Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՇՐՋԱՆԱԿ 14Ա

Ինչ նշանակություն ունի մեզ համար Եզեկիելի տեսիլքը

Ինչ նշանակություն ունի մեզ համար Եզեկիելի տեսիլքը

Մաքուր երկրպագությունը՝ բարձրացված և պաշտպանված

Տեսիլքում տաճարը գտնվում է բարձր դիրքում՝ «շատ բարձր լեռան» վրա (1)։ Արդյոք մաքուր երկրպագությունը «բարձրացնո՞ւմ» ենք՝ այն մեր կյանքում ամենաառաջնայինը համարելով։

Արտաքին պարիսպը (2) մի լայնարձակ տարածքի շուրջ է գտնվում, որի կենտրոնում տաճարի համալիրն է (3)։ Այն հիշեցնում է մեզ, որ երբեք չպետք է թույլ տանք՝ որևէ բան պղծի Եհովային մատուցվող մեր երկրպագությունը։ Եթե «սովորական»՝ ոչ հոգևոր բաները պետք է հեռու լինեն մաքուր երկրպագությունից, ապա որքան առավել անմաքուր բաներն ու անբարո վարքը չպետք է տեղ ունենան Եհովայի ծառաների կյանքում (Եզեկ. 42։20

Հավերժական օրհնություններ

Տաճարի սրբարանից ջուր է բխում, որը դառնում է հորդառատ գետ (4) և կյանքի շունչ է հաղորդում երկրին ու այն արգասաբեր դարձնում։ Այս օրհնությունների մասին կխոսվի 19-րդ գլխում։

Նույն չափանիշները՝ բոլորի համար

Բարձր մուտքային շինությունները (5) և ներքին մուտքային շինությունները (9) հիշեցնում են մեզ, որ Եհովան վարքի վերաբերյալ բարձր չափանիշներ է սահմանել իր բոլոր ծառաների համար։ Նկատի առնենք, որ արտաքին և ներքին մուտքային շինությունների չափերը նույնն են։ Եվ դա զուր չէ, քանի որ Եհովան արդարացիորեն իր բոլոր ծառաներից նույն բանն է պահանջում՝ անկախ նրանից, թե նրանք ինչ պատասխանատվություններ ունեն ժողովում։

Եհովայի հետ նույն սեղանի շուրջ

Ճաշասենյակները (8) հիշեցնում են մեզ, որ հնում մարդիկ կարող էին տաճար բերած իրենց որոշ զոհերը այնտեղ ուտել։ Կարելի է ասել, որ նրանք Եհովայի հետ սեղան էին նստում։ Իսկ հոգևոր տաճարում, որտեղ քրիստոնյաներն այսօր երկրպագություն են անում, մեկընդմիշտ «մեկ զոհ» է մատուցվել (Եբր. 10։12)։ Սակայն մենք զոհ ենք մատուցում՝ մեր շուրթերով գովաբանելով Աստծուն (Եբր. 13։15

Աստծու տված երաշխիքը

Գուցե թվա, թե տեսիլքում մանրամասն չափումների տեղատարափ է։ Բայց դրանք կարևոր նպատակի են ծառայում. երաշխավորում են, որ մաքուր երկրպագության վերականգնման վերաբերյալ Եհովայի նպատակը հաստատ կատարվելու է։ Այն այնքան հստակ ու անփոփոխ է, որքան որ այդ չափումները։ Թեև Եզեկիելը չի նշել, որ որևէ մարդու է տեսել տեսիլքում, սակայն նա արձանագրել է Եհովայի խիստ խորհուրդը՝ ուղղված քահանաներին, իշխաններին և ժողովրդին։ Այո՛, Աստծու բոլո՛ր ծառաները պետք է պահեն նրա արդար չափանիշները։