Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՇՐՋԱՆԱԿ 1Բ

«Եզեկիել» գրքի համառոտ բովանդակություն

«Եզեկիել» գրքի համառոտ բովանդակություն

«Եզեկիել» գիրքը պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի մասի։

ԳԼՈՒԽՆԵՐ 1-3

Մ. թ. ա. 613 թ.-ին Եզեկիելը Բաբելոնում հրեաների հետ գերության մեջ է ապրում։ Եհովան նրան տեսիլքներ է ցույց տալիս և հանձնարարում մարգարեություններ հայտնել Քոբար գետի մոտ բնակվող հրեաներին։

ԳԼՈՒԽՆԵՐ 4-24

Մ. թ. ա. 613-609 թթ. ընթացքում Եզեկիելը հայտնում է մարգարեություններ, որոնք հիմնականում Երուսաղեմի ու դրա ըմբոստ և կռապաշտ ժողովրդի մասին դատաստանական լուր են պարունակում։

ԳԼՈՒԽՆԵՐ 25-32

Մ. թ. ա. 609 թ.-ից սկսած՝ այն տարում, երբ բաբելոնացիները վերջին անգամ պաշարում են Երուսաղեմը, Եզեկիելը դատաստանական լուր է հայտնում ընդդեմ Աստծու ժողովրդի թշնամիների՝ ամմոնացիների, եդոմացիների, եգիպտացիների, մովաբացիների, փղշտացիների, սիդոնացիների և տյուրոսցիների։

ԳԼՈՒԽՆԵՐ 33-48

Մ. թ. ա. 606 թ.-ին Եզեկիելը, գտնվելով ավերված Երուսաղեմից ու տաճարից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, սկսում է մի շատ հուսադրող լուր հայտնել՝ Եհովա Աստծուն մատուցվող մաքուր երկրպագության վերականգնման մասին ոգևորիչ լուրը։

Այսպիսով՝ «Եզեկիել» գիրքը հիմնականում շարադրված է ժամանակագրական և թեմատիկ կարգով։ Մաքուր երկրպագության վերականգնման մասին մի շարք մարգարեություններից առաջ արձանագրված են Երուսաղեմի և տաճարի կործանման մասին մարգարեությունները։ Եվ դա տրամաբանական է, քանի որ եթե նշվում է մաքուր երկրպագության վերականգնման մասին, ապա տեղին է եզրակացնել, որ տաճարում այլևս երկրպագություն չէր մատուցվում։

Թշնամի ազգերի մասին Եզեկիելի ասած մարգարեությունները (գլուխներ 25-32) արձանագրված են Երուսաղեմի մասին դատավճիռներից հետո և մաքուր երկրպագության վերականգնման մասին մարգարեություններից առաջ։ Մի աստվածաշնչագետ թշնամի ազգերի վերաբերյալ դատավճիռների մասին հետևյալն է ասել. «Դրանք սահուն անցում են ստեղծում իր ժողովրդի հանդեպ Աստծու բարկության ազդարարումից դեպի գթասրտության մասին ազդարարումը, քանի որ թշնամի ազգերին պատժելը սերտ կապ ունի Աստծու ժողովրդին ազատագրելու հետ»։

Վերադառնալ գլուխ 1, պարբերություն 18