող դառնում են։ Գող կարող է դառնալ նույնիսկ այն մարդը, ով մեծացել է լավ ընտանիքում և ունի ազնիվ ծնողներ, քույրեր ու եղբայրներ։ Մարդուն գողության կարող է դրդել դրամ կամ որոշ իրեր ունենալու մեծ ցանկությունը։
Կարո՞ղ ես ասել՝ առաջին գողությունը ով է կատարել։ ~ Եկ տեսնենք, թե ով։ Մեծ Ուսուցիչը ճանաչում էր այդ անձնավորությանը, երբ դեռ երկնքում էր։ Այդ գողը հրեշտակ է։ Բայց չէ՞ որ Աստված հրեշտակներին կատարյալ էր ստեղծել. ինչպե՞ս կարող էր հրեշտակը դառնալ գող։ ~ Այդ հրեշտակի մասին դու սովորել ես այս գրքի ութերորդ գլխից։ Նա ցանկանում էր ունենալ մի բան, որն ուրիշին էր պատկանում։ Հիշո՞ւմ ես, թե ինչ էր ցանկանում։ ~
Երբ Աստված ստեղծեց առաջին տղամարդուն ու կնոջը, այդ հրեշտակն ուզեց, որ նրանք իրեն երկրպագեն։ Նա դրա իրավունքը չուներ. մարդիկ միայն Աստծուն պետք է երկրպագեին։ Բայց նա երկրպագությունը գողացավ Աստծուց։ Անելով այնպես, որ Ադամն ու Եվան երկրպագեն իրեն՝ հրեշտակը դարձավ գող։ Նա դարձավ Բանսարկու Սատանա։
Ի՞նչն է դրդում մարդկանց գողության։ ~ ցանկությունը մի այնպիսի բանի հանդեպ, ինչը ուրիշին է պատկանում։ Այդ ցանկությունը կարող է մեծանալ ու նույնիսկ լավ մարդուն դրդել վատ գործերի։ Երբեմն նրանք, ովքեր սկսում են գողություն անել,
այլևս չեն զղջում ու ետ չեն կանգնում այդ ճանապարհից։ Այդպիսին էր Հիսուսի առաքյալներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին։Հուդան գիտեր, որ գողությունը վատ բան է, քանի որ մանկուց նրան սովորեցրել էին Աստծո Օրենքը։ Նա գիտեր, որ իր ժողովրդի հետ Աստված նույնիսկ խոսել էր երկնքից և ասել. «Գողություն մի՛ արա» (Ելից 20։15)։ Երբ Հուդան մեծացավ, հանդիպեց Մեծ Ուսուցչին և դարձավ նրա աշակերտը։ Հետագայում Հիսուսը նույնիսկ ընտրեց Հուդային իր տասներկու առաքյալների կազմում։
Հիսուսն ու իր առաքյալները միասին էին ճամփորդում, միասին հաց ուտում։ Նրանք իրենց ունեցած ողջ դրամը հավաքում էին մի արկղի մեջ։ Այդ արկղը Հիսուսը վստահել էր Հուդային։ Դրամը Հուդային չէր պատկանում, բայց գիտե՞ս, թե Հուդան ինչ էր անում։ ~
Այն ժամանակ, երբ ոչ ոք չէր տեսնում, Հուդան արկղից դրամ էր հանում։ Նա նույնիսկ առիթներ էր փնտրում, որ կարողանար ավելի շատ դրամ ձեռք բերել։ Նա սկսեց ամբողջ ժամանակ դրամի մասին մտածել։ Տեսնենք, թե այդ սխալ ցանկությունը ինչ քայլի դրդեց նրան Մեծ Ուսուցչի մահանալուց ընդամենը երեք օր առաջ։
Մարիամը, որ Հիսուսի ընկերներից մեկի՝ Ղազարոսի քույրն էր, թանկարժեք բուրավետ յուղով օծեց Հիսուսի ոտքերը։ Հուդան դժգոհեց՝ ասելով, որ յուղը կարելի էր վաճառել և դրամը տալ աղքատներին։ Կարո՞ղ ես ասել, թե որն էր իրականում նրա դժգոհության պատճառը։ ~ Իրականում նա ուզում էր, որ արկղի մեջ շատ դրամ լիներ, որպեսզի դարձյալ գողանար (Յովհաննէս 12։1–6)։
Հիսուսը Հուդային ասաց, որ հանգիստ թողնի Մարիամին, որն այդքան բարի գործ էր արել։ Հիսուսի խոսքերը Հուդային դուր չեկան։ Նա գնաց քահանայապետների մոտ, որոնք Հիսուսի թշնամիներն էին։ Քահանայապետները ցանկանում էին ձերբակալել Հիսուսին, բայց ուզում էին դա անել գիշերով, որպեսզի ժողովուրդը չտեսներ։
Հուդան ասաց քահանաներին. «Եթե ինձ փող տաք, ես կասեմ, թե ինչպես բռնեք Հիսուսին։ Ինչքա՞ն կտաք»։
