Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԻՐ

ԴԱՍ 12

Քաջություն

Քաջություն

Սկզբունք. «Յուղն ու խունկը ուրախացնում են սիրտը, նմանապես ուրախացնում է այն ընկերը, ով անկեղծ խորհուրդներ է տալիս» (Առակ. 27։9

Ինչպե՞ս վարվեց Հիսուսը

1. Դիտիր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ կամ կարդա Մարկոս 10։17-22 և մտածիր հետևյալ հարցերի շուրջ.

  1.   ա) Թերևս ի՞նչ լավ հատկություններ էր Հիսուսը տեսել երիտասարդ իշխանի մեջ։

  2.  բ) Ինչո՞ւ Հիսուսը պետք է սիրեր այդ մարդուն և միևնույն ժամանակ քաջ լիներ, որպեսզի խորհուրդ տար նրան։

Ի՞նչ ենք սովորում Հիսուսից

2. Որպեսզի օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողներին հոգևորապես առաջադիմել, նրանց խորհուրդ տալիս պետք է լինենք սիրալիր, բայց միևնույն ժամանակ անկեղծ։

Ընդօրինակիր Հիսուսին

3. Օգնիր Աստվածաշունչ ուսումնասիրողին, որ նպատակներ դնի և հասնի դրանց։

  1.   ա) Օգտագործիր «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի դասերից յուրաքանչյուրում առկա «Նպատակ դիր» շրջանակը։

  2.  բ) Օգնիր նրան հասկանալ, թե կոնկրետ ինչ քայլեր պետք է ձեռնարկի իր մոտակա և հեռակա նպատակներին հասնելու համար։

  3.  գ) Կանոնավորաբար գովիր նրան իր առաջադիմության համար։

4. Փորձիր հասկանալ, թե ինչն է խանգարում Աստվածաշունչ ուսումնասիրողին առաջադիմել, և օգնիր նրան հաղթահարել այդ խոչընդոտները։

  1.   ա) Մտածիր հետևյալ հարցերի շուրջ.

    • Ի՞նչն է խանգարում նրան, որ հասնի մկրտության։

    • Ի՞նչ գործնական օգնություն կարող եմ ցուցաբերել։

  2.  բ) Եհովայից քաջություն խնդրիր, որ կարողանաս նրա հետ անկեղծորեն և սիրալիր կերպով քննարկել, թե ինչի վրա պետք է աշխատի։

5. Դադարեցրու ուսումնասիրությունը այն անհատի հետ, ով հոգևորապես չի առաջադիմում։

  1.   ա) Որպեսզի հասկանաս՝ ուսումնասիրությունը արդյունավետ է, թե ոչ, մտածիր հետևյալ հարցերի մասին.

    • Արդյո՞ք Աստվածաշունչ ուսումնասիրողը կիրառում է իր սովորածը։

    • Հաճախո՞ւմ է ժողովի հանդիպումներին և հայտնո՞ւմ է բարի լուրը ուրիշներին։

    • Եթե որոշակի ժամանակ է, ինչ ուսումնասիրում է Աստվածաշունչը, ցանկանո՞ւմ է արդյոք դառնալ Եհովայի վկա։

  2. բ) Եթե Աստվածաշունչ ուսումնասիրողը չի ցանկանում առաջադիմել՝

    • հորդորիր նրան մտածել, թե ինչն է նրան հետ պահում,

    • նրբանկատորեն բացատրիր, թե ինչու ես դադարեցնում ուսումնասիրությունը,

    • նրան ասա, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի, եթե ցանկանա վերսկսել ուսումնասիրությունը։