Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 13

Տիմոթեոսը ցանկանում էր օգնել մարդկանց

Տիմոթեոսը ցանկանում էր օգնել մարդկանց

Տիմոթեոսը մի երիտասարդ էր, որը սիրով օգնում էր մարդկանց։ Նա տարբեր վայրեր էր գնում մարդկանց օգնելու համար։ Այդ էր պատճառը, որ նա շատ հետաքրքիր կյանքով էր ապրում։ Կցանականա՞ս ավելին իմանալ նրա մասին։~ 

Տիմոթեոսի մայրը և տատը սովորեցնում էին նրան Եհովայի մասին

Տիմոթեոսը մեծացել էր Լյուստրա քաղաքում։ Երբ նա դեռ փոքր էր, նրա տատիկը՝ Լոիդան, և մայրը՝ Եվնիկեն, սովորեցնում էին նրան Եհովայի մասին։ Իսկ երբ մեծացավ, ինքը սկսեց օգնել ուրիշներին, որ սովորեն Եհովայի մասին։

Տիմոթեոսը դեռ երիտասարդ էր, երբ Պողոսը նրան խնդրեց իր հետ գնալ տարբեր վայրեր՝ քարոզելու։ Տիմոթեոսը սիրով համաձայնվեց։ Նա պատրաստ էր գնալ ուրիշ վայրեր և օգնել մարդկանց։

Տիմոթեոսը Պողոսի հետ ճամփա ընկավ դեպի Թեսաղոնիկե քաղաք, որը գտնվում էր Մակեդոնիայում։ Այնտեղ հասնելու համար նրանք պետք է երկար ճանապարհ անցնեին ոտքով, իսկ հետո՝ նավով։ Հասնելով այդ քաղաք՝ նրանք շատերին օգնեցին իմանալու Եհովայի մասին։ Բայց որոշ մարդիկ բարկացան ու փորձեցին վնաս հասցնել նրանց։ Այդ պատճառով Պողոսն ու Տիմոթեոսը հեռացան այդտեղից և քարոզեցին այլ վայրերում։

Տիմոթեոսն ապրում էր երջանիկ ու հետաքրքիր կյանքով

Մի քանի ամիս անց Պողոսը խնդրեց Տիմոթեոսին վերադառնալ Թեսաղոնիկե և տեսնել, թե ինչպես են եղբայրները։ Մեծ քաջություն էր պետք այդ քաղաք վերադառնալու համար։ Բայց Տիմոթեոսը վերադարձավ, որովհետև անհանգստանում էր եղբայրների համար։ Հասնելով Թեսաղոնիկե՝ նա տեսավ, որ եղբայրները շատ լավ են։

Տիմոթեոսը Պողոսի հետ ծառայեց երկար տարիներ։ Մի առիթով Պողոսը գրեց, որ Տիմոթեոսը այնպիսի մարդ էր, ում ինքը վստահությամբ կարող էր ուղարկել ժողովներին օգնելու։ Տիմոթեոսը սիրում էր Եհովային ու մարդկանց։

Իսկ դու սիրո՞ւմ ես մարդկանց և ցանկանո՞ւմ ես օգնել նրանց, որ իմանան Եհովայի մասին։~ Եթե այո, ապա դու էլ, Տիմոթեոսի պես, կարող ես ապրել երջանիկ ու հետաքրքիր կյանքով։