Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՇՐՋԱՆԱԿ 10Բ

«Չորացած ոսկորները» և «երկու վկաները». ո՞րն է նրանց միջև եղած կապը

«Չորացած ոսկորները» և «երկու վկաները». ո՞րն է նրանց միջև եղած կապը

1919 թ.-ին իրականացան իրար հետ առնչվող երկու մարգարեություններ՝ «չորացած ոսկորների» և «երկու վկաների» մասին մարգարեությունները։ «Չորացած ոսկորների» մասին տեսիլքը մատնացույց է անում երկար ժամանակաշրջան (այն մի քանի դար տևեց), որն ավարտվում է Աստծու մեծաթիվ ժողովրդի կենդանացմամբ (Եզեկ. 37։2-4; Հայտն. 11։1-3, 7-13)։ «Երկու վկաների» մասին մարգարեության մեջ նկարագրվում է կարճ ժամանակահատված (1914-ի վերջից 1919-ի սկիզբը), որն ավարտվում է Աստծու ծառաների մի փոքր խմբի կենդանացմամբ։ Երկու մարգարեություններն էլ փոխաբերական հարություն են խորհրդանշում, և երկուսն էլ մեր օրերում կատարվել են 1919 թ.-ին, երբ Եհովան իր օծյալ ծառաներին ոտքի կանգնեցրեց, ազատեց Մեծ Բաբելոնի գերությունից և հավաքեց վերականգնված ժողովում (Եզեկ. 37։10

Նկատի առնենք, սակայն, որ այս երկու մարգարեությունների կատարման միջև մի կարևոր տարբերություն կա։ «Չորացած ոսկորների» մասին մարգարեությունը երկրի վրա գտնվող բոլոր օծյալների կենդանացման մասին է։ Սակայն «երկու վկաների» մասին մարգարեությունը Աստծու՝ երկրի վրա գտնվող մի քանի օծյալների կենդանացման մասին է՝ նրանց, ովքեր առաջնորդում էին կազմակերպությունը, և ում Քրիստոսը նշանակել էր «հավատարիմ և իմաստուն ծառա» (Մատթ. 24։45; Հայտն. 11։6 a

«Ոսկորներով լի մի հովիտ» (Եզեկ. 37։1)

  1. Մ.Թ. 100-ԻՑ ՀԵՏՈ

    Մ.թ. երկրորդ դարից սկսած՝ երբ օծյալ քրիստոնյաներից բաղկացած ժողովը փոխաբերական իմաստով սպանվեց, «հովիտը» լցվեց «ոսկորներով»

  2. 1919-Ի ՍԿԻԶԲ

    1919 թ.-ին «չորացած ոսկորները» կենդանացան, երբ Եհովան բոլոր օծյալներին ազատեց Մեծ Բաբելոնի գերությունից և նրանց հավաքեց վերականգնված ժողովում

«Երկու վկաները» (Հայտն. 11։3)

  1. 1914-Ի ՎԵՐՋ

    «քուրձ հագած»՝ քարոզում են

    1914 թ.-ին «երկու վկաները», «քուրձ հագած», քարոզեցին երեք ու կես տարի և վերջում փոխաբերական իմաստով սպանվեցին

  2. փոխաբերական մահ

  3. 1919-Ի ՍԿԻԶԲ

    1919 թ.-ին «երկու վկաները» կենդանացան, երբ կազմակերպությունն առաջնորդող օծյալ քրիստոնյաների փոքր խումբը նշանակվեց «հավատարիմ և իմաստուն ծառա»

a Տես «Դիտարան», 2016 թ. մարտ, «Ընթերցողների հարցերը»։