ՇՐՋԱՆԱԿ 16Բ
Հառաչել ու հեծեծալ, նշան դնել, կործանել. ե՞րբ և ինչպե՞ս
Եզեկիել 9-րդ գլխում արձանագրված տեսիլքը կատարվելու է մեր օրերում։ Եթե հասկանանք, թե դեպքերն ինչ զարգացում են ունենալու, վստահությամբ կսպասենք այս աշխարհի վերջին
«Հառաչել ու հեծեծալ»
ԵՐԲ Վերջին օրերում՝ մեծ նեղությունը սկսվելուց առաջ
ԻՆՉՊԵՍ Ազնվասիրտ մարդիկ իրենց խոսքերով ու գործերով փաստում են, որ ատում են այս աշխարհում տիրող չարությունը։ Նման մարդիկ դրական են արձագանքում մեր քարոզած լուրին, զարգացնում են քրիստոնյային վայել հատկություններ, մկրտվում են՝ ի նշան այն բանի, որ նվիրվել են Եհովային, և հավատարմորեն աջակցում են Քրիստոսի եղբայրներին
«Նշան դնել»
ԵՐԲ Մեծ նեղության ժամանակ
ԻՆՉՊԵՍ Քարտուղարի թանաքամանով մարդը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին, երբ նա գա որպես բոլոր ազգերի Դատավոր։ «Մեծ բազմության» մաս կազմող մարդիկ՝ «ոչխարները», կդատվեն, և նրանց վրա նշան կդրվի, ինչը կմատնանշի, որ նրանք փրկվելու են Արմագեդոն պատերազմի ժամանակ
«Կործանել»
ԵՐԲ Արմագեդոնի ժամանակ
ԻՆՉՊԵՍ Հիսուսի երկնային զորքը, այդ թվում՝ սուրբ հրեշտակներն ու 144 000 թագավորակիցները, նրա առաջնորդությամբ դուրս կգան չար աշխարհի դեմ և կոչնչացնեն այն, իսկ մաքուր երկրպագություն մատուցողներին կփրկեն, որպեսզի նրանք ապրեն արդար նոր աշխարհում