«Երեսուն կտոր արծաթ»,— պատասխանեցին քահանաները (Մատթէոս 26։14–16)։
Հուդան վերցրեց երեսուն կտոր արծաթը։ Այդպես վարվելով՝ նա ասես ծախում էր Մեծ Ուսուցչին։ Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ ահավոր բան էր նա անում։ ~ Ահա թե ինչպիսի տխուր հետևանքի կարող է հասցնել գողությունը։ Հուդան դրամն ավելի շատ սիրեց, քան մարդկանց և նույնիսկ Աստծուն։
Հնարավոր է՝ մտածես. «Ես երբեք Եհովա Աստծուց ավելի շատ ոչինչ չեմ սիրի»։ Իհարկե, դա գովելի է։ Բայց պետք է հիշել, որ երբ Հիսուսն ընտրեց Հուդային որպես առաքյալ, հավանաբար Հուդան էլ էր այդպես մտածում։ Ուրիշներն էլ կան, ովքեր նախկինում գուցե այդպես են մտածել։ Ծանոթանանք նրանցից մի քանիսին։
Նրանցից մեկը Աքարն էր։ Նա Աստծո ծառաներից է եղել և ապրել է Մեծ Ուսուցչի ծնվելուց դեռ շա՜տ տարիներ առաջ։ Մի անգամ Աքարը գեղեցիկ թիկնոց, ոսկու մեծ կտոր ու արծաթե մետաղադրամներ տեսավ։ Դրանք Աքարինը չէին։ Աստվածաշնչից իմանում ենք, որ դրանք ավար էին վերցված Աստծո ժողովրդի թշնամիներից Յեսու 6։19; 7։11, 20–22)։
և պատկանում էին Եհովա Աստծուն։ Բայց Աքարը այնքան ցանկացավ ունենալ դրանք, որ գողացավ (Մեկ ուրիշ օրինակ։ Եհովան Դավիթին նշանակել էր Իսրայել ժողովրդի թագավոր։ Մի օր Դավիթը տեսավ Բերսաբե անունով մի գեղեցիկ կնոջ։ Նա շարունակ նայում էր այդ կնոջը ու մտածում նրան իր կինը դարձնելու մասին։ Սակայն Բերսաբեն ամուսնացած էր. նա Ուրիայի կինն էր։ Ուրեմն ի՞նչ պետք է աներ Դավիթը։ ~
Դավիթը պետք է դադարեր Բերսաբեի մասին մտածելուց։ Բայց նա շարունակեց մտածել։ Նա Բերսաբեին իր տուն բերեց, իսկ Ուրիային սպանել տվեց։ Դավիթն ինչո՞ւ այսպիսի չար բան արեց։ ~ Որովհետև նա շարունակեց ցանկանալ մի կնոջ, որն ուրիշին էր պատկանում (Բ Թագաւորաց 11։2–27)։
Երբևէ պատահե՞լ է, որ Աքարի, Դավիթի և Աբիսողոմի նման, դու էլ որևէ բան ցանկանաս։ ~ Եթե դա պատկանում է ուրիշին, ապա այն առանց թույլտվության վերցնելը գողություն է։ Հիշո՞ւմ ես, թե առաջին գողը՝ Սատանան, ինչ ցանկացավ։ ~ Նա ցանկացավ, որ մարդիկ Աստծո փոխարեն իրեն երկրպագեն։ Անելով այնպես, որ մարդիկ իրեն հնազանդվեն՝ Սատանան գողություն արեց։
Ում որ պատկանում է տվյալ իրը, միայն նա իրավունք ունի ասելու, թե ով կարող է դրանից օգտվել։ Օրինակ՝ եթե դու գնաս ուրիշ երեխաների հետ խաղալու իրենց տանը, ճիշտ կլինի՞, եթե այնտեղից որևէ բան վերցնես ու հետդ տուն բերես։ ~ Մինչև նրանց հայրիկը կամ մայրիկը թույլ չտան, չի կարելի որևէ բան վերցնել։ Եթե առանց հարցնելու վերցնես ինչ–որ բան, նշանակում է՝ գողություն արած կլինես։
Ե՞րբ կարող ես կանգնել գողություն անելու փորձության առջև։ ~ Երբ սրտումդ ցանկություն առաջանա ունենալ մի բան, որը քեզ չի պատկանում։ Եթե նույնիսկ ոչ մի մարդ չտեսնի էլ, թե ինչպես ես վերցնում, կա մեկը, որ տեսնում է։ Ո՞վ է նա։ ~ Եհովա Աստված։ Մենք պետք է հիշենք, որ Աստված ատում է գողությունը։ Ուստի սերը Աստծո և մարդկանց հանդեպ կօգնի քեզ, որ երբեք գողություն չանես։
Աստվածաշունչը պարզ ցույց է տալիս, որ գողություն անելը վատ բան է։ Կարդանք Մարկոս 10։17–19; Հռովմայեցիս 13։9 և Եփեսացիս 4։28 համարները։